Թաղապետարանում ասել են` ավտոբուս նստեք, հարցազրույց տվեք, որ համաձայն եք տրանսպորտի թանկացմանը
Դիտել նաև
Դատախազը կգնա Ավինյանի հետևից. ԱՆԻՖ հիմնադրամի 25 մլրդ թալանի «անունները»
Տիգրան Ավինյանի հոր դեմ հայցը վարույթ է ընդունվել
Գյումրի ՔՊ-ի ԺՊ՝ Սարիկ Մինասյանը ավինյանական «ասեք՝ կանենք»-ով է փորձում գյումրեցիներին խաբել, որ հետո դրժի իր խոստումները
Այս օրերին նույնիսկ բնությունն է ընդդիմացել Փաշինյնին ու Ավինյանին
«Թքած ունենալու արվեստը». 650 չօգտագործված կամ նյարդայնացրած սարք և $250,000 երևանցիների բյուջեից
168.am-ը գրում է․ Մինչ Երևանում շարունակում են բոյկոտել ավագանու հերթական որոշումը` ըստ որի, Երևանի հանրային տրանսպորտի օգտվողները 1 ուղևորության համար փետրվարի 1-ից կվճարեն 150 դրամ, իշխանությունը, ասում են` կոնտր-ակցիա է իրականացնում։
168.am-ին հասած տեղեկություններով` որոշ վարչական շրջաններում` թաղապետարաններում, բաժնի պետերը ղեկավարների հրահանգով աշխատակիցներին առաջարկում են նստել կոնկրետ ավտոբուսներ և նկարահանվել ու ասել, որ կողմ են տրանսպորտի գնի թանկացմանը, որ 150 դրամը ճիշտ ու արդարացված որոշում է։
«Ասել են` ժամը 13:00-ին գնում եք ավտոբուսներ եք նստում, հարցազրույց եք տալիս, որ համաձայն եք։ Մի մասը գնացել է, մի մասը` չէ»,-պատմեց մեր աղբյուրը։