Ֆիլմը անցյալից եկող զգուշացում է. պատմությունը դաժանաբար կարող է կրկնվել, եթե դրանից դասեր չես քաղում
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմի պրեմիերային. ««Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը մեր անցյալի մասին է։ Բայց նաև այն մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի այն չդառնա մեր ներկայի ու ապագայի մասին։
Ֆիլմը մեր մասին է։ Իրականության մասին՝ առանց շպարի, առանց կեղծ պաթոսի, առանց «ռազմահայրենասիրական» կենացի, առանց ձևականության, առանց սոփեստության։
Ֆիլմը անցյալից եկող զգուշացում է։ Պատմությունը դաժանաբար կարող է կրկնվել, եթե դրանից դասեր չես քաղում։
«Կեղծ խաղաղության գինը» բարձր գեղարվեստական արժեք ունեցող փաստավավերագրական ֆիլմ է։ Դեկտեմբերի 11–ին պրեմիերան էր։ Դիտվեց մեկ շնչով։
Կեցցե՛ք Հար Հարությունյան, Derenik Malkhasyan և ստեղծագործական թիմի մյուս անդամներ»։