Եվրոպայի գլխավոր սպառնալիքը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանը կամ այլ երկիր. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ ելույթը Գյումրին՝ Ազատ Տնտեսական Գոտի և Ազատ Քաղաք. Նոր Զարգացման Հորիզոններ Ավետիք Իշխանյանը լրեց երկրային ուղին...
17
Գյումրիում աննախադեպ ստորագրահավաքի մասին․ ինչու են ՔՊԿ–ականները քննադատում Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․ Ստորագրահավաք Գյումրիում՝ բարձր ցուցանիշներով. Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը գյումրեցիների վստահությանն է արժանացել (տեսանյութ) Գյումրիում ՔՊ-ն վերջացած թեմա է, մարդիկ իշխանությունների անունը լսել չեն ուզում Սյունիքն ուզում են զիջել, միջանցքի անունը ճանապարհ են դնում. անդառնալի կլինի, եթե թուղթ ստորագրվի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Գևորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում․ նաև դիմել են «Մայր Հայաստան»-ին (ուղիղ) Արդեն 3100 գյումրեցի աջակցություն է հայտնել Գյումրու զարգացման ծրագրին (տեսանյութ) Ավինյանական քաղաքապետարանի «կարմիր գծերի» թալանչիական վճարի դեմ դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ Իշխանությունները պետք է հաշվի նստեն ժողովրդի հետ և չեղարկեն տրանսպորտի թանկացման որոշումը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Գյումրին ընտրությունների շեմին ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել Պատերազմ Արցախում
Գյումրին՝ առանց տնակների. ի՞նչ ունենք այսօր (տեսանյութ) Եվրոպայի գլխավոր սպառնալիքը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանը կամ այլ երկիր. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ ելույթը Գյումրին՝ Ազատ Տնտեսական Գոտի և Ազատ Քաղաք. Նոր Զարգացման Հորիզոններ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի հետ խայտառակություն է եղել Yerkir.am Գյումրիում աննախադեպ ստորագրահավաքի մասին․ ինչու են ՔՊԿ–ականները քննադատում Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի գիտակցումը հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ մտավորականին. Սերժ Սարգսյան Ավետիք Իշխանյանի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի. Ռոբերտ Քոչարյան Ուսանող՛, միացիր բոյկոտին, թույլ մի տուր՝ մտնեն ծնողներիդ գրպանը (տեսանյութ) Ավետիք Իշխանյանը լրեց երկրային ուղին... Արդեն 3500 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին (լուսանկար) Ստորագրահավաք Գյումրիում՝ բարձր ցուցանիշներով. Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը գյումրեցիների վստահությանն է արժանացել (տեսանյութ) Գյումրիում ՔՊ-ն վերջացած թեմա է, մարդիկ իշխանությունների անունը լսել չեն ուզում Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն նույն «սկզբունքայնությունն» ունեն (տեսանյութ) Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները Սյունիքն ուզում են զիջել, միջանցքի անունը ճանապարհ են դնում. անդառնալի կլինի, եթե թուղթ ստորագրվի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է՝ չգալ աշխատանքի, նստել ավտոբուս. «Հրապարակ» Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց. «Փաստ» Թող Փաշինյանը հրապարակի փաստաթղթերը ու մտքով չանցնի՝ կեղծել. Հայկ Մամիջանյան Փաշինյանը սարսափում է այդ մեծ գաղտնիքի բացահայտումից. Լևոն Զուրաբյան Մյունխենում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը Գևորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում․ նաև դիմել են «Մայր Հայաստան»-ին (ուղիղ) Ժամանակավրեպության և մակերեսայնության արդյունքը՝ վազել արդեն վաղուց մեկնած ճեպընթացի հետևից. «Փաստ» Մյունխենում ԱՄՆ փոխնախագահի սենսացիոն հայտարարությունը վերաբերում էր նաև «ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլխին. Չալաբյան Վարորդները պետք է հասկանան, որ ամեն հրահանգ չի, որ պետք է էնտուզիազմով կատարել Մարդիկ հստակ հարցեր են հնչեցնում ու ցույց տալիս, թե քաղաքային իշխանության վերաբերմունքն ինչպիսին է երևանցիների հանդեպ իրականում Ախուրյանցի Անոն խելքի է եկել, իսկ Դավալեցի Արամը շարունակում է ծառայել Նիկոլին Հայաստանում պետք է ախոռը մաքրել. Ստեփան Դանիելյան Հայաստանում նախադեպը չունեցող Ֆիլմի փաստահավաքն ու հեղինակը Դերենիկ Մալխասյանն է (լուսանկար)

Փաշինյանը կրկին հակահայաստանյան և հակասփյուռքյան հայտարարություններ է անում․ Հարութ Սասունյան

Համայն հայության ամենամեծ ողբերգությունն այն է, որ Հայաստանը ղեկավարվում է ոչ միայն ապաշնորհ, այլև հակահայ վարչապետի կողմից:

Անցյալ շաբաթ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց իր անհեթեթ խոսքերը «Իրական Հայաստանի» և «Պատմական Հայաստանի» տարբերության մասին։ Նա նույնիսկ պնդեց, որ «Պատմական Հայաստանը» այսօրվա «Իրական Հայաստանի» թշնամին է։ Միայն այն պատճառով, որ դարերի ընթացքում Հայաստանի սահմանները փոխվել են պատերազմների և նվաճումների պատճառով,  չի նշանակում, որ «Պատմական Հայաստան» գոյություն չունի։ Չզարմանաք, եթե մի օր Փաշինյանը հայտարարի, որ Հայաստանը գոյություն ունի միայն 2018 թվականից, երբ ինքը եկավ իշխանության...

Փաշինյանը փորձում է հայերին զրկել ապագայում «Պատմական Հայաստանը» վերականգնելու մասին նույնիսկ երազելու իրավունքից։ Նա միամտորեն կարծում է, որ հայտարարելով՝ Հայաստանը տարածքային պահանջներ չունի հարևան երկրներից, կարող է համոզել Ադրբեջանին Հայաստանի հետ կնքել խաղաղության անիմաստ պայմանագիր։ Սակայն փաստն այն է, որ նախագահ Ալիևը զրոյական հետաքրքրություն ունի խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Ընդհակառակը, նա բազմիցս սպառնում է հարձակվել Հայաստանի վրա՝ այն ներկայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան» և պահանջելով 300 հազար ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում։
Փոխարենը հայտարարելու, որ մենք որևէ մեկից պահանջ չունենք, Փաշինյանը պետք է պարզապես  լուռ մնա։ Նա ոչ պետք է ասի՝ մենք պահանջներ ունենք, ոչ էլ՝ պահանջներ չունենք։ Պատճառն այն է, որ Հայաստանն այժմ թույլ է և չի կարող ռազմական առումով դիմակայել իր շատ ավելի ուժեղ թշնամիներին՝ Ադրբեջանին և Թուրքիային: Այնուամենայնիվ, սխալ է հայտարարել, որ մենք տարածքային պահանջներ չունենք, քանի որ դա կզրկի հայերին երբևէ իրենց կորցրած տարածքները վերադարձնելու իրավունքից։ Այս երազանքը վառ պահելու համար Հայաստանին պետք չէ ունենալ հզոր բանակ․ պարզապես պետք է պահպանել պատմական հիշողությունը և այն փոխանցել գալիք սերունդներին, մինչև այն օրը, երբ անսպասելի հանգամանքների բերումով հնարավորություն ընձեռվի վերականգնելու հայ ժողովրդի կորցրածը։ Եթե նրանք վառ չպահեն այդ երազանքը, նույնիսկ երբ նման հնարավորություն ընձեռնվի, հայերը չեն կարողանա օգտվել դրանից, քանի որ կամավոր հրաժարվել են այդ իրավունքից։

Լավագույն օրինակն այն է, ինչին կարողացան հասնել հրեաները իրենց հայրենիքը 2000 տարի առաջ կորցնելուց հետո: Պահպանելով իրենց երազանքը՝ «Հաջորդ տարի Երուսաղեմում» և այն փոխանցելով սերնդեսերունդ՝ նրանք կարողացան օգտվել 20-րդ դարում ընձեռնված հնարավորությունից՝ վերադառնալու իրենց պատմական հայրենիքը։

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ոչ ոք զենք չի վաճառի Հայաստանին, եթե մենք շարունակենք Արարատը հիշատակել որպես մեր լեռը: Սա բացարձակ սուտ է: Արարատ կամ Արագած ասելը որևէ կապ չունի զենք ձեռք բերելու հետ: Դա կապված է երկրի և բանակի կառավարման ունակության և անհրաժեշտ զենքի համար ֆինանսական միջոցների առկայության հետ: Եթե Արարատ ասելը խանգարում է Հայաստանին զենք ձեռք բերելուն, ապա ինչպե՞ս էր Հայաստանը, մինչև Փաշինյանը, ձեռք բերել միլիարդավոր դոլարների զենք, որը, ցավոք, 2020 թվականի պատերազմի ժամանակ բռնագրավվել է Ադրբեջանի կողմից և այժմ ցուցադրվում է Բաքվում:

Այն հարցին, թե արդյո՞ք պատշաճ է, որ նա հեծանիվ է վարում կամ ֆեյսբուքյան էջում ձվածեղ է պատրաստում, մինչդեռ երկիրը պատերազմի շեմին է, Փաշինյանը պատասխանեց. «մեր երկրի բոլոր ինստիտուտներն աշխատում են նույնիսկ այն ժամանակ, երբ ես հեծանիվ եմ քշում»:
Փաշինյանը նաև արդարացրեց  իր մշտական զիջումներն Ադրբեջանին՝ բացատրելով, որ չի ցանկանում արձագանքել Ադրբեջանի էսկալացիոն հռետորաբանությանը, որն ուղղված է նոր ռազմական գործողությունների հրահրմանը։ Նա կարծես թե չի հասկանում, որ հակառակորդին զիջումներ անելը չի զսպում պատերազմը։ Ընդհակառակը, դա մեծացնում է Ալիևի ախորժակը՝ պահանջելու ավելի շատ զիջումներ։

Սփյուռքահայերից մեկի՝ մի օր իր պապերի հայրենիք վերադառնալու երազանքի մասին հարցին, Փաշինյանն արձագանքեց անհոգորեն ու վիրավորական. «Մեր հայրենակիցն ապրում է Ավստրալիայում, ուզում է վերադառնալ իր պապերի հայրենիք, որը կարող է լինել աշխարհի որևէ տեղում, այդ թվում՝ կարող է լինել Մուշում, Արդահանում, Սիսում, բայց դրա համար մենք պետք է մեր զինվորներին թիրախ դարձնե՞նք, դա՞ է մեր ուզածը: Այսինքն՝ մենք ուզում ենք իքս պահի մեր զորամասերի վրա հրթիռներ ընկնեն այն պատճառով, որ Կամբերրայում մարդիկ կան, որ ուզում են վերադառնան իրենց պապերի ծննդավայրը, որն Ադանան է: Սա տրամաբանակա՞ն է»:

Ի պատասխան հարցին, թե ինչու՞ նա ոչինչ չի արել Բաքվում հայ պատանդների ազատ արձակման համար, Փաշինյանը պատասխանեց. «Այսօր կան գերտերություններ, որոնք նույն վիճակում գտնվող քաղաքացիներ ունեն տարբեր երկրներում և տարիներով չեն կարողանում հետ բերել»։

Անցած շաբաթ Ցյուրիխում մի խումբ շվեյցարահայերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն անպետք հարցեր բարձրացրեց Հայոց ցեղասպանության հիմնական փաստերի վերաբերյալ. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք։ Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել»: Փաշինյանն աշխարհում երևի միակ հայն է, որը չգիտի, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։ Այնուհետև նա անհեթեթ հարցով շարունակեց. «Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է»։ Փաշինյանն անգամ չգիտի, որ ցեղասպանություն եզրույթը 1939 թվականին գոյություն չի ունեցել։ Այն ստեղծվել է 1940-ականներին Ռաֆայել Լեմկինի կողմից։ Մինչ այդ հայերը 1915 թվականի զանգվածային սպանությունները անվանում էին ջարդեր։

Հայաստանի նոր հայրենասեր ղեկավարը իշխանության գալուց անմիջապես հետո պետք է հայտարարի, որ Փաշինյանի բոլոր հրամանները, օրենքները, հայտարարությունները և համաձայնությունները անվավեր են:

 Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan