Ահազանգ․ «Թել-Սել»-ը փաստացի գրպանում է քաղաքացիների գումարը (տեսանյութ)
Արդեն մի քանի օր է, ինչ Արտաշիսյան փողոցում տեղադրված «Թել-Սել»-ի տերմինալը վերցնում է գումարը, սակայն չի տալիս ուղետոմսեր։
«Մայր Հայաստան» խմբակցությանը դիմած քաղաքացիները, ովքեր հիմնականում տարեց կանայք են և ուսանողներ, բարկացած էին և ասացին, որ իրենց մոտ եղած վերջին դրամները գցել են, որ գնան թոշակ ստանալու բանկից ու չեն կարողացել ուղետոմս ձեռք բերել և մնացել են մոլորված, իսկ ուսանողները բողոքում են, որ ուղետոմսի համար գումարը իրենց մոտ հաշված է, սակայն ստացվում է, որ վճարում ու չեն կարողանում QR ստանալ, որ օգտվեն ավտոբուսից։
Քաղաքացիներն ասում են, որ քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունն անմիտ որոշումը բոյկոտելու են․ քանի որ իրենց գումարները գրպանում են, իրենք էլ իրավունք ունեն փետրվարի 1-ից չվճարելու 3 անգամ թանկ տրանսպորտի համար։
#Դեմ_ենք_տրանապորտի_թանկացմանը
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/watch/?v=958166586273299