Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ» Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
11
Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Ալիևը խաբել է Թրամփին և Նեթանյահուին․ թանկ է նստելու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի՞նչ են ուզում մարդիկ, որ խաղաղությունը լինի ոչ թե օդում, խոսքի վրա, այլ լինի երաշխավորված Ըստ ամերիկյան The Wall Street Journal պարբերականի՝ Թրամփի շրջապատը խուճապի մեջ է և հորդորում է Թրամփին՝ դադարեցնել պատերազմը Իրանական դասեր (Հայաստանի «պեռաշկիական» ինքնիշխանությունը) Փաշինյանը գնացել է իր սիրելի Մակրոնի մոտ՝ եվրոպական շեֆերից հանձնարարականներ ստանալու թերևս Պատերազմ Արցախում
Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Իրանական դասեր Հայաստանի համար ԱՄՆ Սենատում հայտարարել են, որ ԱՄՆ–ն գնում է Իրանի դեմ ցամաքային գործողության ուղղությամբ Հայաստանը չպետք է դառնա փորձարկումների հարթակ. «Ռոսատոմը» առաջարկում է լուծումների լայն տեսականի Վերականգնել ԱԻՆ-ը, Էապես բարձրացնել փրկարարի կարգավիճակը. «Առաջարկ Հայաստանին» Ադրբեջանն ակտիվորեն ադրբեջանgիներով բնակեցնում է առաջին հերթին նախկինում զուտ հայաբնակ բնակավայրերը, որտեղ երբևիցե ադրբեջանgի բնակչություն չի եղել Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ իր ամենաուժեղ հարվածի մասին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են Վտանգավոր իրավիճակ՝ եռակի թանկացված տրանսպորտի սպասողների համար (տեսանյութ) Փաստորեն, Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ» Թեհրանում նոր պայթյուններ են որոտացել 2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել «Համբերեք` վռազողը տղա չի բերում». Նիկոլի արձագանքը լուրջ մտածելու տեղի է տվել ՔՊ–ականներին Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու Կադրային ջարդ կառավարությունում Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո Լավ է, որ չկլպած բանան չեն բերել Դոնալդ Թրամփը չի բացառում Իրան ցամաքային ներխուժման հնարավորությունը Օրվա կադրը. Փաշինյանը Փարիզ էր գնացել... խնձոր ուտելո՞ւ Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ Գագիկ Ծառուկյան «Հնարավոր կլինի մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները»․ ԿԲ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Իրանը հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում և ԱՄԷ-ում տեղակայված ԱՄՆ երկու ռազմական օբյեկտների ТRIPP-ի փուչիկը պայթում է, Փաշինյանի հաշվարկը՝ նույնպես. Սուրենյանց Տուն առնելը հեշտանում է, երբ իշխանության ես գալիս․ «Քաղաքացիական պայմանագրի» առաջին դեմքերը «հեղափոխությունից» հետո անշարժ գույքեր են ձեռք բերել ՔՊ-ի հիստերիկան վախի արտահայտություն է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող գերմանական ռազմական օբյեկտները «Խնդրում եմ, ազատեք մեզ կեղծավորությունից»․ Իրանի ԱԳՆ-ն դիմել Է Եվրահանձնաժողովի ղեկավարին Պայքարս միայն ծառերի մասին չէ, այն Երևանի երեխաների լեյկոզն ու ասթման է. Քրիստինա Վարդանյան

Փաշինյանի սնանկությունը՝ խորհրդարանում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ազգային ժողովի երեկվա 4-ժամանոց հարցուպատասխանը կառավարության հետ ինձ ստիպեց երկու եզրահանգման գալ՝ 1․ Նիկոլ Փաշինյանն իրոք հանգստացուցիչ դեղեր է խմում։ 2․Նա երեկ, ըստ երևույթին, այդ դեղերը չէր խմել։ Էլ չասեմ, որ բարձրացված ոչ մի հարց պատասխան չստացավ։ Նա, իհարկե, ամբիոնից այն կողմ չգնաց ու անդադար խոսեց, բայց՝ էտ ի՞նչ էր, ինչի՞ մասին, ո՞վ հասկացավ։ Ֆռացնում, լղոզում, ընկնում պեչենու բաղերը, նյարդայնանում, հունից դուրս գալիս, խնդում, ժպտում, ինչ-որ ձեռքերով իբր բան էր ցույց տալիս։ Եթե աչքի եք անցկացրել լրահոսը, հենց այդ նյարդացած ու աբսուրդ կտորներն էլ դարձել են նյութերի վերնագրեր, որովհետև այլ, բովանդակային բան իրոք չկար։

Պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխաններից ինձ համար արդեն տևական ժամանակ է ամենաուշագրավը գիտե՞ք որ պահն է․ երբ հարց է տալիս Լևոն Քոչարյանը։ Նա համարյա ամեն հարցուպատասխանի ժամանակ հարց է տալիս․ ու ՔՊ-ական կառավարության շարքում սկսում է դողէրոցք․ ոնց անենք, ոնց ֆռացնենք, որ հարցին չպատասխանենք, հա մեկ էլ Ռոբերտ Քոչարյանի անունը տանք։ Կշեղվեն-կգնան, անկապ բան կպատասխանեն, բայց կարևորը տան երկրորդ նախագահի անունը։ Մի անգամ հարց էր տալիս կարմիր բերետավորների պահվածքից, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, որը զոհ գնաց ՍՄՍ-ի, սկսեց խոսել Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից։ Այդ մարդու գիտելիքներին ծանոթ լինելով, վստահ եմ, որ մտավ բեռի տակ, որը իրենը չէր, ուղղակի դասընկեր Նիկոլը երևի ականջին փսփսացել էր, թե մի երկու բան կասես։ Հիմա երեկ Լևոն Քոչարյանը հարց է տալիս Նիկոլին Ալեն Սիմոնյանի անթույլատրելի պահվածքի վերաբերյալ, էն որ արցախցիներին կոչ էր արել մնալ և մինչև վերջ կռվել, այսինքն՝ զոհվել Արցախում, Նիկոլ Փաշինյանը խոսում է նրանից, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն արհամարհել է և բանավեճի հրավերը մերժել է։ Նիկոլը, հիշեցնեմ, ասում էր նախկինները բոլորը բանակցել են Արցախը հանձնելու շուրջ և ասում էր՝ դե եկեք բանավիճենք։ Նախկին նախագահներն էլ ասում են քո հետ բնավիճելու թեմա չկա, որովհետև այն, որ մենք երբեք չենք բանակցել դրա շուրջ, փաստ է, նաև փաստ է քո բանակցածը զրոյական կետից։ Ասում են մենք չենք քննարկում Էրդողանի հետ հարցը՝ Ցեղասպանություն եղել է, թե ոչ, դա էլ է փաստ։ Այսինքն այնպես, ինչպես փաստ է, որ Օսմանյան Թուրքիան իրականացրել է ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախի Հանրապետությունը․ էլ ինչ բանավիճես, ով է ճիշտ, ով սխա՞լ։ Այո, համաձայն եմ, անմտություն էր։

Լավ, ինչո՞վ է պայմանավորված փաշինյանենց այդ բնազդային, անասնական վախը Ռոբերտ Քոչարյանից։ Պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ օրերս դեպքեր հիշեց, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանին երբ դատարանն ազատ արձակեց ապօրինի կալանքից, Նիկոլ Փաշինյանը վախից կուչ է եկել կառավարության լավ հսկվող ամառանոցի մի անկյունում և դողացրել՝ բղավելով, թե հեսա Քոչարյանը կգա իր հետևից։ Վախը չգիտեմ, չեմ կարող բացատրել, բայց այլ ատելությունը երևի գալիս է նրանից, որ այդպես էլ իր կառավարման ամբողջ շրջանում չկարողացավ հասնել Ռոբերտ Քոչարյանի արձանագրած որևէ ցուցանիշի։ Բայց այ սիրով ու դուխով՝ ձախողեց էն ամենը, ինչը Քոչարյանն արել էր փոխանցել։ 

Ռոբերտ Քոչարանը 10 տարի լինելով Հայաստանի ղեկավարը, նրա թիվ 1 պարտավորությունը եղել է Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգության ապահովումը, ինքնիշխանության պահպանումը, սահմանների անխախտելիությունը, Արցախի անվտագության երաշխավորումը։ Ռոբերտ Քոչարյանը շեղվե՞լ է այդ պարտավորությունից։ Ոչ մի միլիմետր։ Նույնը եղել է Նիկոլ Փաշինյանի պարտավորությունը 2018 թվականից։ Փաշինյանը շեղվե՞լ է այդ պարտավորությունից։ Այո։ Որքա՞ն․ մոտավորապես 15 հազար քառակուսի կիլոմետր։ Ռոբերտ Քոչարյանը երբևէ հրաժարվե՞լ է Արցախի անվտանգության երաշխավորի պատասխանատվությունից։ Ոչ։ Փաշինյանը շեղվե՞լ է․ ամբողջությամբ․ նա ասել է՝ Հայաստանն իսկի իր անվտանգությունը չի կարող ապահովել։ Ռոբերտ Քոչարանից երբևէ կարելի՞ էր լսել, թե գիտեք, անվտանգություններս չենք կարող ապահովել․․․ Ինձ թվում է՝ ոչ միայն նախկին նախագահը, այլ ով երբևէ ստիպված լինի տենց բան արտաբերել, ավելի շուտ ինքնասպան կլինի։

Ու նույնը բնակչության սոցիալական մասով է, որին քիչ անց կանդրադառնամ։ Տեսեք․ էսօրվա բողոքի ակցիաների մասնակիցները, ձեռներեցները միշտ հիշում են, որ էն ժամանակ իրենց համար ստեղծված են եղել ամենալավ պայմանները անկախության բոլոր տարիների համեմատ։

Լևոն Քոչարյանը խոսում է այն մասին, որ Նիկոլը զրոյական կետից էր բանակցում, ու դրա արդյունքում Արցախը հանձնվեց, հայ ժողովուրդը այնտեղից բռնագաղթեց: Ու ի՞նչ է պատասխանում Նիկոլը․ ոչ մի բան, ըստ էության։ Այսպես կոչված Մեղրու փոխանակման թեմայից է հարցնում մեկ այլ պատգամավոր, էլի ոչ մի ադեկվատ պատասխան, Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների մասին՝ նույնը, թանկացումների մասին էլի անմիտ պատասխան։ Երեկ ասում է՝ այլ տարբերակ, քան հանձնումն է, չկար ու երբեք չի եղել։ Իհարկե՝ սուտ է։ Կար և մենք հենց էդ ճանապարհին էինք։ Կատակերգական ֆիլմ կա․ հարբած վարորդը հարթ ասֆալտով գնում է, դիմացը մեծ քար է, ալարում է կանգնի, իջնի ու քարը հրել-բրդելով ճանապարհից տանի մի կողմ, գնում է ձորի ճամփով և մեքենան ձորը գցում։ Դու էդ կատակերգության մեջի անհաջողակի պես բան ես արել մեզ բոլորիս հետ։ Բոլորիս պատկերացրած վատագույն սցենարը եղել է Արցախի ազատագրված շրջաններից 5-ի հանձնումը, կարգավիճակի ճանաչման դիմաց, դու ոչ մի բանի դիմաց հանձնել ես սաղ ու ասում ես՝ այլ կերպ հնարավոր չէր։ Քո պարագայում՝ իհարկե, հնարավոր չէր; Քո պարագայում անհնար է թվում նաև Հայաստանի անկախ մնալը։

Երեկվա հարցուպատասխանում երևի իրավիճակին ամենաճիշտ գնահատականը Գեղամ Մանուկյանի հարցն էր՝ երբ եք փոխելու Արարատ Միրզոյանի անունը, օրինակ՝ Արագած Միրզոյան։

Երեկ մենք տեսաք անգամ այն, որ որպեսզի ադրբեջանցիներին ոչ մի բանում չմեղադրի հանկարծ ու Ալիևը ջղայնանա, Երևանի կենտրոնում, կառավարության շենքի մոտ, իրանահպատակ ադրբեջանցիների՝ ադրբեջաներենով Ղարաբաղ երգելը ասաց, որ ընդդիմության սարքածն է։ Երկու տարի առաջ թշնամու կրակոցից վիրավոր ունեինք երկու, ծայրահեղ ծանր վիճակում։ Սուրեն Պապիկյանի ՊՆ-ն գրեց, թե թեթև քերծվածքներ են ստացել, ինչ է թե Ադրբեջանին չմեղադրի։ 

Երեկ խորհրդարանում բեսեդկայի մակարդակ էր։ ՔՊ-ականները բացի գոռգռալուց ու անմակարդակ պահվածքից, էլի ոչինչով աչքի չընկան։ Ամբողջ նիստի ընթացքում հեռախոսների մեջ մտած էին ու տպավորություն էր, որ հարցերն են ստանում ՍՄՍ-ով։ Նիկոլն ասում է՝ կուզենամ ինձ գույքահարկից հարց տաք, ու հենց հաջորդ ՔՊ-ականի հարցը ինչի՞ մասին լինի լավ է․ գույքահարկի։ Մարդն ասում է՝ ինձ էնպիսի հարցեր տվեք, որոնց պատրաստվել եմ, տալիս են էդ հարցերը։ Ընդդիմությունը տալիս է էն հարցերը, որոնց չի պատրաստվել, կատաղում է, այ այսպիսի շարժումների մեջ ընկնում։

Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անում փոքր և միջին ձեռնարկատերերը։ Բողոքում էին հարկային քաղաքականության դեմ։ Մեկ ամիս առաջ, երբ առաջին ակցիան էին անում, ընդամենը 20-25 հոգի էին, այսօր՝ հարյուրից ավելի ու դեռ շատաալու են։ Երեկ խորհրդարանում հարցուպտասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է այս մարդկանց։ Ասում է՝ հարկերը բարձրացրել ենք, լավ ենք արել, ճիշտ ենք արել, ժողովուրդը մեզ հասկանում է, ըմբռնում է, գիտակցում է, որ պետբյուջն իր գրպանն է։ Նրա ելույթից հետո ավելի շատ մարդ է բողոքի ակցիայի դուրս գալիս։ Սա նշանակում է, որ քո՝ խորհրդարանի ամբիոնից ասված խոսքը ժողովուրդը ոչ միայն չի ընդունում, այլ էլ ավելի է ջղայնանում։ Էսօր էդ մարդիկ բողոքում էին հարկերից, ձեր վոյաժներից, նոր կառուցած դղյակներից, պարգևավճարներից։ Ձեր արածները լավ էլ հասկանում են ու պատկերացնո՞ւմ ես՝ մերժում ձեզ։ Ասում են՝ նորմալ ղեկավար ենք ուզում։ Էն կարգի ղեկավար, որից դու, ինչպես ասացի, ընկնում ես սարսափների մեջ։

Ժողովրդի նյարդայնանալը տեղին է։ Նիկոլ Փաշինյանը երրորդ մասից եկել է կենտրոն ապրելու, կենտրոնի 100 տարվա ապրողներին ասում է տները ծախեք գնացեք։ Ասում են գույքահարկը կրկնակի թանկացրել ես, ասում է՝ թող մարդիկ ուրախանան, ուրեմն իրենց տան գինը թանկացել ա։ Թե ո՞նց ա, թանկանում տան գինը ու ինչ կապ ունի հարկի հետ, երևի միայն ինքը գիտի, որովհետև, ոնց մտածում ես, տակը ո՛չ բանաձև կա, ո՛չ անգամ տրամաբանություն։ Իսկ նա ասում է՝ ինչի՞ չեն վաճառում, վաճառեք-գնացեք ծայրամաս։ Այ ընկեր, չեն ուզում մարդիկ իրենց տները վաճառեն, որ Ալենը իրա ծառայողական մեքենաների պարկը թարմացնի․ չեն ուզում։

Նպաստները չվճարելը արդարացնում է ինչ-որ վիրտուալ Բրաբուս քշող նպաստառուով․ ո՞վ է դա, կա՞, թե չկա, միայն էլի ինքը գիտի։ Գույքահարկի թանկացումը արդարացնում է դղյակատեր բնակիչով, հարկերի թանկացումը արդարացնում է հարկերից խուսափող խոշոր ձեռնարկատերով։ Առաջ, երբ Նիկոլը վարչապետ չէր, օրինակները բերում էր աղքատների վրա, Բրաբուս քշող նպաստառուից չէր խոսում, այլ՝ հազիվ գոյատևող նպաստառուից, հազիվ ապրող տատիկ-պապիկներից, իսկ հիմա նա՝ ժողովրդին արած վատությունները հիմնավորելու համար, օրինակները բերում է ինչ-որ հարուստների վրա, որ իբր ասեն ճիշտ ես անում, որ մեզ նեղում ես։ Հետաքրքիր տրանսֆորմացիա է, բայց մարդիկ հասկանում են, ըմբոստանում են։ Երբ վարչապետ աշխատողն ասում է ժողովուրդ, ինձնից շնորհակալ եղեք, որ հարկերը թանկացրել եմ, նպաստից կտրում եմ, հայտարարագիր եմ մտցրել, որ ձեզ հարկեմ, չի կարող լուրջ ընկալվել ժողովրդի կողմից, դրա համար էլ իր հրաժարականն են պահանջում:

Ի դեպ, երեկ ասում էր՝ ես իշխանությունը ստացել եմ ժողովրդից, կվերադարձնեմ ժողովրդին։ Երբ ժողովուրդը դուռը ծեծի, ասի իշխանությունը տուր, կտամ։ Մենք գիտենք, որ Նիկոլը ժողովուրդ համարում է իր ընտրողներին, իսկ մնացած բոլոր ընտրողներին համարում է էլիտա, թալանչիներ, ծախվածներ և այլն։ Էս մի ամիս է՝ քո ընտրողներն են բողոքի ցույցեր անում ու ասում են՝ մենք պահանջում ենք գնաս։ Նիկոլը իրեն սուպեր կլեյով քսել է իրեն էդ աթոռին։ Այսինքն՝ հերթական անգամ խաբում է ընտրողներին։ Հիմա ժողովուրդը իր 70 պատգամավորն է, իր ախռանեն ու ոստիկանները, իր կառավարական կաբինետը ու նրանց հարազատները։

Երեկ խորհրդարանում քննարկվող որևէ թեմա լուրջ չընկալվեց, ծաղրվեց, Եվրամիությունից սկսած, թանկացումներով շարունակած, Մեղրիով ու Արցախի բանակցություններով վերջացրած։ Եվրամիության թեմայից իրական հողի վրա մնացին Վրաստանի, Ուկրաինայի ու էն 30 երկրի օրինակը, որ տասնյակ տարիներ սպասում են էդ օրվան։ «Թանկացումներին ժողովուրդն աջակցում է» խոսքից մնաց էսօրվա բողոքի ակցիան՝ Նիկոլին ընտրածների կողմից և հեռանալու կոչերը։ «Քոչարյանը Մեղրին փոխանակում էր» թեմայից մնաց Աննա Գրիգորյանի ելույթը՝ «ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք ձեր պահած Արցախ»։

Կարճ ասած՝ երեկ մենք դարձյալ տեսանք իշխանություն, որն ասելիք չունի, սատարում չունի, աջակից չունի՝ իրենցից վարձատրվող ֆեյքերին ու քպական պաշտոնյաներին հանած։ Վերջացած մարդիկ, որոնք ընդամենը ձև են անում, թե դեռ թամբի վրա են։ Էս մարդիկ էլ չունեն ասելիք, չունեն նաև անելիք։ Դուք ընդամենը գլորում եք օրերը, փող եք աշխատում, մինչև մի պահ կդասավորվի ու կգնաք,՝ անկախ ձեր կամքից։ Կառավարության դիմաց ակցիա անող ձեր նախկին ընտրողներն ասում են, որ վաղուց էդ ժամանակն է։ Բոլորը երազում են ձեզանից պրծնել ու ունենալ նորմալ ղեկավար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>