ԱՄՆ-ն պատրաստվում է Հայաստան արտաքսել ավելի քան 2800 անօրինական միգրանտի
ԱՄՆ-ն պատրաստում է իր երկրից արտաքել ավելի քան 1,445,549 միգրանտ մի քանի տասնյակ երկրներ։
Foxnews-ի հարցմանն ի պատասխան, ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմիններից ԶԼՄ-ին տրամադրել են ցուցակներ, թե որ երկրի քանի քաղաքացի արտաքսման վերջնական հրաման ունի։
Ըստ այդմ, Հայաստան է արտաքսվելու 2808 քաղաքացի։ Համեմատության համար նշենք, որ Ադրբեջան արտաքսվողների թիվը 709 է, Վրաստան արտաքսվողներինը՝ 803։
2024-ի նոյեմբերի 24-ի դրությամբ, նախատեսվում է 3,518 քաղաքացու արտաքսել Ռուսաստան։
Աղբյուր` Panorama.am