Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Պատերազմ Արցախում
Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են

Նոր բեռ քաղաքացիների ուսերին ու նոր խնդիրներ բոլորի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգն անհանգստությունների, բուռն քննարկումների և մեծ դժգոհությունների առիթ է դարձել: Մասնագետները տարբեր գնահատականներ են տալիս: Ի մասնավորի՝ օրերս հրավիրված մամուլի ասուլիսում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն անդրադարձավ հանրության շրջանում առկա մտահոգություններին: Նրա խոսքով, հայտարարագիրը Հարկային օրենսգրքում նշված է որպես ֆիզիկական անձի եկամտային հարկի տարեկան հաշվարկ: Տնտեսական հատվածի բոլոր պաշտոնյաները շեշտում են, որ դա եկամուտների հայտարարագիր է, մինչդեռ, ըստ Սարգսյանի, դա եկամտային հարկի հաշվարկ է, իսկ նպատակն իրավական ակտով անձանց հարկումն է:

Քաղաքացիները տարակուսած էին, որ պետք է հայտարարագրեն ցանկացած չափի գումարային գործարք: ՊԵԿ-ն «արձագանքեց» առկա դժգոհությանը՝ փոփոխություն կատարվեց որոշման մեջ, որի համաձայն պետք է հայտարարագրել միայն 300 հազար դրամից ավելի արված գործարքները: Սարգսյանի խոսքով, այստեղ թյուրըմբռնում կա, մասնավորաբար՝ մինչև 300 հազար դրամ չհայտարարագրելու հոդվածին հաջորդում է նախադասություն, որտեղ գրված է՝ խոսքը վերաբերում է նվազեցվող եկամուտներին: «Նվիրատվությունները և փոխառությունները, անհատույց ստացված դրամական միջոցները ֆիզիկական անձի դեպքում հարկման ենթակա չեն, բայց ո՞վ է որոշում՝ այդ գումարը նվիրատվությո՞ւն էր, պարտքով ստացված գումա՞ր, չհարկվո՞ղ էր, թե՞ ոչ»: Քաղաքացիական օրենսգրքի 595 և 878 հոդվածների համաձայն, նվիրատվության և փոխառության պայմանագրերը կնքվում են գրավոր, ուստի միայն դրանք են օրինական համարվում: Մինչդեռ նախկինում պայմանավորվածությունները մեծմասամբ բանավոր էին: Ստացվում է, որ եթե 2024 թվականին քաղաքացին ունեցել է այդպիսի գործարքներ, բայց չունի պայմանագրեր, ապա պետք է դրանք վերականգնի, հակառակ պարագայում՝ կարող է խնդիրների առաջ կանգնել:

Եկամուտները հայտարարագրելու որոշումը իշխանությունները բնորոշում են որպես կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու միջոց: Սարգսյանը սա կեղծ թեզ է համարում: Վստահ է, որ առանց այս գործիքի կոռուպցիան շատ հեշտ հնարավոր է բացահայտել՝ պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված յուրաքանչյուր անձի դեպքում օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելով:

Մեկ այլ մտահոգությունը վերաբերում է բանկային գաղտնիքին: Ակնհայտ է դառնում, որ շատ քաղաքացիներ պարզապես չեն կարողանալու ինքնուրույն լրացնել հայտարարագիրը և դիմելու են նման ծառայություն մատուցող տարբեր ընկերությունների և անհատների: «Ֆիզիկական անձի համար չկա տարբերություն՝ իր բանկային գաղտնիքին տիրապետեց հարկային ծառայության աշխատակիցը, թե հաշվապահական կամ խորհրդատվական ընկերության ինչոր աշխատակից: Ու ոչ ոք չգիտի՝ որտե՞ղ է օգտագործվելու քաղաքացու բանկային գաղտնիքը»:

Եկամուտների հայտարարագրումն առաջացնում է հարկային, վարչական և քրեական պատասխանատվություն, ինչն էլ իր հերթին դառնալու է ավելորդ բեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա: Կարծիքներ կան, որ այն կնպաստի երկրում աղքատության ցուցանիշի բարձրացմանը, համատարած ֆինանսական վերահսկողությանը, սա էլ իր հերթին կհանգեցնի քաղաքացիների արտագաղթի ծավալների ավելացմանն ու ներգաղթի նվազմանը: Սարգսյանի դիտարկմամբ, արտագնա աշխատանքի մեկնածները Հայաստանում պետք է իրենց եկամուտները 20 տոկոսով հարկեն, ու հաշվի առնելով փոխարժեքային այսպիսի անբարենպաստ պայմանները՝ կորոշեն իրենց ընտանիքներին տեղափոխել Հայաստանից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>