Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

«Ցեղասպանություն» տերմինը գոյություն չուներ 1939-ին. ՀՅԴ

Նիկոլ Փաշինյանը, օրեր առաջ, ելույթ ունենալով Շվեյցարիայի հայ համայնքի մի խումբ անդամների հետ, մի շարք հրահրիչ մեկնաբանություններ է արել և իրականացրել ցեղասպանության բացահայտ ժխտում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ-ի գրասենյակը:

«Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը կասկածի տակ է դրել Օսմանյան կայսրության հայ խաղաղ բնակչության նկատմամբ ցեղասպանության իրագործման պատճառների պաշտոնական դիրքորոշումը՝ պնդելով, որ ավելի շատ աշխատանք է պետք անել՝ հասկանալու համար, թե «ինչու» և «ինչպես» է տեղի ունեցել իրադարձությունը։ Հատկանշական է, որ Փաշինյանը կասկածի տակ է դրել նաև մեր համայնքներում Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքի «ի հայտ գալը»՝ հայտարարելով. «Ինչպե՞ս է ստացվում, որ 1939 թ. Հայոց ցեղասպանության օրակարգ չկար, և ինչպես է ստացվում, որ 1950 թ. հայտնվեց Հայոց ցեղասպանության օրակարգը»:

Այս մեկնաբանությունն ուղղակիորեն համընկնում է թուրքական կառավարության կողմից քարոզվող ցեղասպանության ժխտման թեզերի և ապատեղեկատվական արշավների հետ, որոնք ակտիվորեն կիրառվում են տարբեր երկրներում ճանաչման ջանքերի դեմ: Մինչ վարչապետը թաքնվում է պարզապես ավելի շատ տեղեկատվություն փնտրելու պատրվակի հետևում, իրականում այդ հարցադրումը թաքցնում է եղելության խեղաթյուրման ավելի խորը շերտը և Թուրքիային «զիջումների» շարունակական փորձերը։ Ցեղասպանության 1․5 միլիոն զոհերի նկատմամբ անհավանական անհարգալից վերաբերմունք է նրանց զոհողությունն ու նահատակությունը կասկածի տակ դնելը: Դա անարգանք է հայ ժողովրդի հարյուրամյա ջանքերի հանդեպ, ինչպես նաև պատմաբանների ու գիտնականների, այդ թվում՝ թուրք, ովքեր զգալի ջանքեր են գործադրել պատմական ճշմարտության ճանաչման և արդարության վերականգման որոնումներում։

Նախ, «ցեղասպանություն» տերմինը գոյություն չուներ 1939 թ., քանի որ այն ստեղծվել էր լեհ-հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թ.: Լեմկինը հետագայում առաջ քաշեց թեմայի միջազգային զարգացումը, բազմաթիվ գիտնականներ, այդ թվում՝ հայեր, առաջ քաշեցին ցեղասպանության հարցը՝ օրակարգում ունենալով նաև Հայոց ցեղասպանության խնդիրը։ Այս ջանքերը տեղի էին ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ միջազգային դիվանագիտական և աշխարհաքաղաքական իրավիճակը բացառիկ արագությամբ զարգանում էր՝ ՄԱԿ-ի և նրա կանոնադրության, ինչպես նաև միջազգային դատական ինստիտուտների ստեղծմամբ, որոնք առաջնահերթություն էին տալիս և իրենց առաքելությունը կենտրոնացնում ցեղասպանությունների կանխարգելման և միջազգային այնպիսի նորմերի խթանման վրա, որոնք արդարադատություն և պատիժ էին պահանջում մարդկության դեմ հանցագործություններ կատարողների հանդեպ։ Օրինակ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ․ կոնվենցիան»։ Նման իրավիճակ գոյություն չուներ և հնարավոր չէր պատկերացնել 1939թ․-ին։ Օգտվելով առիթից՝ հայկական սփյուռքը մեծացրեց իր արշավը Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական իրականության հաստատման ուղղությամբ։ Այս ջանքերն իրենց գագաթնակետին են հասել այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է հարյուրավոր միջազգային կառույցների և կազմակերպությունների, բազմաթիվ երկրների, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մակարդակով: Նրա պատմական ճշմարտությունը չի կարելի հերքել, ոչ էլ կասկածի տակ դնել հայ ժողովրդի ահռելի ջանքերը՝ հասնելու այդ ճշմարտության ընդունմանը։

Հետևաբար, «պատասխանը», թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել օրակարգում, պարզ են և հեշտ հասանելի նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ ճշմարտությունը: Հրավիրում ենք վարչապետին խորհրդակցելու նաև իր արտաքին գործերի նախարարության հետ, որը նույնպես պատմականորեն ջանքեր է գործադրել միջազգային հարթակներում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ «Ինչու՞ եղավ Ցեղասպանությունը» հարցին պատասխանելու համար նախարարության պաշտոնական կայքում այս հրապարակման դրությամբ ասվում է, որ «երիտթուրքերի կառավարությունը, հուսալով փրկել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրել էր պանթուրքիզմի քաղաքականություն[…] հայ բնակչությունը դարձավ այդ քաղաքականության իրականացման ճանապարհին կանգնած հիմնական խոչընդոտը։ Թեև Արևմտյան Հայաստանից համայն հայության տեղահանման որոշումը ընդունվել է 1911 թ․ վերջին, սակայն երիտթուրքերը Առաջին համաշխարհային պատերազմն օգտագործել են որպես դրա իրականացման հարմար հնարավորություն»։ Կայքը նաև ավելացնում է մի հետաքրքիր հատված, ըստ որի ցեղասպանության վերջին փուլը համարում է Թուրքիայի կողմից դրա ամբողջական ժխտումը և պատասխանատվության մերժումը, ինչպես նաև տեղի ունեցած իրադարձությունների կեղծումը՝ ներառյալ պատմական փաստերի կեղծումը, քարոզչական արշավները, լոբբինգը և այլն։

Հրավիրում ենք վարչապետին ծանոթանալու այս պարզ, լայնորեն մատչելի և ընդունված պատմական փաստերին և հասկանալու, որ հակամարտության լուծմանը հնարավոր չէ հասնել զիջումների միջոցով, ընդհակառակը, դա կարող է տեղի ունենալ միայն Թուրքիայի կողմից պատմական իրականության պատասխանատվությունն ընդունելու դեպքում։

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն իր խորը հիասթափությունն է հայտնել վարչապետի գործողությունների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես «անպատասխանատու»՝ այնուհետև նշելով, որ դա «ամոթ է Հայաստանի Հանրապետության վարչապետի համար»:

«Ցեղասպանության այս տեսակի ժխտման և պատմական ռևիզիոնիզմի մեջ ներգրավվելը հանցավորության աստիճանի վտանգավոր է: Այն ժամանակաշրջանում, երբ մեր ժողովուրդը վերջերս է  բախվել ցեղասպանական էթնիկ զտումների և ակտիվորեն ձգտում է պահպանել Արցախի հայկական ժառանգությունը, անընդունելի է ցեղասպանության ցանկացած տեսակի ժխտման քարոզչությունը։ Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը եղել են հայ համայնքների առանցքային հանձնառությունը․ պայքար, որը հենց ցեղասպանությունը վերապրածներին թույլ է տվել կազմակերպվել և մոբիլիզացվել արդարության հասնելու իրենց արժանապատիվ իրավունքի շուրջ: Ցանկացած ժխտողականություն պետք է հանդիպի վճռական մերժման, հայ ժողովրդին ու Հայաստանը ոչնչացնել ցանկացողների հանդեպ ստրկամիտ քաղաքականությունը պետք է անհապաղ փոփոխվի»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>