Չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին. Դմիտրի Կիսելյով
«Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը NEWS.ru-ի հետ զրույցում ասել է, որ չգիտի, թե «Շաբաթվա լուրեր» (Вести недели) հաղորդաշարի թողարկման կոնկրետ որ հայտարարության համար է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել ՀՀ ԱԳՆ։
«Ես չեմ հասկանում, թե կոնկրետ որ հայտարարությունն է վիրավորել հայ եղբայրներին. դեռևս մեկնաբանելու ոչինչ չկա», - պատասխանել է Կիսելյովը: Հաղորդման ընթացքում Դմիտրի Կիսելյովը բարձրացրել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման անհրաժեշտության հարցը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել էր ՀՀ ԱԳՆ, նրան հանձնվել էր համապատասխան բողոքի հայտագիր: