«Ժամանակը վիրավոր տղայի օգտին չի աշխատում»
Ամուսնուս՝ Վահեի նախաձեռնությամբ մեր ընտանիքը միացավ զինծառայող Ալբերտ Դալլաքյանի համար անցկացվող դրամահավաքին՝ շրջանցելով ծավալված բանավեճը։
Ժամանակը վիրավոր տղայի օգտին չի աշխատում, ու եթե իրոք բժիշկների ասած «ռումբի մեխանիզմն» աշխատում է զինվորի գլխում, երևի պետք է հասարակությունն իր ձեռքը վերցնի փրկարարի ֆունկցիան (հերթական անգամ) ու էլի անի բաներ, որոնք այնքան էլ իր ուղիղ պարտավորությունների մեջ չեն։
Բայց այդպիսին է հիմա իրականությունը։ Թող հաջող անցնի վիրահատությունը, տղան առողջանա, բանավեճի մյուս թեմաները մնում են ակտուալ։
Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից
Կից նյութն՝ այստեղ

