«ՌԴ-ն պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին, բայց նրանք կարող են ինքնուրույն բանակցել». Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պահպանում է Երևանի և Բաքվի միջև բանակցություններին աջակցելու պատրաստակամությունը, փոխանցում է РИА Новости-ն: «Երևանից տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա: Երևանն ու Բաքուն կարող են ինքնուրույն շարունակել բանակցությունները մինչև գործընթացի ավարտը»,- ասել է Պեսկովը: