Ես հիմա ավտոբուսում եմ, և ոչ մի Ջոմարդյան չկա
Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան էջում զետեղել է լուսանկար՝ ավտոբուսից ու գրել. «Հենց նոր բոյկոտեցի 150֊ը։ Ես հիմա ավտոբուսում եմ, և ոչ մի Ջոմարդյան չկա»:
Լուսանկարից պարզ է դառնում, որ իսկապես էլ, ոչ մի Ջոմարդյան ու հայ մարդկանց հանդեպ ատելություն ու թշնամանք «շնչող» «կարմիրբերետավոր» ոսկրաջարդ չկար:
Հիշեցնենք, որ նախօրեին մի քանի տասնյակ «կարմիբերետավորները» նիկոլական ողորմելի իշխանության միակ «հակափաստարկն» էին՝ ուղեվարձի թանկացման դեմ պայքարող ընդդիմադիրներին. «ոստիկան-կարմիբերետավորները» ընդդիմադիրներին պարզապես հրմշտելով դուրս հանեցին Ավագանու նիստերի դահլիճից: Դա «դեմկրատիայի բաստիոնի» «ժողովրդավարական» հերթական ծղրտոցն էր