Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին

Նախկինին վերադարձի մասին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երեկ՝ հունվարի 20-ին, պաշտոնը ստանձնեց և ԱՄՆ 47-րդ նախագահ դարձավ այդ երկրի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այսպես ասած՝ ԱՄՆ ժողովուրդը վերադարձավ նախկինին, դարձնելով նախկին արդեն Բայդենին։ Ընդ որում՝ մեծ հույսերով, որ այն ինչ եղել է, շատ շուտ պետք է փոփոխվի։ Ընդամենը 4 տարի Բայդենի իշխանությունը տեսնելուց հետո նույն ժողովուրդը հասկացավ, որ սխալվել է, չի ստացել այն, ինչ ուզում էր, ինչ խոսք էին տվել, կամ պետք էր իրենց երկրին և վերադարձավ նախկին նախագահին, որից թեև շատ գոհ չէր, բայց մարդիկ գնահատել էին, որ այն շատ ավելի լավ էր, քան դեմոկրատների վարչակազմը․ այլ պարագայում Թրամփն այդքան մեծ ձայների տարբերությամբ չէր հաղթի։ Թրամփը խոստանում էր Ամերիկան մեծացնել (Հայաստանի իշխանությունը, օրինակ, փոքրացնում է երկիրը), ասում էր՝ զորքերը կամրապնդեն ամերիկյան սահմանը օտարերկրյա ներխուժման դեպքում։ Չի ասում՝ չենք կրակի, որ պատերազմ չլինի։ Ասում է՝ մենք կհաղթենք գնաճին (Նիկոլը, օրինակ, խոստանում էր, թե 5 տարի գնաճ չի լինի, բայց կրկնակի-եռակի թանկացավ)։ Ասում է՝ ծախսերը կթեթևացնենք (ի տարբերություն Նիկոլի, որը նոր հարկեր է ավելացնում ժողովրդի վրա): Ստանձնելով նախագահի պաշտոնը, Թրամփն առաջին օրը մի քանի կտրուկ որոշումներ կայացրեց՝ ԱՄՆ ստորագրությունը հանեց կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրից, դուրս եկավ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, չեղարկեց Բայդենի շուրջ 80 հրամանագիր և այլն։ Հիշո՞ւմ եք, օրինակ, Փաշինյանի իշխանության հենց առաջին իսկ որոշումները․ ծնողները բանակում ծառայող զավակներին տուլիկ չեն ուղարկի։ Ուղարկում են մինչև հիմա։

Հիմա մի քանի համեմատություն կատարենք Հայաստանի ու Ամերիկայի ժողովուրդների ընտրության միջև։ Օրինակ, հենց առաջինը ինչ մտաբերեցի, մեզ մոտ՝ Հայաստանում, վստահաբար փոփոխությունների կարիք կար, 2020-ի պատերազմից հետո, սակայն, մեր քաղաքացիներից 680 հազարը, ընտրեցին պարտվողին՝ Նախկինին վերադարձ չպիտի լինի տրամաբանությամբ։ Չէ, չեմ ասում, թե այդ ցանկությունը մեծամասնությանն էր, ամենևին, շատերը չգիտես ինչի ալարել էին գնալ ընտրության ու ստացան այն, ինչ ցանկացել կամ դե ստիպված էին ընտրել այն 680 հազարը։ Հիմա Ամերիկան, այդ 350 միլիոնանոց բազմազգ երկրում, ոչ միայ հասկացան, որ իրենց ուժը, հզորությունը պահելու, սոցիալականը բարեփոխելու, տնտեսությունը փոխելու համար պետք է գնան փոփոխությունների, իսկ քանի որ թեկնածուներից փոփոխություն խոստացողը հենց նախկին նախագահն էր, միևնույն է ընտրեցին հենց նրան։ Նախընտրաան փուլում ամերիկյան հեռուստատեսությամբ, համացանցում քաղաքական դիսկուրսի մակարդակը հետևյալն էր՝ Թրամփը կարո՞ղ է պատերազմ կանգնեցնել, թե չի կարող, կարո՞ղ է պարտքի մակարդակը իջեցնել, թե չի կարող, այսինչ բանը իր մոտ կստացվի՞, թե՞ չի ստացվի, կարո՞ղ է իր կադրային աբսուրդ քաղաքականությունից հրաժարվել, թե կանի այն, ինչ նախկինում էր․ հազար ու մի բան էին քննարկում, բայց ոչ մեկ չէր ասում ես ընտրում եմ Բայդենին, որ նախկինին վերադարձ չլինի։ Որովհետև դա ամենահիմար թեզերից մեկն է, մարդու համար, կողմնորոշվել նրանով, թեկնածուն եղել է նախկինում իշխանության, թե ոչ։

Ամերիկացին ընտրություն կատարեց իր երկրի ապագայի համար․ մեր ընտրողը՝ նախկինին վերադարձ չի լինելու լոզունգի տակ գնաց ընտրություն կատարեց պարտության օգտին, Ադրբեջանի հաղթանակի օգտին։ Չեմ չափազանցնում, 2021 թվականին Հայաստանում ընտրության արդյունքը եղել է հանուն Ադրբեջանի, Ալիևի․ ընդունեք։ Այդ շրջանում, ոչ մեկ Նիկոլի մասին էլ երգեր չէր երգում, իսկ Ադրբեջանում ոչ մի քեֆ առանց Նիկոլի մասին երգերի չէին անցկացնում։ Ընտրողը գիտեր, որ Նիկոլը եթե ընտրվի, նույն կերպ շարունակելու է, ինչպես մինչ այդ․ ստել է, ֆռռացրել է, հանձնել է 2020-ին, հանձնելու է նաև 2021-ին, 2022-ին, 23-ին, 24-ին, 25-ին, բայց գնաց ընտրություն կատարեց, մեկ անգամ էլ շանս տալով խաբեբային, տուրք տալով նույն նիկոլական քարոզչությանը՝ կարևորը նախկին չլինի, հիմարագույն թեզին։ Ինչո՞ւ։ Որ հարցնում էիր, էդքան վա՞տն էր նախկինը․ ոչ, ուղղակի ինքը ունակ չէր անձամբ վերլուծել-հասկանալ, որոշները չէին էլ ուզում ու ընդունում էին ՔՊ նարատիվները, թե որ Քոչարյանը գա պատերազմ կսկսի։ Մարդիկ, երևի թե վախեցած էին, սիրով ենթարկվում էին տեղեկատվական գրոհի, որը վերջերս պարզվեց, դա էլ կեղծած էր, ուղղորդված, անձամ Ցուկերբերգը հաստատեց, որ տեղեկատվական հոսքերը կառավարվել են, համապատասխան քաղաքական շահառուների ծրագրերի։ Էն Ամերիկայում էլ էր կառավարվում, էդ Թռամփի գլխին էլ ինչ ասես արեցին, էլ տեղեկատվական գրոհներ, էլ քրեական գործեր, էլ մահափորձ, բայց մարդիկ, իրականում էին փոփոխություն ուզում, վերկացան և հաստատեցին իրենց կամքը։ Իսկ մեզ մոտ, խնդալու աստիճանի աբսուրդ էր, ասում էինք, այ մարդ սա սադրել ու միտումնավոր տարել է պատերազմի, պարտության, այն էլ այդ ամբողջ ընթացքում խաբել է, ընդիմախոսներն ասում էին՝ բա ուզում եք գա նախկի՞նը։ Էն որ ասում էի՝ վախ, հորս արև, արա․ հա՛, գոհենք ձեր թազից։ 2021 թվականին հիմնական մրցակից թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն էր ու վստահ եմ՝ ընտրողը գիտեր, որ Քոչարյանի ղեկավարած Հայաստանը թե՛ բովանդակությամբ, թե՛ տեսքով, թե՛ ընկալմամբ, թե ժողովրդի կենցաղով, սահմաններով լրիվ ուրիշ էր լինելու ու անհամեմատ լավը։ Նախ, նախկին էլ չէր էլ լինելու, ո՛չ Հայաստանն էր՝ 2000-րի Հայաստանը, ոչ էլ Քոչարյանն էր նույնը, բայց մի շարք կարևոր բաներ, իհարկե, նույնն էին և վստահություն կար, վերականգնվելու ու մեջքներս դզելու առումով։

Իսկ եթե հիպոթետիկ պատկերացնեինք, այսինքն, ո՞նց չես ուզի լինի այն ժամանակների պես, երբ ամեն քայլի չէին տուգանում, ամեն ինչի վրա հարկ դրված չէր ու ամեն օր չէին ավելացնում ժողովրդի ու բիզնեսի վրայի հարկերը, ամեն բան տարին մի քանի անգամ չէր թանկանում, թշնամին ռիսկ չէր անում հարձակվել, մեր սահմանները պաշտպանված էին, դիվանագիտությունը հստակ էր, հասկանալի, ընկալելի, աշխարհի հզոր պետությունները իրականում դաշնակիցներ էին, Արցախ կար, զարգանում էր, մենք գնում էինք ինչպես գնում ենք Դիլիջան, Ծաղկաձոր, վերջին 1000 տարվա մեջ, միակ մեր իրական հայրենիքից հետ նվաճված հողն էր, մեր հպարտությունն էր, եռատոն ունեինք․․․ քի՞չ էր։ Բա նախկինին վերադարձը դա է։

Ուզում եք ասել, ժողովուրդը չի ուզում նախկինին վերադարձ, բայց ուզում է հայտարարագրեր ներկայացնի ու 20-30 տոկոս ձեզ հարկ տա ամեն ինչի՞ց։ Հերը որդուն 100 հազար դրամ փոխանցի ու դրա 20 տոկոսը հարկ մուծի ՔՊ-ի՞ն։ Ուզում եք ասել ժողովուրդը չի ուզում նախկինին վրադարձ, բայց ուզում է 100 դրամի փոխարեն 300 դրամ վճարել տրանսպորտի համա՞ր։ Լո՞ւրջ։ Չի կարող ժողովուրդը նման բան ուզել, դա կարող է ուզել ՔՊ-ն, որովհետև էդ փողերը գնում է իշխանության ջեբը։ Ստացվում է՝ նախկինը զրկում էր իրեն այ էդ հաճույքից, ինչոր սահմանների ու կյանքերի մասին էր մտածում, հա մեկ էլ մտածում էր, որ կանաչի ծախող տատիկից չի կարելի փող ուզել, քո մեղքն է, որ նա կանաչի է վաճառում փողոցում, այդ դու չես կարողանում արժանապատիվ ապահովել նրա ծերությունը, դե ուրեմն ձեռք էլ իրավունք չունես տալու նրան, քանի դու քո պարտականությունը չես կատարել։

Ուզում եք ասել ժողովուրդը չի ուզում նախկինին վերադարձ, բայց ուզում է գույքահարկը բազմապատիկ թանկանա՞, 20 հազար դրամ վճարողը 270 հազար վճարի՞։ Ուզում եք ասել ժողովուրդը չի ուզում նախկինին վերչադարձ, բայց օք է ձեթին 400 դրամի փոխարեն 1100 վճարի, տավարի մսին 1800-ի փոխարեն 3500 դրամ, պեսոքն էլ 250-ի փոխարեն 450 դրա՞մ ու մնացած բանե՞րը։ Բա նախկինը էդ էր։ Խնդալս էլ է գալիս։ Ուզում եք ասել, թե ժողովուրդը չի ուզում նախկինին վերադարձ, բայց ուզում է, որ քֆուրչին, ժողովրդին հայհոյող, թշնամանք տարածող ինչ-որ մի բանը դառնա Բարձրագույն Դատավո՞ր։ Հա, բա, ժողովրդի երազանքն էր Սիրունյան Ալիկ դատավոր ունենալը, ՔՊ-ն էլ ապահովում է։ Ուզում եք ասել՝ մարդիկ չեն ուզում նախկինին վերադարձ, բայց ուզում են, որ պետական հովանավորությամբ ֆիլմ նկարվի սեռափոխության մասի՞ն, մեզ պարտադրեն հազար ու մի այլասերված կոնվենցիանե՞ր, ուզում են պետական հովանավորությամբ Հայաստանը մասնակցի տրանսգենդերների մրցույթի՞։ Լու՞րջ, նախկինի վերադարձը չեն ուզո՞ւմ, թե դա։

Ուզում եք ասել չեն ուզում նախկինին վերադարձ, բայց ուզում են երկիրը չունենա որևէ դաշնակից, գործընկեր, չլինի նախկինին վերադարձ ու չունենա նորմալ բանակ, նորմալ սահմանապահ, զենք չբերի ու թուրքի դեմը, գիրքը գրկած ասի՝ ինչ ես ուզում, ասա հանձնեմ, մենակ մի հարձակվի՞։ Դա՞ էր, մեր երազած ղեկավարի կեցվածքը։

Ուզում եք ասել ժողովուրդը ուզում է հանցագործությունները հնգապատկվեն, ամեն քայլի կրակոցներ, սպանություններ լինեն, բայց չի ուզում էն ժամանակները հետ գան, որ հանցագործությունները անգամ Սովետի թվից քիչ էի՞ն։ Ժողովուրդը չի ուզում նախկինին վերադարձ, բայց ուզում է աղքատությունը ավելանա, աղքատության նպաստը կտրվի, թոշակն էլ մի քանի տարի չավելանա՞։ Թոշակառուն, այսինքն ուզում է Քոչարյանը հանկարծ  իշխանության չգա ու պատրաստ է, որ դեղի փող անգամ չունենա՞։ Ժողովու՞րդն է ուզում, որ իր աշխատավարձը չբարձրանա, իսկ ապրանքի գները մեծանան, դուք էլ, կերած խմած,  մունաթ գաք ժողովրդի վրա, թե հելեք աշխատե՞ք այ Օփելներով համբալներ։ Ժողովու՞րդն է ուզում, որ նախկինները չգան, բայց այ նիկոլենց թիմը թող դառնա միլիոնատերերի հավաքածո՞ւ։ Դա միայն ՔՊ-ի ուզածն է, չէ՞։

Ուզում եք ասել՝ ժողովուրդը նախկինի վերադարձ չի ուզում, բայց ուզում է Հայաստան Վրաստան, Հայաստան-Իրան մայրուղին հանձնես Ադրբեջանի՞ն, կոմունիկացիաները հանձնես Ադրբեջանի՞ն։ Տեղն էլ, անգամ, ոչ մի բան չստանա՞ս։ Ժողովուրդը չի ուզում նախկինի վերադարձ, բայց ուզում է Արցախի հանձնո՞ւմ, Զանգեզուրի միջա՞նցք։ Դա ուզում է միայն Ադրբեջանը ու Թուրքիան։ ՔՊ-ն էլ չի ուզում երևի, ուղղակի խելք չունի, ուժ չունի, թույլ է, վախկոտ է, դիմադրության ռեսուրսն էլ մսխել է, թալանել է։

Առաջարկում եմ, էլի, հելեք փողոց էս հարցերը սաղ տվեք ժողովրդին, տեսնեմ ինքը ի՞նչ է ուզում։

Էնպես որ ձեր հորինած հեքիաթները ժողովրդի վզին մի՛ փաթաթեք։ Ժողովուրդն ուզում է արժանապատիվ ապրել, ուզում է խաղաղ ապրել, չի ուզում ստերով կերակրվել, բան խոստանաք՝ խաբեք, ասե՛ք, կանենք։ Հա բա․ էդ ժողովուրդը ե՞րբ ասեց՝ Ավինյան, մի հատ գները եռապատկեք ու հա, գույքահարկն էլ չմոռանաք, մի 10 անգամ բարձրացրեք ու չմոռանաս քեզ բիզնես կլասի տոմս կառնես 20 հազար դոլարանոց, այ հենց էդ փողերով։ Ու՞մ եք ոչխարի տեղ դրել, երևի էդ ա, հա՞, ուզում, ո հետո էլ հուսահատ վերադառնա իր կոտրած տաշտակին ու ասեք էդ գյուղի Օփելովդ չմտնես Երևանի կենտրոն, այ համբալ։ Դավայ խոպան աշխատի, մեզ էլ հարկ մուծիր, որ Ալենենք ամառը գնան ընտանիքներով, ընկերներով շրջագայելու։

Կարճ ասած՝ Ամերիկան իր ընտրությունը կատարեց, համարեց, որ նախկինին վերադարձը կայունություն է, խաղաղությունն է, վերադարձն է, ավանդական արժեքներին․ մեզ մոտ, եթե խելք ունենայինք՝ նախկինին վերադարձը 10 տարի գնաճի բացակայությունն էր, նախկինի վերադարձը կայացող ինստիտուտներն էին, նախկինի վերադարձը էժան տրանսպորտն է, նախկինին վերադարձը մեր սահմանների անձեռնմխելիությունն է, նախկինին վերադարձը հզոր գործընկերներն են, նախկինին վերադարձը ներդրումներն են, նախկինի վերադարձը հպարտ, գլուխդ բարձր քայլելն է որևէ երկրում։ Նախկինին վերադարձը հարկերի ցածր լինելն է։ Իսկ եթե ուզում եք իմանալ, այդ վատ իմաստով նախկինը, որը շուտով հուսով եմ, կամրագրվի՝ այ սա է՝ նվաստացած, աղքատ, թալանված, թանկացող, սահմաններից փոքրացող իշխանությունն է, հարստացած, հղփացած, թքող պաշտոնյաներն են։

Հնարավորություն, շանս, կունենա՞նք արդյոք, ընտրություն կատարելու ստի ու կարողի միջև, ես չգիտեմ, ժամանակը ցույց կտա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>