Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Կանխել Հայաստանի երրորդ բաժանումը Երևանի հ. 144 դպրոցի տնօրենը փակել է դուռը․ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները տեղում են
20
Անդրանիկ Թևանյանը «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին Բոյկոտի հետևանքները. արդյոք այն ազդե՞լ է իշխանության որոշումների վրա (տեսանյութ) Զելենսկին գնահատվեց որպես քաղաքական դիակ. այս շարքում իր հերթին է սպասում նաև Փաշինյանը Բոյկոտը շարունակվում է. «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները դեմ են տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Թուրքիան փորձում է խանգարել ռուս-ամերիկյան համաձայնությանը ուկրաինական հարցով Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ պարզաբանում պահանջելու (ուղիղ) Հրատապ եթեր․ հապճեպ շրջայցի հրավեր (տեսանյութ) Վարորդը նաև հսկիչ չէ․ շարունակել բոյկոտը․ Անդրանիկ Թևանյան Քաղաքային ոչ լեգիտիմ «իշխանության» մոտ վաղ առավոտից պանիկա է սկսվել (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանը «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին Անգամ նոպան է միաժամանակ բռնում․ Ինչո՞ւ է Քոչարյանը հիստերիկայի մեջ գցել Ադրբեջանին ու ՔՊ-ին․ «Կարճ ասած» 18+․ «Ես քո էն գղափարդ․․․»․ ժողովուրդը հայհոյանքով է պատասխանում Փաշինյանի «գաղափարախոսական ուղերձին» Սա գոյություն ունեցող պետության՝ Հայաստանի երրորդ Հանրապետության լուծարումն է. Արսեն Բաբայան Բոյկոտի հետևանքները. արդյոք այն ազդե՞լ է իշխանության որոշումների վրա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Փաշինյանի նպատակը Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջը կատարելն է Փաշինյանը որոշել է բավարարել Ալիևի հերթական պահանջը «Երուսաղեմը կարող է բռնագրավել Հայոց պատրիարքարանին պատկանող գույքը՝ պարտքի դիմաց»․ Պատրիարքարան Փոփոխության ժամանակը հիմա է. Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է. Վարդան Օսկանյան Փաշինյանը չունի Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ գանգատներից հրաժարվելու իրավասություն․ Թաթոյան Ինչո՞ւ է խառնվել Նիկոլը․ Գագիկ Համբարյան Հայաստանի խորհրդարանի նախագահը կնախընտրեր, որ բոլոր արցախցիները սպանված լինեին. Հարութ Սասունյան Վրաստանի համար «3+3» հարթակում դռները բաց են, իսկ «աթոռը դրված է». Լավրով Կանխել Հայաստանի երրորդ բաժանումը Մարդիկ ՔՊ-ի անունը լսելիս քաղաքական պսիխոզի մեջ են հայտնվում․ «Հրապարակ» Զելենսկին գնահատվեց որպես քաղաքական դիակ. այս շարքում իր հերթին է սպասում նաև Փաշինյանը Հրազդան գետում հայտնաբերվել է «Թումո»-ի աշխատակցի մարմինը Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կրքերը չեն հանդարտվում Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը ՔՊ-ն 2 մտավախություն ուներ, 2-ն էլ իրականացան. Աննա Գրիգորյան Գարիկ Սարգսյանի հայրը 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից «Արցախցիներին պետք է անվճար բնակարաններ հատկացվեն»․ Նաիրի Հոխիկյան Շատ եմ կանգնում կանգառներում․ Սառում եմ․ թոշակառու. Տեսանյութ Երևանի հ. 144 դպրոցի տնօրենը փակել է դուռը․ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները տեղում են Երևանում փետրվարի 19-ի կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ առատ Չեն կարողանում ղեկավարել՝ թող չղեկավարեն․ քաղաքացի 423 հայկական բեռնատար է մնացել Վերին Լարսում Արցախյան նոր օրակարգ Թուրքիան զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից. Գեղամյան

Իշխանությունը ստեղծում է միջավայր, որտեղ ինքն առանց քվեի և հանրային աջակցության կփորձի մնալ իշխանության

Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Փոփոխությունների անխուսափելիությունը.
Մաս 2.
Դիմադրության ինստիտուտներ
Որևէ իշխանություն նախընտրական տարում չի գնում թանկացումների, հարկերի բարձրացման և այլ` բնակչության կյանքն էապես բարդացնող քայլերի։ Իսկ 2025-26-ի համար մի ամբողջ փաթեթ է արդեն ուժի մեջ՝ անթաքույց սպառնալով վատացնել բոլորի կյանքը։
Մի իշխանություն, որի համար ընտրությունը կենաց-մահու շեշտադրմամբ է, ո՞նց կարող է նման բան անել։ Բա նման պայմաններում ո՞նց է գնում ընտրությունների։ Այստեղ լուրջ մտածելու բան կա, որը պետք է հասկանանք։
Սա կարող է նշանակել, որ այս իշխանությունն իր վերարտադրման աղբյուրը տեսնում է ոչ թե հասարակության քվեի մեջ, այլ՝ բոլորովին ուրիշ տեղ։
Դատելով զարգացումներից՝ իշխանությունը 2025-ը համարում է ոչ թե նախընտրական, այլ՝ Քաոսի տարի։ Արհեստածին, իր իսկ կողմից ստեղծվող քաոսի։ Իշխանությունը ստեղծում է միջավայր, որտեղ ինքն առանց քվեի և հանրային աջակցության կփորձի մնալ իշխանության։
Ներքին ռեֆորմների փաթեթները և արտաքին ռիսկերը միասին կարող են քաոսի բերել ցանկացած կայացած պետություն, էլ չասած՝ Հայաստանի վիճակում գտնվող։
Ալիևի սպառնալիքները, Բաքվի դատերը և Նիկոլի թեզերը ահռելի աղբյուր են՝ Հայաստանի ներքին ապակայունացման և խուճապային, իռացիոնալ տրամադրությունների գեներացման համար։ Այս ամենն ունի ապակայունացման իրապես լուրջ պոտենցիալ, որին դիմակայելու ինստիտուցիոնալ որևէ լրջություն այս պահին մենք չունենք։
Մենք մեզ համարժեք չենք դրսևորում նոր ստեղծվող որևէ իրավիճակի։ Պատճառն այս պահին դաշտում առկա քաղաքական ինստիտուտներն են, որոնց գերակշիռ մեծամասնությունն աղավաղված պատկերացումներ ունի՝ սեփական առաքելության, սեփական կշռի և տիրող իրավիճակի մասին։
Պարադոքսալ վիճակ է, երբ կա մտածող և մտահոգ ընտրազանգված, որն oր-օրի համալրում են ավելի ու ավելի տագնապող մարդիկ, որն այս պահին իր հարթակներից և իր «լիդերներից» ավելի զգոն է ու ավելի պատասխանատու։ Բայց ընտրազանգվածները իրենք իրենցով չեն կարող կազմակերպվել։ Հենց այդ պատճառով, բացի էմոցիոնալ ռեակցիաներից, պարզ ասած՝ խելագարվելուց, մարդիկ բան չեն կարողանում անել։
Սա գաղթի պատրաստվող հասարակության կազմակերպվածություն է։
Նիկոլը ընտրություններով հաղթելու որևէ հնարավորություն չունի։ Նրա միակ շանսը երկրում քաոտիկ մթնոլորտն է, նախագաղթի տրամադրությունները։
Հենց այս քաոսը թույլ չտալու, պետության քաոտիկ կազմաքանդում թույլ չտալու համար է ծայրահեղորեն անհրաժեշտ՝ քաղաքական-հանրային ինստիտուտները նոր մակարդակի, լրջության և կազմակերպվածության բերելը։ Եվ դա պետք է անել շատ արագ։
Նոր դաշինքների, նոր միավորների ձևավորում՝ անհրաժեշտ գրագիտության պաշարով, սեփական առաքելության գիտակցմամբ, իրավիճակին համարժեք։ Հին ու նորի կռիվը մեր ընդհանուր ապագայի կործանումն է։ Իսկ հին ու նոր միավորների դաշինքները, նոր ստեղծված կամ ստեղծվող քաղաքական ու հանրային միավորների արդյունավետ դաշինքները պատասխանատվության և պետական մտածողության դրսևորում են։
Այսօր արդեն գործող կամ ստեղծվելիք խմբերը, շարժումները պիտի կարողանան ստեղծել նաև համագործակցային ցանց՝ տեղեկությունների ու գաղափարների շրջանառության ու սինխրոնացման համար։ Հանդիպել, պայմանավորվել բարձրացվելիք թեմաների մասին, «աշխատանքի բաժանում» անել, գույքագրել ռեսուրսներն ու օգնել իրար՝ արդյունավետ աշխատելու համար՝ լրատվական, նյութական, կազմակերպչական ռեսուրսներով։
Զուգահեռ՝ առաջնահերթ ու կրիտիկական գաղափարների բյուրեղացում պիտի գնա, և այստեղ անվտանգության խնդիրներն ու սոցիալականը ոչ միայն չեն խանգարում, այլև լրացնում են միմյանց։ Հայաստանը կանգնած է լրջագույն արհեստածին տնտեսական ցնցումների առաջ, իսկ դա սպառնալիք է մեր ընդհանուր անվտանգությանը։ Այնպես որ սոցիալական հարցերը, հանրային ներքին լարվածության օջախները, արտաքին քաղաքական մարտահրավերները, սահմաններին տեղի ունեցողը. այս ամենը հեշտությամբ կապվում են միմյանց ու դառնում մեծ օրակարգի ակտիվ մաս։
Ինստիտուցիոնալ կազմակերպվածության մակարդակի շեշտակի բարձրացումը կլրջացնի հանրային տրամադրությունները, մարդիկ կտեսնեն իրենց անելիքը՝ սեփական բողոքն արդյունավետ դարձնելու և գործողության վերածելու համար։
Եթե մենք չարագացնենք ներքին կազմակերպման պրոցեսները, ապա հայտնի փոդքաստի նոր թողարկումներից մեկը լինելու է մոտավորապես այսպիսին.
«Ինչու տվեցինք նոր հազարավոր զոհեր և ունեցանք նոր տարածքային կորուստներ»։ Ընդ որում, այս քննարկումն անելու են նույն անհոգ ու հանդարտ մթնոլորտում»։
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan