Զելենսըին ծախել է երկիրը և հարստացել
«Հրապարակը» գրում է, որ Ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մեղադրել է երկիրը «ծախելու» մեջ և նրան անվանել «Արևմուտքի սպասավոր»։
«Նա [Զելենսկին] մեծ ժողովրդականություն չի վայելում, քանի որ արևմտյան տերությունների լակեյն է, որը ծախել է իր երկիրը:
Ուկրաինացիները շատ լավ գիտեն, որ նա հարստանում է, և որ դա անում է երկրի ողջ ղեկավարությունը»,- ասել է Կարլսոնը։
Նրա խոսքով՝ Զելենսկին «համապատասխանում է բռնապետի սահմանմանը»։ Կարլսոնը հավելել է, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը «վնասում է ԱՄՆ-ի ազգային շահերին»։