Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին

Փաշինյանը կրկնում է Ցեղшuպանnւթյան ժխտման ամենավտանգավոր թեզերից մեկը, որը մեկ դարից ավելի տարածում է Թուրքական պետությունը

Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնցով նա կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունն ու վիթխարիությունը, ոչ միայն ցնցող են, այլև անընդունելի Հայաստանի որևէ ղեկավարի համար: Ակնարկելով, որ միգուցե հայերն իրենք են նաև պատասխանատու տեղի ունեցածի համար՝ Փաշինյանը կրկնում է Ցեղասպանության ժխտման ամենավտանգավոր թեզերից մեկը, որը մեկ դարից ավելի տարածում է Թուրքական պետությունը։ Պատմական ճշմարտության և ազգային արժանապատվության այս ուրացումը Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի անարագանք է։ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առավել մանրակրկիտ փաստագրված ոճրագործություններից է։

Ապացույցներն անհերքելի են. օսմանյան պաշտոնական փաստաթղթերը հստակ ուրվագծում են հայերին ոչնչացնելու ծրագրերը, վերապրածների, օտարերկրյա դիվանագետների և միսիոներների վկայությունները մանրամասնում են զանգվածային սպանությունները, բռնի տեղահանությունները և սովամահությունը, իսկ ժողովրդագրական տվյալներն անառարկելիորեն ցույց են տալիս Անատոլիայում հայկական համայնքների գրեթե լիակատար բնաջնջումը։ Այս փաստերը կասկածի տակ դնելը մտավարժանքի կամ բանավեճի հարց չէ, այլ բազմաթիվ գիտնականների, միջազգային կազմակերպությունների, պետությունների ու հենց հայ ժողովրդի կողմից հաստատված աներկբա իրողության դիտավորյալ անտեսում։ Թուրքիան տասնամյակներ շարունակ Ցեղասպանությունը ժխտելու համար ապավինել է մանրակրկիտ մոգոնած պատումին՝ մարդկայնության դեմ ոճիրը ներկայացնելով որպես «պատերազմական ժամանակաշրջանի փոխադարձ տառապանք», ապացույցների մերժումը դարձնելով պետական քարոզչություն ու ագրեսիվ լոբբինգ անելով ճանաչման դեմ։ Փաշինյանը տարօրինակ կերպով թութակում է սա՝ կասկածի տակ դնելով պատմական հաստատված իրողությունները և պառակտում սերմանելով Հայաստանի ու աշխարհի հայության շրջանում։ Առաջարկելով, որ հայերը պետք է հետաքննեն Ցեղասպանության «պատճառները»՝ նա մեղքը ոճրագործից տեղափոխում է զոհի վրա՝ խորամանկ հնարք, որը հաճախ են օգտագործում ցեղասպանության ժխտողները։

Այսօրինակ հռետորաբանությունը զուտ պատմական ռևիզիոնիզմ չէ, այն բարոյական ուրացում է։ Որպես վարչապետ՝ Փաշինյանին վստահված է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, ինքնությունը և իր ժողովրդի ժառանգությունը։ Սակայն նրա խոսքերը խարխլում են հենց այդ պատասխանատվությունը։ Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը և սասանել հայ ազգի միասնությունը։ Սա դավաճանություն է, որը չի կարող ներվել կամ անտեսվել։ Ղեկավարությունից պահանջվում է բարոյական հստակություն, հատկապես Հայաստանի նման երկրի դեպքում, որի ժամանակակից ինքնությունը խարսխված է Ցեղասպանության և դրա հետևանքների վրա։ Ղեկավարը, որը կասկածի տակ է դնում պատմության այդ բախտորոշ էջը, չի կարող ներկայացնել հայ ժողովրդին։ Նման վարքագիծը Փաշինյանին ոչ միայն որակազրկում է որպես ղեկավարի, այլև լուրջ հարցեր բարձրացնում նրա շարժառիթների վերաբերյալ։ Սա Թուրքիայի հետ դիվանագիտության մոլորյալ փո՞րձ է, թե՞ պառակտում սերմանելու ցինիկ խաղ։ Ինչ էլ լինի պատճառաբանությունը, այն պախարակելի է։

Հայոց ցեղասպանությունը պարզապես պատմական իրադարձություն չէ։ Այն վերք է, որը շարունակում է ձևավորել մեր ինքնությունը և տեղը աշխարհում։ Ցանկացած հայ ղեկավարի բարոյական պարտքն է հարգել այդ պատմությունը և պայքարել ճանաչման ու արդարության համար։ Փաշինյանի հայտարարությունները այդ պարտքի ուրացում են և անարգանք զոհերի հիշատակին։ Դրանք վտանգում են ճանաչման ու պատասխանատվության տասնամյակների ջանքերը։ Երկրի ղեկավարի կողմից ժխտողական խոսույթի գործածումը կրկին վկայում է, որ նա կորցրել է Հայաստանը ղեկավարելու բարոյական իրավունքը։ Հայաստանը արժանի է առաջնորդի, որը կպաշտպանի իր ժողովրդի արժանապատվությունն ու պատմությունը, ոչ թե կասկածի տակ կդնի այն»,-գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>