Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը նոր ռեկտոր ունի
Դիտել նաև
Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում
Ագրարային համալսարանում դիմորդների թիվը նվազել է շուրջ 25 տոկոսով
Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն
Ֆիզկուլտինստիտուտից 3 մարդ է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով
«Մեր ուսանողների առողջական վիճակը կայուն է»․ Բրյուսովի անվան պետական համալսարան
2024 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը, որին մասնակցելու համար գրանցված է եղել մեկ հավակնորդ՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը։ Հոգաբարձուների խորհրդի գաղտնի քվեարկությամբ՝ 17 կողմ 1 դեմ ձայնով Տիգրան Սիմոնյանը 5 տարի ժամկետով ընտրվել է ինստիտուտի ռեկտորի պաշտոնում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ընտրության արդյունքները կառավարությունը հաստատեց։

