Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն

Ո՞ւմ շահերից է Հայաստանը լեգիտիմացնում Սիրիայի ահաբեկչական իշխանությանը

Փաշինյանի աշխարհաքաղաքական ռևերանսները Թուրքիայի նկատմամբ դադարել են զարմացնել:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայկական հասարակությունում կա որոշակի շերտ, որը Հայաստանի և Արցախի հետ տեղի ունեցածից հետո դեռ փորձում է դրական կողմեր գտնել իշխանությունների քաղաքականության մեջ: Եթե օգտագործենք բանաձևեր, կարելի է ասել, որ «կան նրանք, որոնք դեմ են Փաշինյանին», բայց ոչ «փաշինյանիզմին»: Կան դերակատարներ, որոնք տարբեր պատճառներով ընդդիմություն են ներկայիս իշխանությանը (կամ դիրքավորվել են իրենց այնպես), սակայն կոնցեպտուալ մակարդակում նրանք աջակցում են Փաշինյանի քաղաքականությանը:

Այս թեզը վերաբերում է մի շարք երևույթների՝ ԵՄ անդամակցության հայտնի գործընթացի մեկնարկի մասով հանրաքվե, ԱՄՆ-ի հետ ստորագրված հռչակագիր, ռուսական զինված ուժերի դուրսբերում հայկական սահմանից, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլ «գուբերնիստական» միավորումներից դուրս գալը: Որոշ դերակատարներ կոնցեպտուալ աջակցում են այս քաղաքականությանը, նրանց պարզապես դուր չի գալիս, որ այդ ամենն անում են ոչ թե իրենք, այլ Փաշինյանը:

Այսպիսի որոշումների շարքին կարելի է դասել նշված շրջանակների վերաբերմունքը Հայաստանի որոշմանը՝ ճանաչել Պաղեստինյան պետությունը: Հիշեցնենք, որ դա տեղի է ունեցել 2024 թվականի ամռանը: Հայաստանում այս որոշումը ընդունվեց որպես «մարդասիրական քաղաքականության արտահայտություն» (մինչդեռ ինչպես կարելի էր խոսել մարդասիրության մասին Պաղեստինի համատեքստում, երբ Արցախի հարցում այդ մարդասիրությունը չկար), սակայն դա պաշտոնական Անկարայի հերթական պահանջի կատարումն էր: Պատահական չէ, որ պաշտոնական Երևանի այս որոշումն անմիջապես ողջունեց Թուրքիայի ԱԳՆ-ն: Այլ կերպ ասած՝ նրանք, ովքեր ձևացնում են իրենց որպես ընդդիմություն Փաշինյանին, աջակցեցին նրա հերթական գործողությանը, որն ուղղված էր թուրքական նախապայմանների իրականացմանը: Դա իր հերթին ավելի հեշտացրեց նոր պահանջների իրականացման գործընթացը:

Ո՞ր պահանջների մասին է խոսքը: 2024 թվականի դեկտեմբերի 31-ին Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանն ունեցել են հեռախոսազրույց, որից կարելի էր հետևություն անել, որ Անկարան հերթական «խնդրանքն» ունի: Քանի որ զրույցից առաջ Թուրքիայից աջակցվող ահաբեկիչները զավթել էին իշխանությունը Սիրիայում, կարելի էր ենթադրել, որ «խնդրանքը» վերաբերում էր հենց Սիրիային, և մասնավորապես՝ պաշտոնական Երևանի կողմից Սիրիայի ահաբեկչական կառավարության լեգիտիմացմանը:

Ու ահա հունվարի 27-ին Դամասկոսում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ: Վահան Կոստանյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունն՝ աջակցելու հումանիտար ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև Սիրիայում առաջնահերթություն համարվող տարատեսակ այլ ծրագրերին:

Մենք արդեն սովորել ենք, որ Արևմուտքն աչք է փակում տեղի ալևիների և քրիստոնյաների նկատմամբ սիրիացի ահաբեկիչների վայրագությունների վրա։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ «հայկական ժողովրդավարական բաստիոնը» նույնպես միացավ Արևմուտքի «ազատ աշխարհի» երգչախմբին: Նրանք նույնպես դատապարտելի ոչինչ չեն տեսնում Սիրիայում:

Իսկ Փաշինյանը վերջին 4-4,5 տարիների ընթացքում իրոք աներևակայելի աշխարհաքաղաքական և պատմական շրջադարձ է կատարել՝ 2020 թվականին հայտարարել էր, որ Թուրքիան եկել է մեր տարածաշրջան, որպեսզի ավարտի 1915 թվականի Ցեղասպանությունը, իսկ այսօր ոչ միայն ինքն է ներգրավվում թյուրքական աշխարհում, այլ նաև անում ամեն ինչ, որպեսզի լեգիտիմացնի այդ նույն թյուրքական աշխարհի ցեղասպանական գործողություններն այլ տարածաշրջաններում: Անվտանգության երաշխիքների ցանկությունն իրապես «հրաշքներ է գործում»…

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>