Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն
Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Դեմ ենք քվեարկելու «ալիևյան սահմանադրությանը». Աննա Գրիգորյան Կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրգործով նիստը հետաձգվել է Պատերազմ Արցախում
ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը Հայկական մեծ փակուղի Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur Փաշինյանը բացահայտ սպառնաց. որ իր կողմնակիցներով «հանրային ճնշում» է անելու ընդդիմության դեմ Ռուսաստանի ԶՈՒ-ն ոչնչացրել է խարկովի մարզում Ուկրաինայի ԱԹՍ բազաները Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը․ Հայտարարություն Թրամփի վարչակազմը առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կառլսոն Իրավասու մարմինները փորձում են «սվաղել» Շաքիի հայտնի դեպքը. Աբրահամյան Շաբաթվա վերջին ջերմաստիճանը կտրուկ կնվազի Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Ահազանգ. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՀԷՑ-ի պատճառով Արցախից բռնագաղթած հայ մարդը մեծ վնասներ է կրել Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը 15-ամյա երեք տղաներ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման․ էներգետիկ գաղութացման ուրվականը․ Արթուր Խաչատրյան 4 զինծառայող է կալանավորվել՝ ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով Ո՞վ է նախորդ օրը հրազենային մшհացու վիրավորումով հայտնաբերված ժամկետային զինծառայող Տիգրան Ս.-ն ՌԴ ԱԳՆ-ն հերքել է այն տեղեկությունները, թե Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Հայաստանի նոր դեսպանին Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան

Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած

Ինչպես հայտնի է, Աբխազիայում փետրվարի 15-ին անցկացվեցին արտահերթ նախագահական ընտրություններ, որտեղ ոչ ոք չկարողացավ ստանալ 50%+1 ձայն, որի արդյունքում կանցկացվի  ընտրությունների երկրորդ փուլը, որը տեղի կունենա մարտի 1-ին:

Հիշեցնենք, որ անցած ընտրությունների առաջին փուլում ձայները բաշխվել էին հետևյալ կերպ,-

Փոխնախագահի պաշտոնակատար Բադրի Գունբան ստացել էր ձայների 46.38 %-ը, գրավելով առաջին տեղը, երկրորդ տեղում էր ընդդիմության հիմնական թեկնածուն՝ Ադգուր Արձինբան, ով կարողացել էր հավաքել ձայների 36.9%-ը: Մնացածները հավաքել էին ձայների փոքր տոկոսներ և արդյունքում՝ երկրորդ փուլ են անցնում Գունբան և Արձինբան:

Առաջինը համարվում է «ռուսամետ» գործիչ, իսկ երկրորդը՝ «թրքամետ», սակայն վերջինս հրաժարվում է այդ պիտակավորումից և հայտարարում է, որ նույնպես համարում է որ Աբխազիայի ռազմավարական գործընկերը պիտի լինի Ռուսաստանը:

Սակայն Մոսկվան որոշել է, որ իր գլխավոր գործընկերը պիտի լինի հենց Գունբան, որին էլ վերջին շաբաթներում Մոսկվայում ճոխ ընդունելություն  կազմակերպեցին:

Գունբայի և Արձինբայի տարբերությունը այն է, որ վերջինս ցանկանում է Մոսկվայի հետ այնպիսի հարաբերություններ հաստատել, որոնց արդյունքում Մոսկվան ներդրումներ կատարի, սակայն՝ առանց Աբխազիայի հողային և գույքային սեփականության  իրավունքն  ստանալու:

Մոսկվայում ակնարկում են, որ նման ձևով երկու երկրների հարաբերությունները չեն կարող զարգանալ, քանի որ ռուսական բիզնես հատվածը չի համաձայնվի ներդրումներ կատարել: Իսկ միայն պետական մակարդակով Աբխազիային աջակցելը դժվար կլինի Ռուսաստանի համար:

Արձինբայի կողմնակիցները իրենց հերթին, նշում են, որ եթե այս դրույթը չպահպանվի, ապա ներդրումների հետ միասին կարող է առաջանալ լուրջ վտանգ, որ հանրապետությունում կարող է փոխվել դեմոգրաֆիկ իրավիճակը:

Այսօր մոտ 240 հազար բնակչությունից միայն 120 հազարն են աբխազները:

Անցած տարվա նոյեմբերին Արձինբայի կողմնակիցներին հաջողվեց խափանել պառլամենտի կողմից այդ համաձայնագրի կնքումը, սակայն աբխազների մեծ մասը համոզված չեն, որ Մոսկվայի կողմնակից Գունբան, ընտրվելուց հետո, կրկին չի ներկայացնի  այդ նախագիծը պառլամենտում՝  հաստատման համար:

Հենց այդ վեճի պատճառով էլ կայացան այս արտահերթ ընտրությունները: Առաջին փուլում, ինչպես նշեցինք ամենաշատ ձայնը հավաքեց «ռուսամետ»  Գունբան:

Աբխազները մտավախություն ունեն, որ երկրորդ փուլում էլ իրենց գլխավոր թեկնածուն՝ Արձինբան կրկին կպարտվի Գունբային, որին աջակցում են ազգային բոլոր փոքրամասնությունները:

Հիշեցնենք, որ այդ երկրում ապրում են մոտ 45 հազար վրացիներ, որոնցից սակայն ընդամենը 3-4 հազարն են, որ իրավունք ունեն ընտրելու: Այստեղ ապրում են նաև մոտ 40 հազար հայ և մոտ 20 հազար ռուս, ովքեր իրավունք ունեն մասնակցելու  ընտրություններին:

Աբխազները այն մտավախությունն ունեն, որ հայերի, վրացիների  և ռուսների միջոցով Գունբան կարող է ստանալ ավելի շատ ձայն և վերջնարդյունքում ընտրվել նախագահի պաշտոնում:

Ընդ որում նրան հնարավոր չի լինի մեղադրել ընտրությունները կեղծելու մեջ, քանի որ  Գունբան, ըստ անցած տարվա նոյեմբերյան համաձայնության, ընտրություններից առաջ վայր դրեց իր նախագահի ԺՊ-ի կարգավիճակը և այն հանձնեց  Վալերի Բգանբային, ով հայտնի է, որպես Արձինբայի կողմնակից:

Ավելին, ըստ անցած տարվա հաստատված նոյեմբերյան համաձայնության, ընտրությունների ընթացքում ուժային կառույցները պիտի չեզոք դիրք ունենան և չխառնվեն ընտրությունների գործընթացի մեջ:

Մինչդեռ, ընտրությունների առաջին փուլից հետո, Բգանբան, Արձինբայի խնդրանքով, որոշում է կայացրել փոխել ուժայիններին:

Որպես պատրվակ, ընտրվել է այն խնդիրը, թե իբր երկրի ԱԱԾ-ի ղեկավարը չի կարողացել կանխել ազգամիջյան հակասությունները և որոշ գործիչների  հակահայկական  հայտարարությունները:

Մինչդեռ պարզվել է, որ այդ հակահայկական դրսևորումները արտահայտել է հենց Բգանբայի բարեկամներից մեկը:

Գունբայի կողմնակիցները կասկածում են, որ դա հատուկ է արվել, որպեսզի մեկ կրակոցով երկու նապաստակ խփվի:

Նախ, դա պատճառ է դարձել, որ ԱԱԾ-ի ղեկավարին հեռացնեն  իր պաշտոնից և միաժամանակ սպառնան  հայ բնակչությանը, որպեսզի վերջիններս չքվեարկեն Գունբայի օգտին:

Սկանդալը էլ ավելի է  թեժացել, երբ արդեն  պաշտոնանկ եղած  ԱԱԾ-ի ղեկավար Դմիտրի Կոչուբերիան, հայտարարել է, որ իրենից պահանջել էին, որպեսզի վերջինս հաստատեր, որ վրաց-աբխազական սահմանը հնարավոր կլիներ պահպանել առանց ռուսական սահմանապահների:

Վերջինս կասկածի տակ է դրել սույն հանգամանքը, որի արդյունքում նրան հեռացրել են պաշտոնից:

Առաջին փուլում հաղթանակ տարած Գունբան հայտարարել է, որ սույն որոշումը խախտում է անցած տարվա համաձայնությունը և դրա պատճառը  այն է, որ ներկայիս նախագահի պաշտոնակատար Բգանբան փորձում է հիմք ստեղծել, որպեսզի վարչական  ուժային  ռեսուրսների միջոցով խախտումներ կազմակերպվի, գալիք երկրորդ փուլի ընտրություններում՝ ի օգուտ ընդդիմության առաջնորդ Արձինբայի:

Աբխազները փորձում են երկրորդ փուլից առաջ վախի մթնոլորտ սերմանել հայերի մեջ, որպեսզի վերջիններս չգնան ընտրության՝ երկրորդ փուլում, որպեսզի հաղթողը լինի Արձինբան:

Ինչպիսին կլինի իրականությունը, այսօր ոչ ոք չի կարող ասել:

Պարզ է մեկ բան. ով էլ որ հաղաթանակ տանի երկրորդ փուլում, իրավիճակը Աբխազիայում կարող է սրվել: Հատկապես, եթե հաղթանակ տանի Գունբան:

Այս իրավիճակի գլխավոր պատճառը այն է, որ Մոսկվայում այդպես էլ չկարողացան Աբխազիայում նպաստել այնպիսի քաղաքական համակարգի կայացմանը, որ ով էլ որ հաղթանակ տաներ ընտրություններում, մնար  ռուսամետ դաշտի տիրույթում, մանավանդ, որ ներկա դրությամբ, աբխազները այլ ընտրություն չունեն:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>