Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան
12
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Պատերազմ Արցախում
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան

Ինչու պետք է շարունակել տրանսպորտի ուղեվարձի դեմ պայքարը

«Մայր Հայաստան» շարժման անդամ Սոնա Աղեկյանը գրում է. «Երևանի քաղաքային իշխանությունը 2024 թվի մարտի 12-ին որոշեց տրանսպորտի ուղեվարձը բարձրացնել մինչև 300 դրամ՝ առանց որևէ հիմնավորված հաշվարկի: Սակայն քաղաքացիների բողոքի ալիքը և «Մայր Հայաստան» շարժման կողմից նախաձեռնված հետևողական ու ակտիվ պայքարը ցույց տվեցին, որ այս որոշումը ոչ միայն անարդար է, այլև՝ դատապարտված է ձախողման։ Այնուամենայնիվ, խնդիրը ամբողջությամբ չի լուծվել, և եթե մենք ուզում ենք հասնել սոցիալական արդարության, ապա պետք է շարունակենք պայքարը՝ մինչև ուղեվարձը նվազի մինչև 100 դրամ։
1. Որոշումը չունի հիմնավորում
Քաղաքապետարանը մինչև այսօր չի ներկայացրել հստակ թվային հաշվարկներ, թե ինչու ուղեվարձը պետք է լինի հենց 300 դրամ: Եթե բերում են պատճառաբանություն, որ այս գումարը կծածկի տրանսպորտային ծախսերը, ապա հարց է առաջանում՝ ինչու չի արվել ուսումնասիրություն ավելի հասանելի տարբերակների վերաբերյալ։
Երբ պետական կառույցները թափանցիկ չեն աշխատում, դա նշանակում է, որ որոշումները կայացվում են կամայականորեն՝ առանց հաշվի առնելու քաղաքացիների կենսամակարդակն ու կարիքները: Սա արդեն բավարար պատճառ է՝ պահանջելու հաշվետվողականություն և վերանայում։
2. Բոյկոտը ցույց տվեց, որ որոշումը ձախողվում է
Քաղաքացիների #բոյկոտի արդյունքում պարզ դարձավ, որ մարդիկ չեն պատրաստվում վճարել 300 դրամ կամ օգտվել առաջարկվող փաթեթներից։ Սա նշանակում է, որ իշխանության մտադրությունը՝ ստիպել բոլորին վճարել ավելին, չի իրականանում:
Երբ հասարակությունը համախմբված է, իշխանությունը ստիպված է հետքայլ կատարել, ինչպես արդեն ականատես եղանք որոշակի փոփոխությունների:
Բայց սա դեռ վերջը չէ. պետք է շարունակենք մեր պայքարը, կարող ենք ստիպել նրանց գնալ իրական զիջումների և սահմանել 100 դրամը որպես առավելագույն սակագին։
3. Ուղեվարձը 100 դրամ դարձնելը հնարավոր է
Կան բազմաթիվ քաղաքներ, որտեղ տրանսպորտային համակարգն աշխատում է պետական սուբսիդավորմամբ, այլընտրանքային եկամուտներով կամ բյուջեի օպտիմալ կառավարմամբ: Հայաստանը կարող է նույն մեթոդները կիրառել՝ առանց քաղաքացիներին ֆինանսական ծանր բեռի տակ գցելու։
Օրինակ՝
Բյուջետային անարդյունավետ ծախսերի կրճատում և դրանց ուղղորդում տրանսպորտի ոլորտ
Գովազդային եկամուտների ներգրավում տրանսպորտային միջոցներում
Տուրիստական հարկի կամ այլընտրանքային եկամուտների ներառում՝ տրանսպորտի ֆինանսավորման համար։
Եթե էս 2,5 միավորանոց իշխանությունը իսկապես հոգ է տանում քաղաքացիների մասին, ապա պետք է մտածի այդպիսի լուծումների մասին, այլ ոչ թե ուղղակի 3 անգամ բարձրացնի ուղեվարձը՝ սեփական ծախսերը փակելու համար։
4. Սա ավելի լայն պայքար է, քան ուղեվարձի գինը
Եթե այս հարցում տեղի տանք, ապա վաղը նույն անարդար որոշումների շքերթը կշարունակվի։ Այս պայքարը միայն ուղեվարձի մասին չէ, այլ նաև այն մասին, թե արդյոք մեր կարծիքը նշանակություն ունի մեր իսկ քաղաքում։
Եթե հիմա չպայքարենք, ապա ապագայում ցանկացած որոշում կարող է կայացվել առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու։
Շարունակում ենք պայքարը.
1. Չենք ընդունում թալանչիական որոշումները – Շարունակում ենք #բոյկոտը և չենք օգտագործում թանկարժեք փաթեթները։
Միասնական պայքարը առաջին փոքրիկ արդյունքը տվել է, բայց դեռ շատ բան կա անելու։ Եթե շարունակենք համախմբված լինել և չնահանջենք, ապա կարող ենք ստիպել քաղաքային իշխանությանը վերանայել որոշումը և սահմանել ուղեվարձը 100 դրամի շրջանակում։ Այս պայքարը ցույց է տալիս, որ քաղաքացիների ձայնը ուժ ունի, և եթե մենք չենք լռում, ապա իշխանությունը չի կարող մեզ անտեսել։
Շարունակենք պայքարը՝ արդար ուղեվարձի և սոցիալական արդարության համար»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>