Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Ախուրյանցի Անոն խելքի է եկել, իսկ Դավալեցի Արամը շարունակում է ծառայել Նիկոլին

Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի աղետալի պատերազմից հետո Հայաստանի հանրության շրջանում ուներ աջակցություն երկու խմբերի տեսքով՝ առաջին խմբում մարդիկ են, ովքեր սոցիալ-կրթական ցածր մակարդակ ունենալու պատճառով տրվել էին իր ստերին ու կեղծիքին և հավատում էին, որ «պատերազմը նախկիններն են պարտվել», «ՀՕՊ-ը նախկիներն են անջատել», «գերիներին Քոչարյանն է իր պադվալում պահում», հավատացել էին, շատերը հիմա էլ հավատում են, որ Փաշինյանը «խեղճ հարիֆ է ու իր գրպանը գցում են եղած պրոբլեմները»։ Այս խմբի մոնումենտալ կերպար էր հայտնի Ախուրյանցի Անոն։

Երկրորդ խումբը մարդիկ են, որոնք հիմնականում կրթված են, սոցիալական վատ վիճակում չեն, ու Փաշինյանին սատարելը նրանց համար ենթադրում է անձնական շահ՝ փողի, պաշտոնի կամ պետական միջոցներին հասանելիության տեսքով։ Երկրորդ խմբի կարկառուն դեմք կարելի է համարել Արամ Սարգսյանին կամ ինչպես քաղաքական շրջանակներում են ասում՝ Դավալեցի Արամին։

Արտաքին աջակցությունից բացի, Փաշինյանին վերջին տարիների ապօրինությունների, հակապետական գործունեություն ծավալելու հնարավորություն է տալիս այս երկու խմբերի աջակցությունը։

Առաջին խմբի մեջ գտնվող մոլորյալներն ինչ-որ փուլի գիտակցում են իրենց հետ տեղի ունեցածը և սկսկում են տեսնել Փաշինյանի և նրա իշխանության իրական դեմքը, հետևաբար՝ սկսում են հետքայլ անել ու Փաշինյանին թողնել միայնակ։ Ժամանակն այս առումով Փաշինյանի օգտին չի աշխատում։

Օրերս առաջին այս խմբից Փաշինյանը կարևոր մի ազդակ ստացավ։ Հարցազրույց էր տվել Ախուրյանցի Անոն։ Նա հրաժարվում է Փաշինյանին աջակցել․ «Ես սխալվա իմ ընտրության մեջ․․․ Հիմա գան մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե։ Ես իմ էրածս ընտրությունից շատ եմ փոշմանել, շատ․․․ Ի՞նչ տեսա Փաշինյանից՝ բացի վատից։ Ձվածեղ է ուտըմ, յանի՝ ես էլ ձեզի պես ժողովուրդ եմ, ի՞նչ ժողովուրդ․․․ Աշխարհը դրել տակը, կուտե։ Ժողովրդին սաղ-սաղ թաղեցին․․․ Ամեն մարդ կուգա, իրա փորը կլցնե, թողնի կերթա»,-ասել էր Ախուրյանցի Անոն։

Սա նշանակում է, որ Փաշինյանի վարկանիշը, որի հենքը մոլորված, խաբված անոներն էին, այլևս գոյություն չունի, ու հիմա իր միակ հույսն ու հենարանը Դավալեցի Արամը և իր նմաններն են, բայց սա արդեն անիմաստ դաշինք է, քանի որ Դավալեցի Արամն ու իր նմանները Փաշինյանին պետք են, քանի նրանք կարողանում են/էին խաբել Ախուրյանցի Անոյին, իսկ Անոն, ինչպես տեսաք, արդեն քաղաքականապես հասունացել է։ Անոների հրաժարումը Փաշինյանից նրան զրկում է ժողովրդական աջակցության շղարշից, ու հիմա նա ավելի պակաս ազատ է իր ապօրինությունների և հակապետական գործունեության ճանապարհին, իսկ 2026-ի կամ հնարավոր արտահերթ ընտրությունների դեպքում անոների աջակցության բացակայությունը Փաշինյանին դուրս է շպրտելու կառավարական համար մեկ շենքից։

Ահա այս համատեսքտում իրապես պատմական էր Ախուրյանցի Անոյի հայտարարությունը, այն վկայություն է, որ Փաշինյանի սուտը, կեղծիքը, դավադիր գործողություններն անգամ իր կույր հավատավորներն են տեսնում ու արդեն դեմ են արտահայտվում։

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>