«Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով»․ ԱՊԱ
Դիտել նաև
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան
Մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ չկա․ Միրզոյան
Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը
Ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք
Ադրբեջանը կրկին հիշեցրել է ՀՀ սահմանադրության փոփոխության մասին
Այս պահին Բաքվում ընթանում է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով առաջին դատական նիստը։ Գործը քննվում է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական APA պետական գործակալությունը գրում է, որ 2548 դրվագով հավաքագրված ապացույցների հիման վրա՝ գործով մեղադրյալներ են ներգրավված «ՀՀ զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների և ապօրինի զինված կազմավորումների մեջ մեղադրվող» 15 անձինք։
Վերոնշյալ անձանց գործը քննվում է մեկ վարույթում, իսկ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը ևս քննվելու է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

