Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան
10
Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը

Փաշինյանի հայ-ամերիկյան թղթե շերեփը

Ի՞նչի կհանգեցնի ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. 

«Հունվարի 14-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն փաստաթուղթ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին:

Տեղեկատվությունը տարբեր տեսակետներ առաջացրեց հայ հասարակությունում և փորձագիտական շրջանակներում: Այն հայտարարություններից, որ փաստաթուղթը պատմական է լինելու և եվրատլանտյան ընտանիքին ինտեգրվելու դուռ է բացելու Հայաստանի համար, մինչև հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ը Հայաստանին անվտանգության, ռազմական օգնության որևէ երաշխիք չի տրամադրելու, չի վաճառի կամ մատակարարի զենք և զինամթերք:
Կարևոր է սակայն, որ անկախ այն փորձագետների քաղաքական նախասիրություններից, որոնք մեկնաբանում են այս իրադարձությունը, բոլորը միակարծիք են՝ ՀՀ-ն կարող է ունենալ խնդիրներ փաստաթղթի կյանքի կոչման հարցում՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի փոփոխության պատճառով: Այս մտավախությունները սրվեցին հատկապես ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի մամուլի ասուլիսի և դրան հաջորդած իրադարձությունների ֆոնի վրա:

Մի կողմից Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը հիմք է դրել Ուկրաինայի «լուսավոր ապագայի» համար, մյուս կողմից ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված չէ Ուկրաինայի ճակատագրով և հակամարտությունը ռազմավարական կարևորություն չի համարում ԱՄՆ շահերի համար: Այս իրավիճակում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վրա հույսը դնելը, որ ԱՄՆ նոր վարչակազմը կհետևի Բայդենի վարչակազմի քաղաքականությանը՝ նման է աշխարհաքաղաքական ինքնասպանության: Բայց ունենք այն, ինչ ունենք…
Եթե փորձագետների գնահատականները ճիշտ են, և Երևանի ու Վաշինգտոնի միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը ենթադրում է միայն խորհրդատվական ծրագրերի աջակցություն, զինվորականների միջև փոխգործակցության միջոցառումներ, ապա առաջանում է օրինական հարց՝ կարող է արդյոք այդ պայմանագիրը փոխարինել ոչ միայն ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքին, այլևԻրանի հետ հնարավոր պայմանագրին:

Հավանաբար, Իրանում տեղյակ էին Փաշինյանի կառավարության մտադրությունների մասին, և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի վերջին այցը փորձ էր ՀՀ-ին առաջարկել այլընտրանք՝ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցություն Թեհրանի հետ, որն իր հերթին շուտով կստորագրի ՌԴ-ի հետ համապարփակ գործընկերության պայմանագիր: Սակայն Նիկոլ Փաշինյանն ընտրել է «թղթե շերեփը»։

Փաշինյանն, իհարկե, կարող է այս փաստաթուղթը համարել անձնական անվտանգության որոշակի երաշխիք: Բայց 2009 թվականին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես ստորագրել էր նմանատիպ փաստաթուղթ Վաշինգտոնի հետ: Բայց այդ փաստաթուղթը նրան չփրկեց: Միաժամանակ պայմանագիրն, օբյեկտիվորեն, կարող է դառնալ Երևան-Մոսկվա հարաբերությունների լարվածության նոր կետ, որը կարող է օգտագործել Բաքուն և իրականացնել ագրեսիա ՀՀ-ի դեմ:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>