Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին

«Քաղաքացիական պայմանագիրը» չեղարկվել է․ «Կարճ ասած

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքաղաքական ղեկավարության դատավարություն կոչված ֆարսը։ Այն մարդիկ, որ երկիր են պահել-պաշտպանել, զարգացրել, թշնամու բանտերում տառապում են, ու դա ՀՀ ղեկավարության ամոթն է։ Ինչպես որ առաջ, այնպես էլ հիմա անտրամաբանական է, թե ինչու էր այսօր բողոքի ակցիան տեղի ունենում ոչ թե Փաշինյանի նստավայրի դիմաց, այլ՝ Ֆրանսուազ Ժակոբի։ ՄԱԿ-ի համակարգողն ի՞նչ պետք է անի։ Այդ մարդիկ Բաքվում են, գերության մեջ են, որովհետև վարչապետ է Նիկոլ Փաշինյանը։

Երեկ հրապարակվեց Փաշինյան-Ալիև հերթական պայմանավորվածության մասին, որի համաձայն՝ Տավուշից հանձնումներ են անելու, մեր կոմունիկացիաներն անցնում են Ադրբեջանին, հայ-վրացական մայրուղին անցնում է Ադրբեջանին, գազատարն անցնում է Ադրբեջանին: Ինչո՞ւ․ որովհետև Հայաստանում վարչապետ է Նիկոլ Փաշինյանը։

Մեր վիճակն իրականում շատ խնդալու է․ ինչո՞ւ է խնդալու․ ունենք իշխանություն, որից ոչ մեկս լավ բան չենք սպասում։ Ոչ մեկս, կրկնում եմ։ ՔՊ-ականները չեն սպասում․ չեմ լսել ՔՊ-ական պաշտոնյան ասի՝ հեսա Նիկոլը Ալիևի հետ նենց ա բանակցելու, որ մեր տարածքները հետ բերենք․ չեմ հանդիպել ՔՊ-ականի, որը վստահ է, որ Նիկոլը հեսա խաղաղության պայմանագիր է բերելու։ Չեմ հանդիպել ՔՊ-ականի, որ ասի, որ տնտեսությունը էնպես ա զարգացնելու, որ միջին վիճակագրական քաղաքացին ապրի ՔՊ-ական պաշտոնյայի նման։ Նրանք Նիկոլից սպասելիք չունեն։ Չեմ հանդիպել նաև Նիկոլի ընտրողի, որը Նիկոլից ինչ-որ լավ բաներ է սպասում․ ոչ, ընդհակառակը, ասում են խեղճ հարիֆի ձեռքին ի՞նչ կա, որ ինչ անի։ Նիկոլին չընտրողնը առավել ևս նրանից չի պասում ոչ մի դրական բան։ Բայց մենք բոլորս, որ նրանից դրական բան չենք սպասում, զարմացած արձանագրում ենք՝ այ այսօր հերոս տղերքին վատ բան ասաց, էսօր էլ սրանց պիտակավորեց, էսօր մեր փողերով թռավ էսինչ զբոսաշրջային երկիրը, էսօր Ալիևի ծաղրանքին չպատասխանեց, էսօր ավտոյի տակ հղի կնոջ տվեց-սպանեց։ Գիտենք ինքը ով է, նրանից չենք սպասում հրաշքի, վատ բաներ ենք սպասում, ու իրականանում են։

Հայաստանի ամբողջ բնակչությունը Նիկոլ Փաշինյանին մերժելու լիքը պատճառներ ունի, եթե Արցախի հարցով մարդիկ կային, որ անտարբեր մնացին, մեր սահմաններից հանձնելու մասով անտարբեր մնացին, էս տարվան ու եկող տարվան վերաբերող որոշումները սաղ քաղաքացիների մասին են։ Հայաստանի ամեն քաղաքացու ֆինանսական բեռ Նիկոլի հարկային քաղաքականության պատճառով, տարեկան ավելանում է առնվազն 3-400 հազար դրամով։ Գույքահարկ, տրանսպորտ, տարբեր թանկացումներ։ Սա նրան մերժելու կարևոր պատճառ է։

Նիկոլը ի՞նչ է պատասխանում էս բոլոր թանկացումներին․ ասում է՝ պետք է թանկացնենք, պետություն ենք կառուցում։ Բայց իրո՞ք կառուցում ես, ի՞նչ ես կառուցում։ Վերջերս մի հանդիպման ժամանակ ռուսներն ինձ ասում են գիտե՞ս մեր սոցիալական վիճակը շատ լավ չէ, ձեզնից որ լավ է, բայց շատ լավ չէ․ բայց ժողովուրդը մոտենում է ըմբռնումով․ որովհետև էսօր աշխարհի ամենահզոր պետությունն ենք․ ասում է՝ մեր երկրի ղեկավարը անուղղակիորեն պատերազմում է մի 50 երկրի դեմ, ամբողջ աշխարհի զենքերի դեմ ու հաղթում է։ Դուք, ասում են, մեզնից վատ եք ապրում, ձեր քաղաքացիները մեր երկիր գալիս են շինարարական աշխատանքներ են անում, բայց հետն էլ ահմանները խախուտ են, անվտանգ չեք։ 

Ժողովուրդ ջան, դու էսքան զրկանք ես որ կրում, մի հատ ինքդ քեզ հարց տուր՝ ինչի՞ համար։ Հարկերը թականում են, թոշակը ցածր է ու չեն բարձրացնում, նպաստը կտրում են, գնաճը աստղաբաշխական թվեր է, աշխատավարձը քիչ է, էս ամենը կարգավորելու փոխարեն, որը իրենց խոստումն էր, վրադ մունաթ են գալիս․ բայց էսքանով հանդերձ, չես կարող ասել դե ոչինչ, զաթո ամուր պետոթյան մեջ եմ ապրում, որովհետև երեկ հերթական հանձնումների անոնսն են արել սահմանազատման անվան տակ։ Ադրբեջանին, կրկնում եմ, պետք է հանձնվեն Հայաստանից նորանոր տարածքներ։

Հիմա հարց, շատ կարևոր, կասեի՝ ամենակարևոր հարցը՝ նման իշխանություն պահում ես ի՞նչ անես։ Եթե իմ սոցիալականը վատ լիներ, բայց ունենայի ամուր սահման, կասեի՝ դե լավ, ոչինչ, զաթո անվտանգ եմ, հասկանում եմ ինչի համար եմ վատ ապրում։ Բայց հա՛մ վատ եմ ապրում, հա՛մ փող եմ մուծում, որ երկիրը երկիր դառնա, բայց երկիրը երկիր չի դառնում, իսկ նիկոլենք դառնում են միլիոնատերեր։ Ժողովուրդ ջան, իրոք, եթե քո պարզ, էլեմետնտար խնդիրները չի կարողանում լուծել, որը խոստացել է, Ադրբեջանի հետ չի կարողանում, որը խոստացել է, Իրանի հետ չի կարողանում, որը խոստացել է, ռուսի հետ չի կարողանում, որը խոստացել է, ո՛չ ներսն է կարողանում, ո՛չ դուրսն է կարողանում, իրեն պահելու մոտիվացիան ո՞րն է։

Տավուշ նկարահանումների էի գնացել, գյուղացին իր գելխեղդ շանը ավտոյի բեռախցիկն էր դնում, ասում է՝ տանում եմ դաշտերը թողնեմ, նադայել եմ եղել։ Ասում եմ՝ լավ էլ թափով շուն ա, գելխեղդ, ինչի՞ ես վռնդում։ Ասում ա՝ գիշերները հայաթում արձակած եմ թողնում, որ գողություն-բան չլինի։ Երկու տարի առաջ գոմիցս երկու ոչխար գողացան, դաժե չէր հաչացել․ երեկ էլ տան կցակառույցից կարտոֆիլ ու փայտ գողացան, էլի չհաչաց։ Ասում է՝ շաբաթը մեկ մսագործից ոսկոր, փորոտիք եմ բերում, լավ կերակրում եմ, իրենից մնում է մի հատ հաչալը, էդ էլ չի անում, պահում եմ ի՞նչ անեմ։ Մենակ կեր է ուտում, անիմաստ ծախս է։ Տերը էն բանից հետո, երբ իր շունը, փաստորեն, թույլ է տվել իրեն էդքան վնաս տան, հասկացել է, որ շունը լեգիտիմ չէ, քաղաքական խոսքով ասած։

Օրինակը բերում եմ առանց վիրավորանքի․ փաստացի՝ դու պահում ես իշխանություն, որի համար մենակ անընդհատ փող ես տալիս, կերակրում ես, քեզնից պոկում ու տալիս ես, այսինքն՝ ինչը մեզնից հասնում է, անում ենք, հարկեր են հորինում նորանոր, դա էլ ենք տալիս, իրեն մնում է իր խոստումները կատարել, սահման պահել, այսինքն՝ անել այն, ինչի համար իրեն պահում ենք ու կերակրում, էն էլ չի անում, կենդանական լեզվով ասած՝ իսկի կատվի հետ չի կարողանում բանակցել։ Բայց զավեշտն այն է, որ ասել է՝ ինձ բերեք՝ սենց կպահեմ, էս կանեմ, էն կանեմ։

Ի՞նչ է Նիկոլ Փաշինյանի կուսակցության անունը․ «Քաղաքացիական պայամանագիր»․ պայմանագիր քաղաքացու հետ։ Ի՞նչ է պայմանագիրը՝ երկու և ավելի անձանց համաձայնություն իրավունքների, պարտականությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը էդ պայմանագրով քեզ ինչ խոստացել է, ոչ մի բան չի արել, ես միշտ կարդում եմ նրա խոստումների ցանկը։ Հազար բան է խոստացել, որոնք պետք է քո կյանքը դրախտ սարքեին, ոչինչ չի արել, բայց խոստացածի հակառակն արել է, երկիր է հանձնել, սահմանները փոքրացրել։ Այսինքն՝ պայմանագրով իր պարտականությունները չի կատարել, բայց քո վրա ամեն օր նոր պարտականություններ է շարում, ու դու խելոք խելոք կատարում ես, բայց էն պահից, որ ինքը պայմանագրի դրույթներից հրաժարվեց, էդ պայմանագիրը լեգիտիմ չէ։

Պատկերացրեք ընտանեկան զույգ, ամուսնացել են 7 տարի առաջ, բայց 6 տարի է՝ իրար հետ չեն ապրում․ զագսով չեն բաժանվել, բայց չեն ապրում իրար հետ, հիմա իրենք լեգիտիմ ամուսիններ ե՞ն, թե ոչ։ Ոչ․ անկախ նրանից՝ զագսի թուղթը չեղարկել են, թե չէ։

Կարճ ասած՝ քո 2021 թվականի ընտրության արդյունքով ձևավորված իշխանությունը այլևս լեգիտիմ չէ, որովհետև էն ծրագիրը, որի համար քեզնից ձայն են կորել, չկա, չի գործում, լրիվ հակառակն են անում։  Լեգիտիմությունը դա չէ, որ ինքը ընտրվել է, այլ այն, որ ինչի համար ընտրվել է, կատարի։ Չի կատարել, ուրեմն լեգիտիմ չէ։ Ուրեմն, ժողովուրդ ջան, սա քեզ համար, կարծում եմ, պետք է հիմք լինի, որ հետագայի համար հետևություն անես»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>