Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Կանխել Հայաստանի երրորդ բաժանումը

Ի՞նչ հետևություններ պետք է անի Երևանը ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններից:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Եթե 2022 թվականի մարտին, Ուկրաինայում պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց, և այն բանից հետո, երբ Ջո Բայդենը անվանեց Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ», ինչ-որ մեկը լիբերալ միջավայրում կասեր, որ 2025 թվականի մարտին ընդառաջ Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները պատրաստելու են ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների հանդիպումը, որոնք «բաժանելու են Ուկրաինան և Եվրոպան», այդ մարդուն ոչ միայն կծիծաղեցնեին, այլև կարող էին հոգեկան հիվանդ համարել: Սակայն իրականությունն այն է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն այսօր ուղղակի բանակցություններ են վարում ոչ միայն Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ, այլև հետպատերազմյան Եվրոպայի անվտանգության ճարտարապետության կառուցվածքի վերաբերյալ:

Վերջին մի քանի տարիների առաջին ռուս-ամերիկյան բանակցությունները տեղի ունեցան Էր-Ռիյադում փետրվարի 18-ին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների կազմում կային արտաքին քաղաքականության համար պատասխանատու նախարարներ՝ Մարկո Ռուբիոն և Սերգեյ Լավրովը։ Բանակցությունների արդյունքում մենք իմացանք՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցին, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը պետք է լինի կայուն, ամուր և ընդունելի բոլոր կողմերի համար, կողմերը համակարծիք են, որ Ուկրաինայում հակամարտության ավարտը կբացի Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար տնտեսական և գեոպոլիտիկ համագործակցության ճանապարհ։ Նրանք պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլերը դիվանագիտական առաքելությունների աշխատանքը կարգավորելու համար։ ԵՄ-ն ինչ-որ պահի պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ կիրառել է պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և այլն։

Սա միայն առաջին քայլն է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Եթե Լոնդոնը «չմիանա գործընթացին» և չկանգնեցնի այն (ինչպես դա եղել էր 2022 թվականի գարնանը Ստամբուլում բանակցություններից հետո), եթե Դոնալդ Թրամփի դեմ չկատարեն հերթական մահափորձը, ապա կա հավանականություն, որ Վաշինգտոնի և Մոսկվայի բանակցությունները կշարունակվեն, և Եվրոպայի ու Ուկրաինայի բաժանումը կբերվի վերջնական տեսքի։

Հաշվի առնելով Ուկրաինային Վաշինգտոնի կողմից առաջարկվող «օգտակար հանածոների մասին» պայմանագիրը, որը, ի թիվս այլ բաների, ենթադրում է, որ պաշտոնական Կիևը կտա ԱՄՆ-ին հանքարդյունաբերության լիցենզիաների եկամուտների 50%-ը, կարելի է ասել, որ ամերիկացիները պարզապես գնում են Ուկրաինան Ռուսաստանի դեմ պատերազմի համար տրամադրված զենքի հաշվին։ Ուկրաինան ոչ միայն կհայտնվի Ռուսաստանի ազդեցության գոտում, կկորցնի տարածքները, այլև ստիպված կլինի վճարել, որպեսզի հնարավորություն ունենա հայտնվել Մոսկվայի ազդեցության գոտում։ Այդ դեպքում ինչու էր պետք պատերազմը։ Ինչո՞ւ Վլադիմիր Զելենսկին հրաժարվեց Ստամբուլյան համաձայնագրերից։

Եվ այստեղ պետք է հիշել պատմությունը։

Մեծ Հայքի առաջին բաժանումը Արևմտյան և Արևելյան Հայաստանի տեղի է ունեցել 387 թվականին։ Երբեմնի միասնական երկիրը բաժանվել էր Հռոմեական և Պարսկական սահմանով։ Իսկ արդեն VI դարում Բյուզանդիան և Պարսկաստանը վարում էին քաղաքականություն՝ զրկելով Հայաստանին իր անկախությունը վերականգնելու հնարավորությունից, և 591 թվականին տեղի ունեցավ Հայաստանի նոր, երկրորդ բաժանումը։

Ինչու՞ մենք հիշեցինք այդ մասին։ Որովհետև, երբ Ուկրաինան և եվրոպական մայրցամաքը կարող են բաժանվել, Հայաստանը կարող է կանգնել երրորդ բաժանման առաջ։ Պետք չէ պատրանքներ ունենալ… Հայաստանի ֆիզիկական խորությունը ոչնչացվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին, այստեղից բխող խնդիրներով…

Այս իրավիճակում «հեծանիվ հորինելու» անհրաժեշտություն չկա։ Հայաստանը պետք է հրաժարվի արտաքին քաղաքականությունում Ռուսաստանի հետ հակամարտության սկզբունքից՝ գլոբալիստական արևմտյան էլիտաների շահերի օգտին, հրաժարվի Իրանի հետ ռազմական համագործակցության առաջարկները անտեսելուց և վերադառնա ՀԱՊԿ-ի շրջանակներում լիարժեք աշխատանքի։ Հայաստանը նաև՝ Նիկոլ Փաշինյանի և նրա քարոզչության կողմից մոռացված և Վլադիմիր Պուտինի հետ ստորագրված 2022 թվականի ապրիլի 19-ի հայտարարության տեքստին համապատասխան, պետք է ակտիվորեն աշխատի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում, որի հաջող գործարկումն ու կարևորությունը կողմերն ընդգծել են նշված հայտարարությունում։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>