Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան
25
«Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Շինծու քրեական գործով դատարանը այսօր որոշում է կայացնելու Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հետ կապված «Փաշինյանին կվռնդեն, եթե ՀՀ-ն անցնի գազի եվրոպական գներին»․ Մեդվեդև Հայաստանը փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով «հնարավորինս ավելի մեծ ցավ պատճառել Ռուսաստանին»․ Լավրով Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան Ով փորձում է նստել աթոռի արանքում, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել թույլ հետույքի վրա. Մեդվեդևը՝ Փաշինյանին Փաշինյանը շատ նման է Հիտլերին․ երկուսն էլ անգրագետ են եղել ու ատել են բոլորին․ Երվանդ Բոզոյան Թող սկսեն ՔՊ պատգամավորներից՝ ինֆորմացիա տարածողները հենց իրենք են․ Էլինար Վարդանյան Նիկոլը գիտե՞ք՝ ինչ էր ասել․ կանդալները դրեցին, շոուն արեցին, որովհետև․․․ Գևորգ Ստեփանյան «Հաճախորդ Նիկոլը իրեն պատեպատ է տալիս, զառանցանքների մեջ է»․ Արեգնազ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը մեջքի վրա գնում է, սպասե՛ք․․․ փրփուրներն են մնացել․ Դերենիկ Մալխասյան Ակցիա դատարանի դիմաց, որտեղ քննվում է Անդրանիկ Թևանյանին ազատությունից զրկելու հարցը Փաշինյանը կրկին շանտաժ է անում․ կհայտարարեն՝ Ռուսաստանը Հայաստանին թշնամի երկիր է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Դատարանը քննում է Անդրանիկ Թեւանյանի խափանման միջոցի հարցը

Է՞լ ինչն է թանկանալու 2025-ին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Վերջին օրերին Երևանում տեղի ունեցան բողոքի ակցիաներ ու թեև փոքրաթիվ մասնակիցներով էին, սակայն հասունանում են նորերը։ Մեկը ոսկերիչների բողոքի ակցիան էր հարկային քաղաքականության դեմ։ Կրկնակի թանկանում է շրջանառության հարկը։ Մյուսը սուրճի ապարատներով զբաղվողների բողոքի ակցիան էր։ Նրանց վճարն էլ 7,5 հազարից դարձել է 40 հազար։ Մի խումբ քաղաքացիներ էլ բողոքում էին տրանսպորտը եռակի թանկացնելու դեմ։ Այս վերջինը այս պահին վերաբերում է Երևանում 1 մլնից ավելի մարդու։ Բայց այն շղթայական ռեակցիայով մարզեր է տարածվելու, Նիկոլի սանիկ նախարարն արդեն գուժել է հնարավոր թակացման մասին։

Տարեվերջին անդրադարձա հարկերին ու տուրքերին, սակայն այս կարճ ժամանակում դարձյալ ավելացել են նոր հարկ ու տուրքեր։ Ասեմ, որ արդեն երեք տարի է` ժողովրդի հարկային բեռը բոլոր ուղղություններով Նիկոլ Փաշինյանը բարձրանում է։ Ակցիայի ժամանակ մեկն ասում է՝ հնարավոր է՝ Նիկոլը տեղյակ չէ։ Լուրջ էդպես ե՞ս մտածում, թե՞ փշի-փշի ես անում․ ընկեր, դա իր նախաձեռնությունն է, բյուջեում փողը քիչ է, քեզ են հիշել։

Մեր երկրում այս տարիներին փաստաբանների ծառայություններից օգտվողների թիվը մեծացել է, Նիկոլի «շնորհիվ», տարեկան անցնում է 200 հազարը․ շատացել են հանցագործությունները, մարդու, աշխատողի, գործարարի իրավունքների խախտումները․ ի՞նչ մոգոնեցին՝ փաստաբաններին մտցրեցին այլ հարկման դաշտ, ու հիմա 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն հարկվում են 20 տոկոս ավելացված արժեքի հարկով և մինչև 23 տոկոս շահութահարկով։ Ասում են՝ կառավարությունը լավ չի պատկերացնում էս ամենի հետևանքը։ Ոչ, շատ լավ լ պատկերացնում է․ մտել են էնպիսի ոլորտ, որ ամեն տարի բնակչության մի 8-10 տոկոսը օգտվում է, կարող են փող քերել։ Հայաստանում նոտարների ծառայությունները էժան չեն սովորական քաղաքացու գրպանի համար։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները իրար հետ ունենում են պայմանավորվածության հարց, բայց նոտարով չեն վավերացնում, որովհետև դա ծախս է։ Կառավարությունը որոշել է թանկացնել նոտարների՝ առանց այն էլ ոչ էժան սակագները 50 տոոսով։ Ինչճո՞ւ։ Որ բյուջե մտնի 4 մլն դոլար ավել փող։ Ժողովուրդ ջան, ձեր գլխին էս ամենը բերում է մի իշխանություն, որը քեզ խոստացել է բարեկեցիկ կյանք, բեռի թեթևացում։ Նախկին իշխանությունները երևի զբաղված էին ձեզ թալանելով ու դրա համար մտքներով չէր անցնում ձեզ ճորտի տեղ դնեին ու հարկերը բարձրացնեին։լ ։ Ոչ, դա լավագույնս անում է «ժողովրդի իշխանությունը»։

Գույքահարկը Հայաստանում թանկացել է, աստղաբաշխական թվերով։ Ու թանկացման գագաթնակետին կհասնի 2026 թվականին։ Գիտե՞ք ինչու․ որովհետև կառավարությունը հաշվել է, որ ամեն տարի կարող է ձեզնից լրցուցիչ 47 մլրդ դրամ քերթել։ Մի 100 մլն դոլարի կարգի փող։ Սա անում է էն կառավարությունը, որ ասում էր՝ սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ։ 430 հազարից ավելի գույքատերի սիրում է և բազմապատիկ հարկում։

Պետք է շատ շուտով եկամուտների համընդհանուր հայտարարագիր ներկայացնեն, սկզբում աշխատողները, հետո բոլորը։ Քեզ ասելու են գնա ծախսի տակ ընկի, էլեկտրոնային ստորագրություն հանի, հայտարարագիր լրացրու։ Ինչի՞ համար են հայտարարագիր ուզում, որպեսզի մի տեղից մի ճեղք գտնեն ու ձեզնից փող գանձեն։ Բայց դա ամբողջը չէ․ 2,5 մլն բնակչություն ունես, ոնց էլ չլինի՝ 1 միլիոնից ավելին կլրացնի թերի, սխալ, չի կարողանա լրացնել, տեղյակ չի լինի՝ չի լրացնի, մանավանդ որ առաջին անգամ է․ իսկ դա տուգանք է։ Հլը պատկերացրեք մեկ միլիոն մարդու տուգանեն 5 հազարից մինչև 50 հազար դրամով։ ՔՊ-ականները քեֆ կանեն։

Չարչարվում ես, մուծում ես հարկեր, բայց նաև քեզ գալիս-տուգանում են զանազան բաների համար, էս՝ միսը առանց սպանդանոցի ես մորթել, հլը պետք է փող էլ մուծես, որ էդ միսը քո փողերով ոչնչացնեն․ էս՝ ապրանքը փաստաթուղթ չունի, էս՝ հարկերի վճարումը մի քիչ ուշացնելու համար, ոտքդ ծուռը դնելու համար (Էս մասով չնայած ավելի լավ ա տուգանեն, որովհետև պատահում է շարասյունով վրայովդ անցնում են ու պատիժ էլ չեն կրում)։ Պետական տեսչությունները տարին են ամփոփում, որ մեկը նայում ես՝ միլիարդավոր տուգանել են քաղաքացիներին․ օրինակ՝ առողջապահության և աշխատանքի տեսչությունը մի տարում 5 մլրդի տուգանել է։ Ասում են՝ տրանսպորտը թանկացրել ենք, մի հատ էլ համակարգ կդնենք, որ անտոմս ուղևորը տուգանվի։ Եթե մի տեղ էլ ինչ-որ մի դրական բան կար քաղաքացու համար, դա էլ կտրում են, օրինակ՝ հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձը։

Կրկնում եմ՝ սա անում է մի իշխանություն, որին դու բերել ես, որ քո կյանքը թեթևացնի։ Ասում ենք՝ Ավինյանի հերը Օփելի վարորդներին, այսինքն՝ մոտավորապես 100 հազար հոգու, անվանել է համբալ։ Ժողովուրդ ջան, դ գնահատականը նախ Փաշինյանի, հետո ամբողջ ՔՊ-ի ու իրենց բարեկամների գնահատականն է իրենց բերած ժողովրդին։

Եթե քաղաքացին համաձայն է, որ իր գույքահարկը թանկանա, նու համաձայն չէ, բայց ոչ էլ առանձնապես մտահոգ շարժումներ է անում, իր տրանսպորտը թանկանա, իր աղբի վճարը թանկանա, իրեն մատուցվող փաստաբանական ծառայութունը թանկանա, իրեն սպասարկող նոտարական ծառայությունը թանկանա, իր ավտոկայանատեղին թանկանա, իր վարսահարդարումը թականա էս նոր հարկային փոփոխությամբ, + դրան՝ մի հատ էլ համընդհանուր հայտարարագրման տակ ընկնի, դա էլ քիչ է, մի հատ էլ իր հաշվին Նիկոլը 4 հազար դոլար պարտք կուտակի, կներեք արտահայտությանս, բա Նիկոլն ու իր ՔՊ-ն ի՞նչ մտածեն քաղաքացու մասին։ Հիմա հաջորդ որևէ ընտրության եթե մարդ գնում է ու ընտրում է իրենց, ուրեմն լեգիտիմացնում ու օրինականացնում է էս գնահատականը։ Ավինյանի հերը կամ Նիկոլը էդ դեպքում կարող են, չէ՞ մտածել, է որ ասել էինք համբալ, ուրեմն իսկականից համբալ են, որ գալիս մեզ ձայն են տալիս հլը, էսքանից հետո։

Եթե կա մարդ, որ տուժում է ընդամենը մի 3-4 հարատեսակի բարձրացումից, բայց կան հարյուր հազարավորներ,  որ տուժում են 10-ից միաժամանակ։ Շրջանառության հարկի էս փոփոխությունից տուժում է տարբեր հաշվարկներով, մի 50 հազար տնտեսվարող և նրանց ծառայությունից օգտվող 1 մլնից ավելի մարդ, Երևանում տրանսպորտի գնի թանկացումից տուժում է 1 մլնից ավելի մարդ։ Գույքահարկի թանկացումից տուժում է 2,5 մլն մարդ, աղբի վճարի թանկացումից տուժում է 1 մլնից ավելի մարդ, օնլայն տաքսիների հարկային նոր բեռից տուժում են նրանք և նրանց ուղևորները։ Ու այսպես շարունակ։

Նիկոլը ինչ-որ բան էր գրել․ «Լավ ապրել՝ նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել»։ Անգամ էստեղ է ձեզ խաբել․ քաղաքացի ջան, դու շատ աշխատի, ճկռի, վաստակի, որ բերես տաս Նիկոլին ՔՊ թիմով ծախսի։ Վաղը կարող են առաջարկել ձեր բանկային քարտերը, աշխատավարձի քարտերը, թոշակի քարերը սաղ տաք ՔՊ-ին, թող ձեր գումարները միանգամից էնտեղ փոխանցեն, ոչ թե տան ձեզ, հետո կոպեկ կոպեկ վերցնեն ամսվա ընթացքում։

Կարճ ասած՝ դու, ժողովուրդ ջան, աշխատում-վստակում ես ՔՊ-ի համար։ Թալանվում ես, որ էն մի ՔՊ-ական չինովնիկը բիզնես կլասով հասարակածը հատի, էն մի կառավարական զույգը գիշերներ անցկացնի Վատիկանի թանկ հյուրանոցում, մի քանի ՔՊ-ական գնա դրսերը ֆուտբոլի խաղի, ԱԺ նախագահը ՔՊ թիմով թռչի որևէ տուրիստական երկիր գործուղման, մի քանի տասնյակ ՔՊ-ականներ հերթական տունը առնեն։

Մարդկանց քերթում են, հետո ասում են՝ հերոս հարկատու։ Հարկատուին մի՛ հերոսացրու ու ոչ էլ կաշին քերթի։ Շատ ուշագրավ է, որ այս ամենը արվում է նախընտրական տարում․ վաղը էս մարդկանց ի՞նչ ես ասելու․ ինձ ընտրեք, որովհետև ի՞նչ, ապագա կա՞, թե՞ խաղաղության պայմանագիր, թե՞ արագաչափերն ես հանելու, թե՞ 5 հազար աշխատեղով գործարան ես բացելու, թե՞ հարկերն ես ջրելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>