ՀԴՄ մեքենաները թանկացել են. վարույթ կիրականացվի
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իրականացնում է վարույթ հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման առնչությամբ։ Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:
Վարույթին օժանդակելու նպատակով հորդորում ենք բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնց համար 2024 թվականին բարձրացել են ծառայությունների ձեռքբերման գները, ներկայացնել այդ մասին տեղեկատվություն info@competition.am էլ․փոստի հասցեով։