«Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիաներ է իրականացնում տրանսպորտում (ուղիղ)
«Մայր Հայաստանը» փետրվարի 1-ից բոյկոտի ակցիաներ է իրականացնում՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման։
Վաղ առավոտից «Մայր Հայաստան» շարժման և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են անում ավտոբուսներում։
«Մայր Հայաստանն» ավելի վաղ կոչ էր արել բոյկոտել ուղեվարձի սակագնի թանկացումը և իրականացնել «շնորհակալության» բոյկոտ։ Սա նշանակում է, որ քաղաքացիները պետք է մտնեն տրանսպորտ, շնորհակալություն հայտնեն վարորդին, չվճարեն ուղեվարձի համար՝ նշելով, որ կատարում են բոյկոտի ակցիա։
Ուղիղ հեռարձակման հղումը «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի էջից՝
https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=665760019118555
Այլ հղումներ՝
https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=3447100792252423
https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=1370478167275099