Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Պատերազմ Արցախում
Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան

Փոխմարզպետի որդու սպանության գործ. հարազատները հարձակվե՞լ են ոստիկանական մեքենայի վրա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ երեկ շարունակվել է Գեղարքունիքի  փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի  Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով դռնփակ դատական նիստը:

Գործը դռնփակ քննելու միջնորդություն նախորդ դատական նիստերից մեկում  ներկայացրել էր 19-ամյա Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը:  Վերջինս այսօր մեր զրույցում ասաց, որ այս նիստին եւս դատարանում  անախորժություն է եղել: Պաշտպանի խոսքով՝ սպանվածի հարազատները հարձակվել  են ոստիկանական մեքենայի վրա: Այլ հարցերի Ռուստամ Խաչատրյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ:

Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել է սույն  թվականի հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ  քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի  ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ,  ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին  մահացել էր. Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել:

«Հայկական ժամանակը» զրուցել է նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի Հովսեփ Սարգսյանի հետ:

– Պարոն Սարգսյան, այսօրվա դատական նիստի ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել:

– Նիստի ժամանակ հարցաքննվել է երկու վկա: Քանի որ դռնփակ դատական  ռեժիմով է նիստն անցկացվում, հետեւաբար այլ անձինք նիստին չեն մասնակցել:  Բայց Նորատուսից մարդիկ կան, որոնք ցանկանում են ներկա գտնվել գործի  քննությանը, բայց չեն կարող:

– Մեղադրյալի պաշտպանն ասաց, որ հարազատները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Այս մասին ի՞նչ կասեք:

– Ինձ նման դեպք հայտնի չէ, նման բան կարծում եմ տեղի չի ունեցել, եթե  լիներ, կարծում եմ իրավապահ մարմինների կողմից արձագանք կլիներ, կամ  քրեական գործ հարուցված կլիներ, բայց համենայնդեպս նման բան չկա: Այսօր  մեղադրյալի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց արտագնա դատական նիստ  անցակցնելու վերաբերյալ, իր միջնորդության մեջ էդպիսի բան էր նշել, թե  նախորդ անգամ մոտեցել են ոստիկանական մեքենային, գոռգոռացել են եւ այլն,  բայց որեւէ փաստարկված հիմնավորում չէր ներկայացրել: Դատարանը հայտարարեց,  որ դատարանին հայտնի չէ մի դեպք, որ հարձակված լինեն կամ վնաս տված լինեն,  նա ասաց՝ ընդհակառակը ուղեկցող ոստիկանները եւ նաեւ դատական կարգադրիչները  հավուր պատշաճի իրականացնում են իրենց ծառայությունը:

– Այնուամենայնիվ, նորատուսցիները ցանկանո՞ւմ են ներկա գտնվել նիստին, մթնոլորտը լարվա՞ծ է:

– Կա մարդկանց դժգոհություն, դժգոհությունն ու  հարձակումը պետք է ուղղակի տարբերակել: Կարող է լարված լինել, որովհետեւ  մարդիկ դժգոհ են եւ ցանկանում են մասնակցել նիստին, ուզում են հասկանան, թե իրենց գյուղում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը ի՞նչ պատճառով է  կատարվել եւ ինչո՞ւ: Բայց դատարանը որոշել է դռնփակ նիստ անել՝ իբրեւ  ելնելով ամբաստանյալի անվտանգությունից:

– Իսկ ձեր վստահորդը՝ փոխմարզպետը, նույնպե՞ս ցանկանում է, որպեսզի նիստը դռնբաց լինի:

– Այո, ինքը ոչ միայն ցանկանում է, այլեւ մեզ հորդորում է, որպեսզի  անընդհատ միջնորդություններով հանդես գանք դռնբաց դատական նիստ անցկացնելու վերաբերյալ, այսինքն՝ հրապարակային լինի դատական քննությունը: Եվ ինքը  դատարանի դահլիճում հայտարարել է, որ հանրությունից թաքցնելու որեւէ բան  չունի եւ շահագրգիռ է, որպեսզի ընթանա հրապարակային դատաքննություն:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>