Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է.
«Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք սնվելու, ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն»։
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով»,-տեղեկացրել է իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը։
Արձագանքելով տեղեկությանը՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
« Իրավապաշտպան Արսենին Բաբայանին և ընկերներին տեղեկացրել են, որ ձերբակալում են «ապօրինի զենքի կասկածով»։ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»։ Արսենը՝ ու՜ր, «ապօրինի զենքը»՝ ու՜ր»։
ՆԳՆ մամուլի խոսնակն առայժմ անպատասխան է ողնում հեռախոսազանգերն ու հարցերը։
Աղբյուր` Panorama.am