Պուտինն ու Թրամփը իրենք կքննարկեն հանդիպման հեռանկարները․ Պեսկով
Դիտել նաև
Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս
Փաշինյանն ու Պուտինը համակարծիք չեն ՌԴ-ՀՀ ապրանքաշրջանառության տվյալների հարցում (տեսանյութ)
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին
Նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպում
Ջեֆրի Սաքսը բացահայտել է Փաշինյանի ընկեր Մակրոնի կեղծավոր դեմքը
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը քննարկելու են անձնական հանդիպման հեռանկարները, հնարավորությունները և վայրը։ Այս մասին ճեպազրույցում բացատրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մանրամասնելով, որ զրույցը տեղի կունենա այն ժամանակ, երբ երկու երկրների ղեկավարները նպատակահարմար կհամարեն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Սա, որպես կանոն, քննարկում են իրենք՝ պետությունների ղեկավարները, այն ժամանակ, երբ նպատակահարմար են գտնում կազմակերպել նման խոսակցություն»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

