Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան
7
Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Պատերազմ Արցախում
ՔՊ-ում ցնծության առիթ. Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևը Ստեփանակերտում ոչնչացրել է մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Թատերական աղբյուրը Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան «Պատրաստ եմ զոհել կյանքս հանուն Իրանի»․ Փեզեշքիան Մեր երկիրը դարձրեցիք խաղադաշտ, խաղն էլ տեղափոխեցիք մեր կիսադաշտ. Աշոտ Մինասյան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան Կրկին գարշահոտություն և հակասանիտարական վիճակ Երևանի փողոցներում (տեսանյութ) Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ» Ասում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ» Դանիել Իոաննիսյանը հուշեց վիճահարույց օրենսդրական փոփոխությունների մասին, ինչպե՞ս է սխալ օրենքը ստորագրվել նախագահի կողմից Ըստ ամերիկյան The Washington Post-ի` 8 երկիր, այդ թվում՝ Հայաստանը կարող են ազդել գոլոբալ ուժերի բալանսի փոփոխության վրա Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Մամիջանյան Այսօր, ապրիլի 7-ին արդեն Իրանը պիտի քարեդարում հայտնվի. ըստ Թրամփի. սակայն... Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար․ Կաթողիկոս Էլիտան բոյկոտել է ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում Գազամատակարարման դադարեցում ՔՊ-ում իրավիճակը թեժանում է. ներկուսակցական ինտրիգներ «Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի» Հնդկաստանը մտածում է Բանգլադեշի հետ սահմանը պաշտպանել կոկորդիլոսներով «Մեզանից անկախ պատճառներով «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ»․ ՀԱԿ-ն ընտրություններին կմասնակցի առանձին Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա Եթե այսօր նման հնարավորություն ունենար, Փաշինյանը կփորձեր չեղարկել Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը. Օսկանյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը պատահական կրակոց է արձակել Հայ-ռուսական հարաբերությունները հասել են կրիտիկական վատ կետի, ինչից հետո անդառնալիության կետն է Այսօր Դավիթի դասընկերներն ու նրանց ծնողները լինելու են ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը «Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան

Փաստեր․ ինչերի՞ դեմ էր պայքարում Նիկոլը, որոնք այժմ իրականություն են․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Կառավարության շենքի դիմաց երեկվա բողոքի ակցիայի համարյա բոլոր մասնակիցներն ասում էին՝ ընտրել են Փաշինյանին ու էդ սխալը էլ երբեք չեն անի։ Ուղղակի նյարդայնացած չէին ասում, այլ՝ կոնկրետ պատճառներով։ Մի մեծահասակ ու բավականին գրագետ կին ասաց՝ գիտեինք, որ անգրագետ է, գիտեինք, որ տհաս է, բայց զոռով բերեցինք, մտածեցինք՝ ժողովրդի ծոցից է դուրս եկել, բայց նա անում է ան, ինչի դեմ պայքարել է։

Էդ թեմային ես ամենաշատն եմ անդրադարձել, հարյուրավոր օրինակներով։ Հիմա դա անում է այն քաղաքացին, որոնց ուղղված է եղել իմ ու շատերի տքնաջան աշխատանքը։ Հիմա հենց Նիկոլենց սխալների, թալանի, ստերի մասին ասում ենք, համարյա չեն արձագանքում, թե՝ բա նախկինները․ հիմա դա արդեն չի աշխատում, ժողովուրդը տեսնում է, որ ռեալ հողի վրա իրեն ոչինչ չի հասել։

Եվ այսպես, ի՞նչ է հիշեցնում ժողովուրդը, ինչերի՞ դեմ է պայքարել Նիկոլը նախկինում, որոնք այժմ իրականություն են։ Այս օրերին մարդիկ հիշեցնում են 2015 թվականը, երբ Նիկոլ Փաշինյանը «ոչ 150 դրամին» պլակատը խփել էր մեքենայի դիմապակուն ու պայքարում էր տրանսպորտի թանկացման դեմ։ 6 օր է, ինչ Նիկոլ Փաշինյանը թանկացրել է տրանսպորտը։ Հեքիաթներ են պատմում բարեփոխման մասին։ Ուղևորները գիտեն, որ ավտոբուսները գազելներից ուշ-ուշ են գալիս, ավելի բեռնված։ Այսօր կանգառներում կարող եք հանդիպել «Հոնդա», «Բոգդան», «Հայեր» մակնիշի ավտոբուսներ, որոնք Հայաստանում շահագործվում են էն շատ հին ժամանակներից։ Բայց դրանք էլ են թանկացել՝ որպես բարեփոխում։ Իրականությունն այն է, որ տրանսպորտը թանկացել է, մնացածը՝ լոլոներ են։

Ես լրագրող էի հեռուստատեսությունում և լուսաբանում էի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի պայքարը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ։ Ի՞նչ է էդ համակարգը․ ձեր աշխատավարձից ինչ-որ ֆոնդերի եք տալիս 5-10 տոկոս ու չգիտեք՝ վաղը ինչ է լինելու դրանց հետ։ Փաստն այն է, որ Նիկոլը պայքարում էր պարտադիր կուտակային համակարգի դեմ, հենց իր ժամանակ դա դարձավ իրողություն։ Մնացածը լոլոներ են, շոուներ էին՝ ժողովրդի ականջը շոյելու ու կայքերում երևալու նպատակով։

Նիկոլը ողջ գործունեության ընթացքում պայքարել է կարմիր բերետավորների դեմ, հենց եկավ իշխանության, ասաց՝ կարմիր բերետավորները սրանից հետո գնալու են սահման պահելու, ժողովրդի դեմ չեն օգտագործվի։ Կարմիր բերետավորներն էսօր հարցնում են՝ ե՞րբ է ընդդիմությունը ակցիա անում, որ գանք փող աշխատենք․ որովհետև բերման ենթարկումով ավարտվող ամեն ակցիայի վերջում ստանում են 40 հազար դրամ։ Հարձակվում են մարդկանց վրա ու դա դեռ հերիք չէ, դատարանի առաջ են կանգնում նրանք, ում վրա հարձակվել են բերետները։ Լևոն Քոչարյանի դեպքը՝ փայլուն օրինակ։ Հարձակվում են Փաշինյանի քաղաքական հակառակորդների վրա, հարձակվում են պատերազմում զոհերի հարազատների վրա, հարձակվում են ավագանու անդամների վրա։ Նիկոլը հենվում է բերետավորների վրա, ում դեմ պայքարում էր։

Նիկոլ Փաշինյանը պայքարում էր Արցախի հարցում փոխզիջման դեմ, ասում էր՝ ի՞նչ փոխզիջում, եթե Ադրբեջանը չի խոսում դրա մասին, դա փոխզիջում չէ, միակողմանի զիջում է։ Ալիևը, ասում էր, Սևանում չայ խմելու մասին է խոսում, ի՞նչ փոխզիջում։ Դա ասում էր 2017 թվականին։ Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը վարչապետ որպես, էլի ասաց՝ ի՞նչ փոխզիջում, սաղ ձեզ լինի, չայի հրավերն էլ իր տիկինն արեց։

Փաշինյանն ասում էր՝ հանքերն անխնա շահագործվում են, պետք է լիցենզիաները քչացնենք, դադարեցնենք, տնտեսությունը կախված է հանքերից։ Ո՞վ է այսօր թիվ 1 հարկատուն․ ընդերքն անխնա շահագործող ընկերությունը։ Փաշինյանի կառավարությունն էլ փայ է մտել դրա մեջ։ Պայքարում էր Ամուլսարի դեմ, դրա մեջ էլ է փայ մտել, այս տարի էլ խոստանում են շահագործել։ Այսինքն, խնդիրը միայն նրանում էր, որ ինքը օգտվի այդ հանքերից, իր ձեռքում լինի, էդ ժամանակ օք է, իսկ նախկին իշխանությունը որ անում էր, դա, դե գիտեք՝ հանրապետության էկոհամակարգի աղտոտում էր։

Է՞լ ինչի դեմ էր պայքարում Նիկոլ Փաշինյանը․ պայքարում էր Բուհերի քաղաքականացման դեմ։ Հիմա նայեք բոլոր բուհերի հոգաբարձուների խորհուրդները, ռեկտորների կազմը։ Հարցնում ես՝ Նիկոլ, բա ոնցոր պայքարում էիր դրա դեմ, Սուրեն Պապիկյանին ու մյուս ՔՊ-ականներին ինչի՞ ես ճխտել բուհեր․ աբսուրդ հիմնավորում՝ ՔՊ-ականների եմ նշանակել, որ վստահ լինեմ՝ բուհերը չեն քաղաքականացվում։

Նիկոլ Փաշինյանը պայքարում էր հարկային քաղաքականության դեմ, գնաճի դեմ։ 2018 թվականի հեղափոխությունից ընդամենը երկու ամիս առաջ հանրահավաք էր անում թանկացումների դեմ։ Նրա օրոք սնունդը կրկնակի, եռակի թանկացել է։ Հարկերով խեղդում են մարդկանց։

Նիկոլ Փաշինյանը պայքարում էր ԽԾԲ համակարգի դեմ․ այս մասին հազար օրինակ եմ բերել, թե ինչեր են անում։ Նիկոլ Փաշինյանին հարցրեք՝ դու, կինդ ունե՞ք բարեկամ, որ պաշտոնի չեն․ եթե պաշտոնի չեն, ի՞նչ բիզնես են անում։ Նիկոլի ախպերը պաշտոնի չէ, դարձել է խոշոր գործարար, մյուս ախպերը դարձել է 3 հիմնարկի տնօրեն։ Ինչպես կասեր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, բարև, Սաշիկ։ 

Ես մի քանի ժամ քրքրել եմ, որ գտնեմ մի վարկային համաձայնագիր, որին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ քվեարկած լինի։ Սաղին դեմ էր․ դպրոցի կառուցում՝ դեմ էր, ասֆալտ՝ դեմ էր, բյուջեի դեֆիցիտի փակում՝ դեմ էր։ Հիմա նա վարկ է վերցնում՝ թոշակ տալիս, վարկ է  վերցնում՝ դպրոց կառուցում՝ լիքը թերություններով, վարկ է վերցնում ասֆալտ անում, պարգևավճար բաժանում։ Ո՞վ է վստահում, թե էդ վարկերը չեն թալանվում։ Ես որ կասկածում եմ։ 

Բադեն-Բադենի մասին առաջին անգամ ու վերջին անգամ ո՞րտեղ եք լսել, ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանից։ Հենց ՀՀԿ-աաննները գնում էին գործուղումների, ասում էր՝ պետբյուջեի հաշվին գնում են Բադեն-Բադեններում կայֆավատ էն լինում։ Ես չեմ տեսել մի ՀՀԿ-ական պաշտոնյայի, որ գնար գործուղման ու լուսանկարներ հրապարակեր, թե ոնց է հանգստանում էդ երկրում։ Նայեք ՔՊ-կանների գործողումները, հատկապես փղի կնճիթի սիրահար Ալեն Սիմոնյանինը․ որ երկիր գնում է գործուղման, ավելի շատ կայֆավատի տեսանյութերն է տարածում։ Հիմա էլ 11 հոգանոց կազմով գնում է Լյուքսեմբուրգ տեսնելու։ Ու մեկ էլ լուսանկարներում հայտնվում են ՔՊ-ականների ընտանիքի անդամները։ Կարո՞ղ եք Նիկոլից հիշել գործուղում, որ առանց ընտանիքի անդամների է գնացել․ մենակ էն գործուղումները, որոնք Մոսկվա են։

Է՞լ ինչերի դեմ էր պայքարում։ Ախար էնքան բանի դեմ էր իբր պայքարում, ո՞ր մեկն ասես։ Ավելի շատ ստացվում է ոչ թե պայքարում էր, այլ խոսում էր դրանց դեմ՝ իր քաղաքական հաշվարկներից ելնելով։ Ասում էր ի՞նչ խաբար է 300 մլրդ դրամի խաղադրույք կա, Սերժը ազգին սարքել է ղումարբազ։ 7 տրիլիոն դրամ խաղադրույք են արել նախորդ տարի։ Ասում ես Նիկոլին ինչի՞ է էսքան շատ, ասում է՝ քաղաքացին գիտի իր փողը ոնց ծախսի, տենց ա ուզում, տենց ա ծախսում։ Առաջ ասում էր քաղաքացու վիճակը էնքան վատ ա, որ հույսը կազինոն է։ ՔՊ պատգամավորը բերում է օրինագիծ կազինոների դեմ, հենց ՔՊ-ականները մերժում են։

Ժողովուրդ ջան, էլ չշարունակեմ շարքը, շատ են, հազարավոր։ Ասում են՝ քաղաքաանությունն անբարոյականություն է․ դրան հակադարձում են՝ քաղաքականությունն այդպիսին են դարձնում այնտեղ հայտնված անբարոյականները։ Նիկոլն ասում է՝ քաղաքական գործունեությունս սկզբից հիմնված է եղել Սուրբ Աստվածաշնչի, Նոր Կտակարանի արժեքների վրա։ Սկզբում կարող ա, բայց հիմա՝ քո քաղաքական գործունեության վերջում, դու ավելի շատ սատանայի գրքով ես շարժվում։ Որովհետև նոր կտակարանում ոչ մի տող չկա մերձավորին հանձնելու մասին, սերունդը ոչնչացնելու մասին, ուրիշների որդիներին նահատակ դարձնելու մասին, երկիրը հանձնելու մասին։

Կարճ ասած՝ ինչի դեմ իբր պայքարում էր լրագրող և պատգամավոր Նիկոլը, այսօր իրականություն է։ Ճակատագրի հեգնանքով, նրան տրվեց հնարավորություն, որպեսզի ինչի դեմ ինչքը պայքարում էր, շտկեր։ Արեց հակառակը։

Ըստ երևույթին, այս մարդը պայքարում էր ոչ թե նրա դեմ, ինչը իր սկզբունքներին դեմ էր, այլ ընդամենը բարձրաձայնում էր այն, ինչն ուզում էր լսել ժողովուրդը։ Ժողովուրդը իր համար գործիք էր։ Բողոքի ակցիայի մասնակից մի կին ասում է՝ Նիկոլը գիտեր մենք ինչ ենք ուզում, ինչին ենք դեմ, ինչն ենք ատում, մեր ուզածը լավ հասկանալով՝ մեզ խաբեց, արեց իր սև գործը։ Ոնցոր քեզ հետ մեկը մտերմանա, քեզ սկսի լավ ճանաչել, քո թույլ կողմերը ու վստահությունը ձեռբերելով իսկ՝ քեզ խաբի։ Նիկոլը ժողովրդի հետ էդպես վարվեց։

Ես միայն ուրախ եմ, որ մեր այս տարիների աշխատանքը իրոք արդյունք է տվել, ու այսօր հազարավոր մարդիկ, որ ընտրել են Նիկոլ Փաշինյանին, աչքերը բացվել է։ Բողոքում են հարկային թանկացումից, բայց նաև անմիջապես նշում են, որ Արցախ էլ է հանձնել, Հայաստանից է է հանձնում ու որ ինչ խոստացել է՝ խաբել է։ Իսկ իրեն երևի թվում էր՝ էս ժողովուրդը ոչինչից խաբար չէ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>