Հրաշքով են փրկվել․ Անկարայից Տրապիզոն ուղևորվող թուրքական օդանավը քիչ է մնացել՝ ընկնի ծովը (տեսանյութ)
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից Տրապիզոն ուղևորվող Pegasus ավիաընկերության Boeing 737-800 մարդատար ինքնաթիռը հրաշքով է խուսափել աղետից:
Տրապիզոնի օդանավակայանում վայրէջքի ժամանակ այն դուրս է եկել թռիչքուղուց և արագորեն սահել դեպի ծովը: Վերջին պահին, սակայն, առջևի շասսին մխրճվել է ափամերձ ցեխի մեջ և արգելակել։
Օդանավում գտնվող 162 ուղևորներից և անձնակազմի 6 անդամներից որևէ մեկը չի տուժել։
7or.am