Էս գժանոցը պետք է կանգնեցնել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Ընդունենք, թե ոչ, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հերոսները, եւ դրա հանդիսատեսները, ապրում են մեր միջավայրում, դա մեր իրականության մի մասն է։
2018-ին «Կիսաբաց լուսամուտների» հերոս ընտանիքներից մեկը դարձել է իշխանություն, եւ հենց այդ ժամանակվանից մենք դիտում ենք այդ հաղորդման հերթական սեզոնները, որոնք նկարահանվում են Պռոշյան փողոցի առանձնատանը, կառավարության շենքում, մինչ այդ՝ Բաղրամյան 26-ում։ Մեզ ցուցադրում են խոհանոցները' ձվաձեղ սարքելուց, սանհանգույցը, ընտանեկան փոդքաստը, իրենց առօրյան' գիրք կարդալը, միասին հեռուստացույց դիտելը, իրենց հագուստների ֆոտոսեսիաները, անգամ անկողինը...։
Ֆոտոսեսիաների արանքում Արցախի պատերազմն ենք դիտում, Բաքվի դատավարությունը, Էրատո ջոկատի հերոսական մարզումները, զինվորների դիակներով լի դիահերձարանը ...։ Արդեն մենք էլ հանդիսատեսից այդ Շոուի մասնակիցներն ենք դարձել։
«Կիսաբաց լուսամուտներին» մեզ մինչ 2018-ն էին ընտելացնում, երեւի մի բան գիտեին, այսօր ուղղակի Շոուի մասշտաբներն են փոխվել։
Էս գժանոցը պետք է կանգնեցնել, Stop!!!