150 դրամը ևս թալան է․ «Մայր Հայաստան»-ի բոյկոտը շարունակվում է
Քաղաքային տրանսպորտի թեմայով քաղաքապետարանի գռեհիկ առևտուրը շարունակվում է։
Սենց թույլ էր, այ, որ սկզբից 300-ի փոխարեն օրինակ 500 դրամ ասեիք, հետո իջացնեիք 150 դրամ կարող է ավելի տպավորիչ լիներ ձեր «մեծահոգությունը»։
Հարգելի‘ քաղաքացիներ, չենք տրվում մանիպուլյացիաներին։ Ավագանին նոր արժեքի վերաբերյալ որոշում չի կայացրել, իսկ առանց ավագանու որոշման այն չի կարող գործել։
Ժողովրդի ճնշման արդյունքում կատարեցին իրենց այս աճպարարությունը, սակայն 150 դրամը ևս թալան է։

