Լոս Անջելեսում ձերբակալվել է անտառային հրդեհները կազմակերպելու մեջ կասկածվողը
Լոս Անջելեսի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է Լոս Անջելեսի արևմտյան շրջանում Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին, հայտնում է NewsNation-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։ «Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունը NewsNation-ին հաստատել է, որ Քենեթի հրդեհն այժմ հետաքննվում է որպես հրկիզման դեպք, և մեկ մարդ կալանավորված է», - ասվում է հրատարակության մեջ։
Հեռուստաալիքն ընդգծել է, որ կասկածյալին ձերբակալելուն օգնել են տեղի բնակիչները։ Նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում, ըստ շրջանային դատախազ Նաթան Հոխմանի: