Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն

Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել

Ուրիշ էլ ի՞նչ «Օվերտոնի պատուհաններ» են բացել Հայաստանի իշխանությունները:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Նախորդ շաբաթվա վերջին տեղի ունեցավ հերթական հայ-թուրքական օպերացիան։ Հունվարի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ պաշտոնական Երևանը Թուրքիային արտահանձնել է երկու անձի, որոնք ներգրավված են եղել Թուրքիայում կազմակերպված հանցավորության մեջ: Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ արտահանձնվել են կազմակերպված հանցավոր խմբի առաջնորդ Էրկան Յըլմազը և կազմակերպության անդամ Իբրահիմ Քայմակը։ Նշվում է նաև, որ Յըլմազը Թուրքիայում 15 տարի հետախուզվում էր 43 ձերբակալման հրամանով, իսկ վերջին 14 տարիներին գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Իբրահիմ Քայմակը 6 տարի հետախուզվում էր ազգային իշխանությունների կողմից 10 ձերբակալման հրամանով և մեկ տարի առաջ ընդգրկվել էր Ինտերպոլի բազայում։

Օպերացիան ոչ սովորական է և իր կարևորությամբ համեմատելի է միայն 2021 թվականի փետրվարին Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Նիկոլ Փաշինյանին աջակցելու հետ, կամ էլ նրա հետ, երբ Փաշինյանը խնդրեց Էրդողանին նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:
Հայ-թուրքական համատեղ այս քայլի քաղաքական բովանդակությունը կարող է ունենալ մի քանի բաղադրիչ.

1. Բացվել է հերթական «Օվերտոնի պատուհանը»՝ Թուրքիայի պահանջով, մի երկրի, որը 1993 թվականից (Արցախի Քելբաջարի շրջանի ազատագրումից հետո) Հայաստանի նկատմամբ կիրառում է պատժամիջոցներ (պահում է հայ-թուրքական սահմանը փակ) և որը Ադրբեջանի հետ ունի ստորագրված «Շուշիի հռչակագիր»՝ ուղղված Հայաստանի դեմ։ Իսկ արտահանձնումով Հայաստանից ստանում է նրանց, որոնք համարում է հանցագործ։ Ստեղծվել է նախադեպ, և արդեն ոչ ոք չի կարող վստահ լինել, որ հաջորդ հայ-թուրքական համատեղ օպերացիան չի կարող դառնալ ՀՀ-ից որևէ մի անձի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացու արտահանձնումը, որի դեմ Անկարայում կարող են քրեական գործ հարուցել։

2. Թուրքիային մարդկանց արտահանձնելով՝ Երևանն ուղղակիորեն հաստատեց, որ կարող է լինել այն վայրը, որտեղ այս կամ այն տարրերը կարող են թաքնվել (կամ «տռանզիտով գալ», որպեսզի «փախչեն Էրդողանի արդարադատությունից») թուրքական արդարադատությունից։ Անկախ նրանից՝ Հայաստանում թուրքական «փախստականների» զանգվածներ կան, թե ոչ, կարևոր է պաշտոնական Երևանի կողմից այս փաստի ճանաչումը։

Սա իր հերթին նշանակում է, որ «բացվել է ևս մեկ «Օվերտոնի պատուհան», և իմանալով էրդողանական Թուրքիայի էքսպանսիոնիստական էությունն, աչքի առաջ ունենալով Սիրիայի օրինակը, կարելի է հիմնավոր մտահոգություն հայտնել առ այն, որ Թուրքիան ապագայում կարող է ՀՀ-ի դեմ հնարավոր ագրեսիան արդարացնել նրանով, թե իբր Հայաստանում ապաստան են գտել «անջատողականներ» կամ քրդեր, կամ ՔԲԿ անդամներ և այլն։

Այս սցենարը կդառնա ավելի հավանական, եթե պաշտոնական Անկարայի և Բաքվի պահանջներին համապատասխան հայ-ռուսական սահմանին ռուս սահմանապահներ դուրս բերվեն։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>