Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան
10
Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն Արեգնազ Մանուկյանի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. իրավապաշտպան

ԵՄ անդամակցությունից մինչև ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերություն. Փաշինյանի քարոզչության առասպելը

Հայաստանում իրավիճակը փոխելու ինստիտուցիոնալ շանս է առաջացել:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններն արագ զարգանում են: Նոր տարվա 9 օրում այնքան շատ իրադարձություններ տեղի ունեցան, որքան նախկինում կարող էր տեղի ունենալ մեկ տարվա ընթացքում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, Փաշինյանի կողմից, հավանաբար, Ալիևի հետ համակարգված պատասխանը, որից պարզ դարձավ, որ Երևանը պատրաստ է լուծարել Մինսկի խումբը, քննարկել «ադրբեջանական փախստականների հարցը» և առհասարակ ամեն ինչ՝ «միայն թե պատերազմ չլինի» տրամաբանության շրջանակներում: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավարը հաստատեց, որ Թուրքիան ունի նախապայմաններ ՀՀ-ի հետ «կարգավորման» հարցում, որոնք վերաբերում են Երևանի և Բաքվի հարաբերությունների «կարգավորմանը», և հայտնեց հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման մասին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ազդարարեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, ինչը ենթադրում է Հայաստանում այս հարցով հանրաքվեի անցկացում (հանրաքվե, որը Բրյուսելի համար որևէ իրավական ու պարտավորեցնող ուժ չունի): Ռուսաստանից հայտարարեցին, որ Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵՄ-ին և Եվրասիական տնտեսական միությանը հնարավոր չէ, ինչպես նաև չբացառեցին, որ Ալիևի նոր սպառնալիքների ֆոնին Փաշինյանը կարող է դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը: Նկատելի է նաև, որ Ալիևի նույն սպառնալիքների ֆոնին Հայաստանում ակտիվացել են տարբեր դերակատարները, որոնք հայտարարում են, որ «հաջորդ շաբաթ Երևանի և Վաշինգտոնի միջև» կստորագրվի ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ, և «դրանից վախենալով է որ, Ալիևը շտապում է «վախեցնել Հայաստանին»:

Այդ նույն փորձագետները չեն պատմի հայկական հասարակությանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես պատրաստ է բարձրացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ ռազմավարական մակարդակի՝ ինչպես նա փաստացի ասել է իր վերջին հարցազրույցի ընթացքում: Stratfor-ի վերջին գնահատականներից էլ, որը լեգալիզացնում է հետախուզական տվյալներ, ըստ որոնց Թամփի վարչակազմի առաջնահերթությունը տարածաշրջանում կլինի Բաքվի հետ հարաբերությունների խորացումը, պարզ է դառնում, որ ԱՄՆ-ին հավատարիմ «հայ փորձագետները և քաղաքական գործիչները» հերթական անգամ կարող են սխալվել իրենց գնահատականներում: Բայց դե ինչո՞ւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին կարելի էր 2024 թվականի վերջին խոսել «Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու 4 շաբաթվա մասին», իսկ հայ «փորձագետներին և ԱԳՆ ղեկավարին» չի կարելի ասել, որ Ջո Բայդենի վարչակազմի օրոք՝ առաջիկա 11 օրում, Երևանի և Վաշինգտոնի միջև կարող է ստորագրվել ինչ-որ փաստաթուղթ:

Ամբողջ հարցը միայն այն է, թե ինչո՞ւ ԱՄՆ-ի դեսպանությունը չի ազդում իրեն հավատարիմ փորձագետների վրա, որպեսզի նրանք հայ հասարակությունում չափազանցված ակնկալիքներ չստեղծեն:

Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցության հնարավոր հանրաքվեին, եթե ՀՀ իշխանությունները «չշեղվեն ճանապարհից», ապա այս ընտրական գործընթացը Հայաստանում քաղաքական փոփոխություններ կատարելու լեգիտիմ, ինստիտուցիոնալ ակտ կարող է դառնալ: Եթե Նիկոլ Փաշինյանը պարտվի հանրաքվեի արդյունքում, ապա դա կարող է սկիզբ լինել քաղաքական գործընթացների մի ամբողջ շարքի, որոնց տրամաբանական ավարտը կլինի ՀՀ-ում նոր կառավարության ձևավորումը: Իսկ եթե Փաշինյանը հաղթի, ապա հայկական պետականության պահպանումն իր ներկայիս սահմանների կոնֆիգուրացիայում կդառնա էլ ավելի ավելի խնդրահարույց:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>