Ուր են տանում հանրային տրամադրությունները․ քննարկում (տեսանյութ) Երևանի զինանշանի գույների փոփոխությունը Ալիևի պահանջն է (տեսանյութ) Եկեղեցու պատմական աշխարհաքաղաքական դերը․ քննարկում (տեսանյութ)
13
Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Ընդդիմության 70-80 %-ի կոնսոլիդացիայի հնարավորություն կա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կարմիր կետագծերով կայանատեղիների հայցով ՔՊ-ն կրկին պարտվել է «Մայր Հայաստան»-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան Օդի աղտոտվածության մասին (տեսանյութ) Politico. ԵՄ-ն աննախադեպ քայլ կատարեց Մոսկվայի նկատմամբ. ինչպես՞ կպատասխանի Պուտինը Մոսկվայում Փաշինյանին դիմավորել են Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված հանրահավաքով Քաղաքային իշխանության անկուշտ ախորժակի մասին (տեսանյութ) Պաշտպանների, ինչպես նաև՝ հանրային լայն արձագանքի շնորհիվ կարողացանք փոխել անարդարացի մոտեցումը Պատերազմ Արցախում
Զինծառայողի մшhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մարմինը՝ հրшզենшյին վնшսվածքով «Այ *** , տվածդ տարածքները հետ վերցրու, ոչ թե հեծանիվ քշիր»․ 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի էջում Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Բիզնես բերողներն ու բիզնես խլողները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին. ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը. «Ինֆոքոմ» Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է․ դատարանը վերահաստատել է «Մայր Հայաստան»-ի հայցը Դատարանը հաստատեց՝ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է ՔՊ-ն կրկին ուզում է թանկացնել կարմիր կետագծերը՝ անտեսելով դատարանի որոշումը Ուր են տանում հանրային տրամադրությունները․ քննարկում (տեսանյութ) Ընդդիմության 70-80 %-ի կոնսոլիդացիայի հնարավորություն կա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կարմիր կետագծերով կայանատեղիների հայցով ՔՊ-ն կրկին պարտվել է «Մայր Հայաստան»-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան Հարցվածների ավելի քան 60 տոկոսի կարծիքով՝ մեր երկրում կան քաղբանտարկյալներ Մայր Աթոռ, ՀԷՑ, Ադրբեջանի կողմից հետախուզում․ ի՞նչը դարձավ Սամվել Կարապետյանի կալանքի պատճառ Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան Երևանի զինանշանի գույների փոփոխությունը Ալիևի պահանջն է (տեսանյութ) Անձրևը «բացահայտեց» Էջմիածնում հիմնանորոգված ճանապարհի թերությունները. Hetq.am «Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի 3 երկրպագուներ, որոնք Լեհաստանի քաղաքացիներ են Օդի աղտոտվածության մասին (տեսանյութ) Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական «Լեգիա» ակումբի 17 երկրպագու Politico. ԵՄ-ն աննախադեպ քայլ կատարեց Մոսկվայի նկատմամբ. ինչպես՞ կպատասխանի Պուտինը Քաղաքապետարանը մտադիր է փոխել Երևանի դրոշի և զինանշանի գույները․ եռագույնը կդառնա կապույտ Սա է պետական համակարգի պատկերն ու սրանց փուչիկ խոստումների արդյունքը. Տիգրան Աբրահամյան Եկեղեցու պատմական աշխարհաքաղաքական դերը․ քննարկում (տեսանյութ)

Իմա՞ստը․ Փաշինյանի 5 ժամանոց ասուլիսի մասին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ի՞նչ եք կարծում, վաղը որևէ մեկը հիշելո՞ւ է, որ էսօր ասուլիս է տվել Նիկոլ Փաշինյանը, 5 ժամ անդադար խոսել։ Ինչ եք կարծում, իսկ քա՞նիսին էր հետքրքրում, որ Նիկոլ Փաշինյանը ասուլիս է տալիս։ Երկրի վարչապետը ասուլիս է տալիս ու բոլոր կայքերի, այդ թվում կառավարության, ուղիղ եթերները միասին վերցրած 3 հազար դիտում չկա, 10 մլն հայերի շրջանում։ Ի՞նչ եք կարծում, իսկ նրանք, որ դիտել են ասուլիսը, կա՞ր մի կարևոր բան, որը կհիշեն։ Թեժ խոսակցություններ են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, սահմանազատում են անում տարածքներ հանձնեն, ասում է Ադրբեջանը էսկալացիայի հիմքեր է ստեղծում, իբրև թե ԵՄ են մտնում և այլ լիքը թեմաներ կան։ Ով նայել է, դուք հասկացա՞ք Հայաստանի ընթացքը, դուք հասկացա՞ք ինչ է լինելու մեր երկրի հետ, ինչ է սպասվում։ Մեր երկրում ամենամտահոգիչ բանը անվտանգային ռիսկերն են, ի՞նչ է ինելու։ Ասուլիս՝ ոչ մի բանի մասին։ Չկա որևէ կարևոր խնդիր, որի լուծումը ունի, կամ պատկերացնում է, կամ սովորական քաղաքացին մի նորմալ բան հասկացավ։ Եթե նպատակը քարոզչական էր, վստահեցնում եմ ձեզ, չկար մարդ, որ էս ասուլիսի արդյունքում կդառնա նիկոլական։ Չկա մարդ, որը էս ասուլիսից հետո իր ընդդիմադիր հայացքները կփոխեր, չկա մարդ, որ էս ասուլիսից հետո կհրաժարվի ընդդիմադիր լինելուց, չկա տենց մարդ։ Կարող են լինել մարդիկ, որ նիկոլական էին ու դարձան այլևս անտարբերներ։ Այս ասուլիսը ոչ մի բանի մասին էր։

Այնուամենայնիվ, այդ շատ անհետաքրքիր միջոցառումից մի քանի մտքի վրա ուզում եմ կանգ առնել, շատ կարճ՝ հաշվի առելով, որ մեր ժողովուրդը Նիկոլի մանիպուլյացիաներին տրվելու սովորությունը դեռ չի վերացրել։ Սա ամեն անգամ իր ստեղծած միֆերը կոտրում է։ Այս անգամ հերթը այսպես ասած ժանգոտ զենքերինն էր։ Սրանք մշտապես ասում էին և հանրության մեջ մտցրել էին, թե Հայաստանը տարիներ ի վեր գնել է ժանգոտ զենքեր։ Այսինքն՝ ուզում էին ասել, թե մեր բանակը զինվել է անպիտան զենքերով։ Էսօր ասում է, թե ժանգոտ զենք ասելով ուրիշ բան նկատի ուներ՝ մենք որ զենք ենք առնում, մեզ նաև զենք են նվիրում, բայց՝ օգտագործված։ Այսինքն՝ ժանգոտ զենքը օգտագործված բայցև նվեր ստացած զենքն է, ասում ա՝ դա եմ նկատի ունեցել։  

Մյուսը․ գիտե՞ք, Նիկոլ Փաշինյանը պատերազմի զոհերի մասին ամեն անգամ խոսելիս վիրավորում է նրանց հիշատակը, նրանց հարազատներին, մեզ բոլորիս։ Հիմա ասում է՝ եթե մարդիկ կորցրել են իրենց հարազատին, մեկ հոգու, ես կորցրել եմ իմ հազարավոր հարազատներին։ Սա կեղոտ դեմագոգիա էր, թե՝ բոլոր զոհերը իմ զոհերն են։ Ցանկացած մարդու հարց տուր՝ պատրա՞ստ ես զոհել քո որդուն, հարազատին, կասի՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանը ինքն իր առաջ այդ հարցը դրել է մինչև պատերազմը՝ պատրա՞ստ եմ զոհել նրանց ու ասել է՝ այո, պատրաստ եմ։ Նա էր, չէ՞, ասում կարող էի չզոհել, բայց զոհեցի, որ ինձ չասեն դավաճան։ Այնպես որ հարազատ մի խաղա, դու տարել զոհել ես կոնկրետ նպատակով՝ որ իբր մաքուր դուրս գաս ցեխից։

Հաջորդը․ ասում է՝ Հայաստանն այսօր ավելի անկախ և ինքնիշխան է, քան շատերը կարող էին պատկերացնել։ Անկախություն ասելով ի՞նչ ես հասկանում կամ ինքնիշխան ասելով։ Ցանկացած երկիր, որի տարածքի հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր վերահսկում է թշնամին, չի կարող խոսել ինքնիշխան լինելու մասին․ դու քո տարածքի մի մասին հասանելիություն չունես։ Երբ քո սահմանային անվտանգության հույսը եվրադիտորդներն են, դու ինքնիշխանության մասին խոսել չես կարող։ Դու ոչ էլ տնտեսապես ես անկախ, ո՛չ քաղաքականապես․ դու անում ես քայլեր, որոնք ժողովրդի մոտ կասկած են ձևավորում, որ այդ քայլերը ծնվել են Թուրքիայում, Ադրբեջանոեւմ և փոխանցվել քեզ։

Հարցերից մեկը այսպես կոչված՝ Մեղրին Արցախի հետ փոխանակելու բազմաչարչար թեման է, որին չեմ ցանկանա կանգ առնել, քանի որ այն շատ տարողունակ է և առաջիկայում հաղորդմամբ մանրամասն կքննարկենք միասին։ Ամերիկայի պետդեպը փաստաթղթեր է գաղտնազերծել, թե Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը քննարկում էին Մեղրին Արցախով փոխանակելու թեման։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բա տեսաք, ասում էի։ Բայց ի՞նչ կապ ունի առհասարակ քո որևէ ասած, Արցախը բանակցել ես դու, քո կետից, հետո հանձնել ես դու, իսկ Մեղրին, որը հուսով եմ դու չես բանակցում՝ իր տեղում է։ Այդ գաղտնազերծված փաստաթղթերում ամենակարևորը բացահայտվեց․ այն է, որ թեմայի քավորը, շահառուն, Զանգեզուրի միջանցքի շահառուն 25 տարի է՝ Թուրքիան է, իսկ միջնորդը՝ ԱՄՆ-ն։ Սրա մասին լսե՞լ եք Փաշինյանինց, ոչ իհարկե, քպականներին հիմա էլ հարցնես, ասում են ռուսները միջանցք են պարտադրում, բայց չգիտենք ինչու՝ Փաշինյանի ստորագրություն կա նոյեմբերի 9-ի թղթի տակ։ Ասա, բա ինքնիշխան ես, եսիմինչ ես, բա հելեք մի հատ շուխուռ արեք, ասեք Թուրքիան ա, ամերիկացիքի ձեռամբ վիզ էին դրել Մեղրին տանեին, Քոչարյանը չտվեց, ու հիմա էլի, 25 տարի անց էլի դրանք են ատամները սրել մեզ վրա։ Բայց դե չէ, չի կարող տենց բան անել, հա՛մ նրանցից կախում ունի, հա՛մ նրանցից, մեր «ինքիշխանը»։

Նիկոլ Փաշինյանը հարցերի մեծ մասին շրջանցում էր, տալիս կցկտուր պատասխաններ կամ ասում, թե նախկինում ասել է։ Լրագրողները 5 ժամ հարցեր էին տալիս ու չէին ստանում իրենց կոնկրետ հարցի պատասխանը։ Դրանցից մեկն էլ Անիֆի չարաշահումներն են։ Հարկատուների փողերից ավելի քան 20 մլն դոլար փոշիացրել են, քրեական գործից են հարց տալիս, Փաշինյանն ասում է՝ մանրամասներին տեղյակ չեմ։ Ուրեմն նախկինում եթե գողացած մեկ միլիոն դրամի վերաբերյալ կա քրեական գործ, Փաշինյանը տեղակ է լինում ամենայն մանրամասնությամբ, ցուցումներ է տալիս, մեջբերումներ է անում քրգործից տարբեր հարթակներում, բայց այս գործը, որտեղ 20 մլն դոլարից ավելի փոշիացվել է, տեղյակ չէ։ Էդ ո՞նց, այ իմ «ինքիշխան» ու էլ ավելի ազնիվ վարչապետ։ Դե լավ ես ասեմ ոնց․ որովհետև դա հենց իր իշխանության կոռուպցիան է։ Իսկ ինքը ասել է, իբր պայքարում է կոռուպցիայի դեմ․ բա հո չի՞ ասելու, որ տեղյակ եմ, կառավարությունը թաղված է կոռուպցիոն գործարքների մեջ։

Հաջորդը․ լրագրողը ձայնագրություն է միացնում, որտեղ քաղաքացին ասում է՝ հացի փող չունենք։ Դա միայն էդ քաղաքացու մասին չէր, դա այն մասին էր, որ մեր երկրում ոչ պաշտոնապես, աղքատ է բնակչության կեսը, մարդիկ հացի խնդիր ունեն։ Նիկոլը ասում է՝ փող չունես, հել աշխատի։ Կառավարության շենքի դիմաց վերջին օրերին երեք հատ բողոքի ակցիա է եղել․ ինչի՞մասին էին․ աշխատողների վրա հարկերի բազմապատկման։ Մարդիկ աշխատում են, որ հացի փող ունենան, տարիներ շարունակ։ Մեկ էլ գալիս է մի Նիկոլ ու ասում՝ հա, էս աշխատում ես, բայց չես ուզո՞ւմ ավել փող տաս․ դավայ, շրջանառության հարկը կրկնապատկում ենք, հաստատագրված վճարները փոխում ենք, պեսոքը, ձեթը, բենզինը թանկանում է, տրանսպորտդ թանկացնում ենք, համընդհանուր հայտարարագիր ենք մտցնում, որ նոր հարկեր տաք։ Ու մարդը, որ իր համար գործ էր անում, ապրում էր, բիզնեսը փակում է, դառնում է գործազուրկ, ու Նիկոլը ասում է՝ դե բեբաշար ես, ի՞նչ ասեմ։ Թողեք մարդիկ աշխատեն։

Մյուսը, որին էլի կարճ կանդրադառնամ, Փաշինյանի՝ էլի ստելու վարպետության մասին էր․ Հայաստանից տարածքների հանձնումը, որի անունը դրել են անկլավ, դատապարտելի է, հանցագործություն, շատերի պնդմամբ՝ դավաճանություն․ Նիկոլ Փաշինյանը սա ներկայացնում է որպես օրենսդրական պահանջ։ Ասում է՝ ես օրենքով պարտավոր եմ հանձնել մեր այդ տարածքները, որ Արծվաշեն ստանամ։ Եթե չհանձնեմ, քրեական գործ կարող են ինձ վրա հարուցել։ Կարող ա՞ նախկինների վրա քրեական գործ հարուցեք, որ մեր տարածքները չեն տվել, ձեր այսպես ասած՝ անկլավները չեն տվել։ Մնում ա էդ էլ անեք ու պըրծ։ Բայց մի հարց տամ, էդ որ Արծվաշեն հետ բերող ես, ասում էիր Տավուշից 4 գյուղ հանձնում եմ, 9 գյուղի կենսական նշանակության տարածք ստանամ․ բա ուրա՞․ քա՞նի միլիմետր ես ստացել։

Փաշինյանի խոստումներն են հիշեցնում, ասում է՝ մենք մեր ծրագրի հետևից գնացել ենք և տեսել ենք որ չի ստացվում, որովհետև աշխարհաքաղաքական իրադրություն, փաստաթղթեր և այլն։ Լավ, ասենք Արցախի հարցով խաբեցիր․ ի՞նչ միջազգային իրավիճակ է խանգարել, որ խաղադրույքները պակասեցնես։ Ի՞նչ միջազգային իրավիճակ է խանգարել, որ աղքատությունը քո խոստացած 10 կետով պակասեցնես։ Ընդհակառակը, ռուս-ուկրաինական պատերազմը քեզ տնտեսությունը զարգացնելու, աղքատությունը կրճատելու շանս է տվել։ Ո՞ր միջազգային իրավիճակն է խանգարել, որ արագաչափերը հանես, գործարաններ բացես։ Էդ միջազգային իրավիճա՞կն էր թելադրել, որ Երևանի կարմիր գծերի վճարը 12 հազարից, սարքեցիք 160 հազար։ Այդ ամենին խանգարել ես դու, որ ուղղակի չես կատարել խոստումներդ։

Մյուս բաներին չեմ անդրադառնում․ 5 ժամ շարունակ նման անհեթեթություններ, հակատրամաբանական բաներ՝ էկրանի առաջ ձվաձեղ եմ սարքում, որ չիմանան թե հատուկ բաներ ենք ուտում, աղքատները փող չունեն, որ բանկային գաղտնիք ունենան, հարուստներն էլ եթե արդար են, ինչի են վախենում, մեր ընտանեկան փոդքաստը պետության հաշվին ենք նկարում, բայց մեր փողն ենք ծախսել․ լիքը հարցերին ի պատասխան՝ չեմ հիշում, էդպես ե՞մ ասել։ Ասուլիսի միակ նորությունը գիտե՞ք որն էր․ որ իմացանք՝ Նիկոլ Փաշինյանը մեծ զոհողություն է արել և 2021թ․ նոյեմբերին, ի հիշատակ պատերազմի զոհերի, մեկ շաբաթ հաց չի կերել։ Նա ոչինչ չի արել, որ չզոհվեն, տարել է զոհաբերելու, բայց շատ յուրահատուկ հարգել է հիշատակը։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանին հարցնում են՝ քո ասած Իրական Հայաստանի ռազմավարությունը ո՞րտեղ է գրված․ մենք ունենք մեկ ռազմավարություն, Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը կապ չունի քո ասածների ու արածների հետ։ Պատասխանում է, ուշադիր, Իրական Հայաստանի ռազմավարություն ասելով մենք նկատի ենք ունենում իմ ունեցած ելույթները: Մեր երկրում ու մեր շուրջ քաոսի պատասխանն է սա։ նա շարժվել է ոչ թե ռազմավարությամբ, օրենքներով, սահմանադրությամբ, ազգային շահով, այլ՝ բոլորը համապատասխանեցրել իր ընկալումներին։ Նա պետական բոլոր փաստաթղթերը, օրենքները, մեր պատմությունը դրել է մի կողմ ու իր մտածածով, հասկացածով շարժվել։ Դա բերել է այ էս լացելու վիճակին։

Փաշինյանը հնարավոր պատերազմի մասին ասում է՝ «Եթե մենք փաստարկների դաշտից դուրս գանք, մտնենք էմոցիաների դաշտ, վատ արդյունքերի կբերի, ինչը, ցավոք, մեզ հետ եղել է»։ Ըստ երևույթին, նա երկու բան ընդունեց, որ զուտ իր էմոցիաների ու դրանց արդյունքում ընկալումները բերել են վատ արդյունքների, մեկ էլ, որ իր վարկանիշը գահավիժել է, որը դժվար թե վերականգնվի»։   

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan