Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել
10
Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար Պատերազմ Արցախում
ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը Հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական վրեժխնդրություն է իրականացնում. Աննա Գրիգորյան Նպատակը «Մայր Հայաստանը » կազմաքանդելն է. բռնաճնշումները շարունակվում են. Դերենիկ Մալխասյան «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Ձեռք է բերվել թույլտվություն՝ գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար․ Արտյոմ Պողոսյան Ծառուկյանը պետք է տուժող ճանաչվեր․ ի՞նչ են արել Իրանում և ՀՀ իրավապահները․1 հետապնդում չեղարկվել է

ՀՀ և ՌԴ դիրքորոշումներում փոփոխություն չեղավ. Միրզոյանի Մոսկվա այցի արդյունքները

«Հարաբերությունների պարզաբանումը» հետաձգվում է:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. 

«2023 թվականի ամռանից ի վեր առաջին անգամ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Մոսկվա, որտեղ բանակցություններ է վարել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Բանակցությունների բաց մասում, ինչպես նաև բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում երկու երկրների ԱԳՆ ղեկավարների կողմից արվել են մի շարք կարևոր քաղաքական հայտարարություններ: 

Սերգեյ Լավրովի կարծիքով՝ Միրզոյանի այցը վկայում է Մոսկվայի և Երևանի միջև շփումների դադարի հաղթահարման մասին: Լավրովը կրկին նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների պայմանավորվածությունները ՌԴ-ի համար մնում են արդիական: Վերստին բարձրացվել է Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսարանի բացման և Երևանում ռուսական դեսպանատանը կից դպրոց կառուցելու հարցը: 

Իր հերթին Արարատ Միրզոյանը հայտարարել է՝ հույս ունի, որ Ռուսաստանը հաշվի կառնի տեղի ունեցող իրադարձությունների բոլոր բաղադրիչները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից: Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխող կուսակցությունը կողմ է քվեարկելու ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու նախագծին, ինչպես նաև ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցության անհնարինության մասով: 

Հիշեցնենք, որ ի թիվս այլ բաների, այդ մասին խոսել էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը ռուսական իշխանության համակարգում պատասխանատու է ԵԱՏՄ-ի համար: Արարատ Միրզոյանը կարծում է, որ Օվերչուկը պարզապես փորձագետ է, տեսաբան, քանզի, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, հենց այս կարգի սուբյեկտներն են հայտարարում վերոնշյալ երկու ինտեգրացիոն միավորումների միաժամանակյա մասնակցության անհամատեղելիության մասին: 

Միրզոյանի այցի համատեքստում կարևոր է ընդգծել նաև այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Երևանում Միրզոյանի Մոսկվայում գտնվելու պահին ու դրանից հետո: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին մենակ է թողել, ՔՊ- ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նշել է, որ «ռուսներն են հանձնել Արցախը», ինչպես նաև հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 24-ին քննարկելու է կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետության Եվրոպական միությանը անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագիծը, որը կանաչ լույս է վառում հանրաքվե անցկացնելու համար։ 

Միրզոյանը, որ Մոսկվայում հայտարարել էր «Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին», չէր կարող չիմանալ, որ հունվարի 24-ին օրինագիծն արդեն պիտի լիներ խորհրդարանում: Սակայն Մոսկվայում նա պետք է խաղար իր դերը, և նա դա արեց: 

Այդ ուժերը կամ անձը, ով կանգնած է վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ Մոսկվա այցելելու որոշման հետևում, «խաղադրույք են կատարել» շատ պարզունակ գործոնի վրա՝ Միրզոյանի այցը ՌԴ ղեկավարությունը կարող է ընկալել որպես ինչ- որ ազդանշան այն մասին, որ «իրականում ՀՀ-ն մտադիր չէ ավարտին հասցնել աշխարհաքաղաքական շրջադարձը», ինչը, իր հերթին, կարող է թուլացնել Մոսկվայի պոտենցիալ հակազդեցությունը Փաշինյանի գործողություններին։  

Այս պահին կարելի է նշել, որ Ռուսաստանի Դաշնության համար 2020-2022 թվականների համաձայնագրերի արդիականության մասին հայտարարությունն ու հայկական կողմի գործողությունները վկայում են այն մասին, որ կողմերը չեն փոխել իրենց նախնական դիրքորոշումները, սակայն այժմ կողմերի «աշխարհաքաղաքական վեճը» հետաձգվել է։ Բայց հետաձգումը չի նշանակում չեղարկում։ 

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>