Հենրիխ Մխիթարյանի կոչը՝ «Ազատություն Ռուբեն Վարդանյանին», «Ազատություն, հայ բանտարկյալներին» հեշթեգերով
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ազատություն Ռուբեն Վարդանյանին», «Ազատություն հայ բանտարկյալներին» հեշթեգերով սոցիալական ցանցերում կոչ է հղել՝ վերահրապարակելով Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Բաքվի բանտում ապօրինի պահվող, քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը։
Հենրիխ Մխիթարյանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ), ՄԱԿ-ի հիմնադրամներին եւ գործակալություններին, Միջազգայի քրեական դատարանին եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ ներկայացնելով Ռուբեն Վարդանյանի ուղերձը։
Հունվարի 17-ին Բաքվում կսկսվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու դատավարությունը։
Աղբյուր՝ News.am

