ՔՊ-ն ստի ու կեղծիքի միջոցով ցանկանում է արդարացնել ՏՐԱՆՍՊՈՐՏԻ թանկացումը
Երևանցիների 9% քվե ստացած ՔՊ-ն ստի ու կեղծիքի միջոցով ցանկանում է արդարացնել ՏՐԱՆՍՊՈՐՏԻ թանկացումը։
Ասում են կամ, ավելի բնորոշ իրենց, մանիպուլացնում են, թե քաղաքացիների վճարած հարկերից ու տուրքերից գոյացած գումարով բյուջեն ի զորու չէ սուբսիդավորել տրանսպորտի ծախսերը։
Իսկ հիմա մեդալի հակառակ կողմը՝ երևանցիների վճարած հարկերից ՔՊ-ն մեծ սիրով ու հաճույքով կարողնում է…
2025թ․ պարգևավճար ստանալ՝ 714 մլն դրամ
2025թ․ գնել նոր մեքենաներ՝ 346 մլն դրամ
2024թ․ քաղաքի զարդարանք՝ 550 մլն դրամ
Ցանկը շարունակելի….
Փետրվարի 1-ից տրանսպորտի թանկացմանը մինչև՝ 300 դրամ, տոտալ ԴԵՄ են բոլորը։
Երեք անգամ հետաձգել եք, հիմա պարտավոր եք հաշվի նստել «հպարտ» քաղաքացու հետ ու 100 դրամ ուղեվարձը թողնել անփոփոխ։
Թանկացման հիմնադիրներն ու հեղինակներն ամբողջ ՔՊ-ն է՝ իր աստղաբույլով ու հարկ վճարողին որպես «հերոս» գովազդող անձնավորությունով!!!
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից