Ինչպես ստացվեց՝ «մերժեցին Սերժին», նստեց Քոչարյանը. Ագնեսա Խամոյան Գյումրիում 10-ից 9-ը ՔՊ է հայհոյում Սիրիայի նոր իշխանությունները գործողություն են սկսել Ասադի կողմնակիցների դեմ. կա 70 զոհ
8
«Մեր պարտքն է՝ վերականգնել Գյումրու երբեմնի մշակութային փառքը». Դերենիկ Մալխասյան Գյումրեցիների ձայնը. ու՞մ են պատրաստվում ընտրել Գյումրու զարգացման հետ կապված ծրագիրը մշակեց Անդրանիկ Թևանյանը Շնորհավորանքի քաղաքականացում կամ քաղաքական շնորհավորանք Սիրիա պետությունը չկա, իսկ դրա անվան տակ գոյություն ունեցող տարածքում ձևավորվում է բոլորովին նոր իրականություն. Վարուժան Գեղամյան Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք. Ուժգնությունը կազմել է 6-7 բալ Եթե երես ունի՛ Փաշինյանը, թող գլուխը բնից հանի, գա Գյումրի. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Թրամփը նամակ է հղել Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդին Կարեն Սիմոնյանի ծրագիրը 500 մլն դոլար կբերի․ ով ով է Գյումրիում. Երվանդ Բոզոյան Ի՞նչ էր նշանակում՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»․ Ռուբեն Հակոբյան Պատերազմ Արցախում
«Մեր պարտքն է՝ վերականգնել Գյումրու երբեմնի մշակութային փառքը». Դերենիկ Մալխասյան Գյումրեցիների ձայնը. ու՞մ են պատրաստվում ընտրել Գյումրու զարգացման հետ կապված ծրագիրը մշակեց Անդրանիկ Թևանյանը Ադրբեջանական պահանջներն ունեն սկիզբ, բայց չունեն ավարտ. Քրիստինե Վարդանյան Գյումրիում տեղի ունեցած երկրաշարժերի պատմությունը (տեսանյութ) 18+․ Անգամ շնորհավորանքի տակ Փաշինյանին հայհոյում են Էրդողանի բաշիբոզուկները ցեղասպանության են ենթարկում ալավիներին․ Մհեր Հակոբյան Վախը միավորում է Նիկոլ Փաշինյանին և Սերժ Սարգսյանին Շնորհավորանքի քաղաքականացում կամ քաղաքական շնորհավորանք Սիրիա պետությունը չկա, իսկ դրա անվան տակ գոյություն ունեցող տարածքում ձևավորվում է բոլորովին նոր իրականություն. Վարուժան Գեղամյան Ինչպես ստացվեց՝ «մերժեցին Սերժին», նստեց Քոչարյանը. Ագնեսա Խամոյան ՀՀ-ն պետք է հանձնի ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին․ Հաջիև «Արձանագրվել է 45 հետցնցում»․ Նարեկ Սարգսյան Կրակոց՝ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում. կա վիրավոր Սիրիա պետությունը չկա, իսկ դրա անվան տակ գոյություն ունեցող տարածքում ձևավորվում է բոլորովին նոր իրականություն. Վարուժան Գեղամյան Ավինյանի «ընթերցանությունը» 54 մլն դրամ է արժեցել. «Ժողովուրդ» Երկրաշարժի հետևանքով տուժածների և վնասների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել. ՆԳՆ Կաթողիկոս. Հայրական Մեր հորդորն է, որ կանայք նույն նախանձախնդրությամբ շարունակեն սրբազան մեր ավանդներով կրթել ազգիս զավակներին «Օրենքով գողերի» մասին օրենքի հարցում նախարարը կմնա միայնակ Գյումրիում 10-ից 9-ը ՔՊ է հայհոյում Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, շնորհավոր մարտի 8․ Ռոբերտ Քոչարյան Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք. Ուժգնությունը կազմել է 6-7 բալ Ինչից է նեղացել Եղիշե Կիրակոսյանը Ի՞նչ են ասել կալանավորները Սրբուհի Գալյանին Հիմա էլ բոլոլան Մեղրի է տեղափոխվել Ձերբակալվել է շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Գասպարյանը ՔՊ-ականները Գյումրիում չոր նավահանգիստ սարքելը «դորդ ու բեշ» են արել, հիմա էլ ... Սիրիայի նոր իշխանությունները գործողություն են սկսել Ասադի կողմնակիցների դեմ. կա 70 զոհ Եթե երես ունի՛ Փաշինյանը, թող գլուխը բնից հանի, գա Գյումրի. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՊՆ զորամասի հրամանատարի կողմից 2 մլն դրամի գույքի հափշտակության դեպք է բացահայտվել

Ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Ուրեմն, մի քանի օր առաջ տարածվում է տեսանյութ, որ մի խումբ ադրբեջանցիներ հրապարակում երգում են: Նյութը վրդովմունքի ալիք է բարձրացնում, սակայն հետագայում ԱԱԾ-ի կողմից հերքումներ են տրվում, թե տեսանյութը նոր չի, բայց այդ էլ երգողները Իրանից են եկել /ինչը չի բացառում նրանց ադրբեջանցի լինելը/:
31.01.2025թ. ԱԱԾ-ն հերթական հայտարարությունն է տարածում այն մասին, որ «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ն հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով, ինչի պատճառով ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: Իհարկե ԱԱԾ-ում քթածակ ունեցող մարդ չկա, որ տեքստը այնպես ձևակերպեն, որ վրդովմունքի նոր ալիք չբարձրանա:
Ի տարբերություն ԱԱԾ-ի` այսօր Քննչական կոմիտեի արված հայտարարությունից հասկացվում է, որ Ղ.Բ.-ն /Ղարիբ Բաբայանը/ մեղադրվում է ոչ թե ադրբեջանցիների, այլ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութի և հրապարակային խոսքի համար:
Առաջին հայացքից կարող էր և այդպես լինել, եթե չնայենք, թե ինչ խոսքի համար է վերջինս հետապնդվում:
«Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում առկա ռուսերեն գրառման մեջ նշված է / բնօրինակը մեկնաբանություններում/
1. Իսկ ուր է մեր քաջարի ոստիկանությունը: Թե այն կարող է միայն ծեծել մեր զոհված զինվորների մայրերին Եռաբլուրում:
2. Ինչի՞ են վերածել մեր երկիրը իշխանության այս ծախու տականքները, որ ադրբեջանցիները Երեւանի կենտրոնում իրենց այսքան լկտի են պահում։
3. Հայեր Հայաստանում, ինչ է կատարվում ձեզ հետ, ինչու եք լռում, ինչու եք հանդուրժում այս դավաճան ու ծախու իշխանությունների բոլոր ծաղրանքները ձեր նկատմամբ։ Մինչեւ ե՞րբ եք այս ամենը հանդուրժելու ու լռելու։
Կարևոր է նշել, որ հրապարակումը չի պարունակել բռնության կոչեր, իսկ եթե նույնիսկ պարունակել է մասնակի ապատեղեկատվություն, ապա տեսանյութում երևացող իրադրությունը կարող է վրդովմունքի արդարացի պատճառ հանդիսանալ ինչպես հրապարակման հեղինակի, այնպես էլ յուրաքանչյուր հայի համար, իսկ քննադատությունը, եթե նույնիսկ պարունակի հասցեական վիրավորանք, կարող է գնահատվել միայն քաղաքացիական հայցի սահմաններում դատարանի կողմից:
Արդյունքում, անձի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում ոստիկանությանը հանցագործություն կատարելու համար ամոթանք տալու, իսկ իշխանություններին դավաճան անվանելու համար, ինչն ակնհայտ քաղաքական հետապնդում է: Ներկայացվել է անձին կալանավորելու միջնորդություն:
Հուսանք, որ ի տարբերություն գործով քննիչի ու դատախազի, դատավորի մոտ մնացած կլինի մի փոքր արժանապատվություն»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan