Մենք միասնաբար հասնելու ենք իշխանափոխության. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Կեղծիքն իրականացրած ու տարածած անձինք պետք է հայտնաբերվեն»․ Արսեն Բաբայան Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները
21
Նպատակը՝ ՔՊ-ին իշխանազրկելն է․ կլինի Գյումրի-2` այլ լուծումով․ Թևանյան (տեսանյութ) Հնարավո՞ր է արդյոք հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, երբ այնտեղ մեր 17 ազգային գործիչներին դատապարտում են Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում Թրամփի շատ սիրելի գործընկեր Ալիևի թիկնազորը Վաշինգտոնում հարձակվել է ցուցարարների վրա, ԱՄՆ ղեկավարությունը հիացած է «դեմոկրատիայի» այդ հրաշալի դրսևորմամբ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծես թե ընկերացել են․ Թրամփ Եպիսկոպոսաց հավաքի խիստ հանդիմանանքն ու հորդորները կսթափեցնե՞ն հակաեկեղեցական արշավանքի ելած Փաշինյանին ու հերձվածի դիմողներին «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը լայն տարածում է գտնում. այն դարձել է յուրօրինակ հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար․ Իվետա Տոնոյան Վրաստանի վարչապետ Կոբախիձեն շնորհավորեց Իվանիշվիլու 70-ամյակը՝ նշելով, որ նրա ջանքերի արդյունքում երկիրը փրկվեց մեծ չարիքից Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և հողատարածքում կատարվում է զննություն. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Առաջիկա ընտրություններում ամեն մի քվե ոսկու արժեք ունի և չպետք է փոշիացվի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իրան-ամերիկյան բախnւմը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ պատվիրակությանը Մենք միասնաբար հասնելու ենք իշխանափոխության. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Անթրաշամանուկը և մյուսները․ Տիգրան Ավինյանի կերպարը (տեսանյութ) Նպատակը՝ ՔՊ-ին իշխանազրկելն է․ կլինի Գյումրի-2` այլ լուծումով․ Թևանյան (տեսանյութ) Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետևողականությամբ և նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված և հաջողությամբ խաբեն. Աշոտյան Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ ՀՀԿ-ն հերթական՝ 18-րդ համագումարը կանցկացնի ապրիլի 4-ին «Քիչ հավանական է, որ որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին». Սերգեյ Շոյգու Բժիշկը՝ «կյանք փրկողից» մինչև «ամբաստանյալ». Ո՞վ է պաշտպանում նրանց, ովքեր պաշտպանում են մեզ Ներգաղթային վիզայի դիմողները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատուն Երդման արարողությունից հետո զինվորներն ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան Ահա այսպիսին են մայրաքաղաքի կանգառասրահները (տեսանյութ) Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ տեսանյութում Արշակ սրբազանն է. փաստաբան (տեսանյութ) Քաղաքապետարանը քանդում է քաղաքացիների ավտոտնակները (տեսանյութ) Հնարավո՞ր է արդյոք հասնել խաղաղության Ադրբեջանի հետ, երբ այնտեղ մեր 17 ազգային գործիչներին դատապարտում են «Կեղծիքն իրականացրած ու տարածած անձինք պետք է հայտնաբերվեն»․ Արսեն Բաբայան Ուրբաթ, 21։00-ին․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում իրականացվում են խուզարկություններ. ՆԳՆ «Все по плану». ՔՊ-ականները բացատրություն են պահանջել շեֆից Կճոյանն անձամբ է բողոքի նոտա հղել Նիկոլին. «Սենց չեղավ, ախր» Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում Թրամփի շատ սիրելի գործընկեր Ալիևի թիկնազորը Վաշինգտոնում հարձակվել է ցուցարարների վրա, ԱՄՆ ղեկավարությունը հիացած է «դեմոկրատիայի» այդ հրաշալի դրսևորմամբ Հայկ Մարությանը մինչեւ մարտ չխոսելու ուխտ է արել Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին «Նոան» հաղթանակ տարավ «ԱԶ Ալկմարի» նկատմամբ

Ե՞րբ կլինի պատերազմ և ինչպե՞ս կանխել պատերազմը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսպես ասած՝ ժողովրդի վարչապետը այսօր շատ դիպուկ պատասխան է տվել իրեն բերած, իր խոստումներին հավատացած ժողովրդին։ Նա, որ խոստանում էր աղքատությունը վերացնել, հիմա ասում է՝ ձեր աղքատությունը ձեր պրոբլեմն է, «մեզանից վազն արեք»։ Սա Ավինյանի հոր՝ Նիկոլին ընտրողներին համբալի տեղ դնելու հաջորդ սերիան էր։ Այն, որ Փաշինյանը հենց աղքատության համար մեղավոր է ու աղքատության հաղթահարման պատասխանատուն է և չի կատարել խոստումները, դրան կանդրադառնամ հաջորդ թողարկմանը՝ փաստերով։ Այժմ ուզում եմ շարունակել նախորդ օրվա թեման, որն այս պահին, պատկերացրեք, շատ ավելի վտանգավոր է, քան այն, որ Նիկոլ Փաշինյանի օրոք մեր երկրում աղքատությունն աճել է։

Երեկ անդրադարձա, թե ինչ պասերով խաղ են խաղում Ալիևն ու Փաշինյանը։ Հայաստանում մոտենում են ընտրությունները, և Ալիևը ակնհայտ է, որ կուզենա օգնել Փաշինյանի ընտրվելուն․ դե բա ի՞նչ կանի, էլ մեկ էլ ե՞րբ իրենց բախտը կբերի, որ Նիկոլի պես ղեկավար ունենա Հայաստանը։ Հլա քիչ են երգեր գրել, պետք է արձանը կանգնեցնեն ամեն քաղաքում, Ալիև հորից ոչ պակաս՝ հաստատ, հաստատ ավելի մեծ ծառայություն է մատուցել Ադրբեջանին, քան Հեյդարը։ Ինչևէ։

Անցնեմ առաջ․ վերջ ի վերջո, կհարցնեք՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՞ չէ։ Ադրբեջանը զինվում է, 5 մլրդ դոլարի է հասցնում ռազմական ծախսերը՝ տարեկան, զուգահեռ՝ Հայաստանին չի թողնում զինվել, հաթաթա է տալիս բոլոր միջազգային պարտնյորներին, ասում է՝ խոչընդոտելու է, շանտաժ է անում, չի թողնելու զենք վաճառեն։ Նիկոլն էլ է ասում, որ իրենք ունեցել են զենքի պայմանավորվածություններ, Ադրբեջանը խոչընդոտել է, չեն բերել։ Ֆրանսիան թեև հակառակվում է, այնուամենայնիվ, բավականին հեռու է, զենքի տրամադրումը լոգիստիկ մե՜ծ խնդիրներ ունի, որը հիմա իսկի դժվարությամբ են լուծելու, էլ չեմ ասում՝ պատերազմի ժամանակ ոնց են լուծելու։ Ռուսաստանի հետ հարաբերություները ծայրահեղ լարված են, ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը սառեցված է ու այդ ամենը ի շնորհիվ Փաշինյանի քաղաքականության։ Փաստացի՝ տկլոր ենք։ Փաստացի՝ ինչ որ պետք է սրանք վերականգնեին, հակառակը, շատ ավելի թուլացրեցին մեզ, բանակը նույն հաշմանդամ վիճակում է, գործընկերներ փոխանակ ավելանային, պակասեցին, ով զենք էր տալիս, անգամ դրանք էլ չեն տալիս, ում հետ քչից-շատից լավ էինք, նրանց հետ էլ թշնամացանք, իբր սրանց խոսք տված թշնամու հետ պետք ա բարիշեինք․․․ Մի խոսքով, լսեք Ալիևի երեկ չէ առաջին օրվա հոխորտանքները։ Չէ մի, ասում է՝ խաղաղություն։ Ու ամենից վտանգավորն էլ, որ Նիկոլը դեռ վարչապետ է ու դեռ ուզում է վերընտրվել։

Ժողովուրդ, պատերազմ պարտադիր լինելու է․ եթե Նիկոլը մնա, դա այնքա՜ն ակնհայտ է։ Որովհետև Ալիևը պատրաստ է պատերազմել միայն Նիկոլի պես ղեկավարով Հայաստանի հետ, ով չունի բանակ, չունի ընկերներ, չունի խելք ու հմտություններ, չունի լուրջ մարդկանցից թիմ, մի սովորական վախկոտ, արկածախնդիր մեկն է․ դրա համար Ալիևն ամեն ինչ անելու է, որ հենց Փաշինյանը մնա, 2026-ից հետո էլ մնա Հայաստանի ղեկավար, որ մի հատ էլ Հայաստանի համար չակերտներում «կռվի» ու հաղթի հայերին։  

Այդ խաղաղասեր Փաշինյանն ի՞նչ է առաջարկում Ադրբեջանին պատերազմ չլինելու դիմաց․ ասում է՝ ոնց Տավուշում սահմանազատեցինք, եկեք մյուս հատվածներն էլ սահմանազատենք։ Ի՞նչ տեղի ունեցավ Տավուշում․ Հայաստանը հանձնեց գյուղեր, բայց ոչնչ չստացավ։ Ի՞նչ էին ասում մեզ․ ասում էին տալիս ենք 4 գյուղ, ստանում ենք 32 գյուղի տարածք ու Արծվաշենը․ ի՞նչ եք ստացել․ ոչ մի բան։ Հիմա Փաշինյանն ասում է՝ նույն ձևով մյուսներն անենք՝ մենք տանք, բան չստանանք։ Փաշինյանը համաձայնում է հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, Ադրբեջանի հանցագործությունների մասին մոռանալ։ Համաձայնում է Ալիևի՝ զենք ձեռք չբերելու պահանջին՝ խոսելով սպառազինության վերահսկման մասին։ Համաձայնում է քննարկել ադրբեջանցիների՝ Հայաստան գալու տարբերակը։ Համաձայն է ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը։ Առայժմ այսքանը։ Հիմա կհարցնեք, իսկ հնարավոր չէ՞, որ այդքանի արդյունքում պատերազմի վտանգը չեզոքանա․․․ Ժողովուրդ, նայեք Արցախին․․․ Ի՞նչ ասաց-ուզեց Ալիևը, տվեցին, եքա շրջաններ իր ստորագրությամբ հանձնեց, սաղ տվեց, ամեն ինչին համաձայնեց, անգամ զենք-զինամթերքը 2021-ի օգոստոսից հանեց, ու՞․․․ Այդ ամենը խաղաղություն բերե՞ց արցախցիներին։ Ալիևի ախորժակը բավարարվե՞ց․․․ Ուզե՞ց այդքանից հետո խաղաղություն․ իհարկե՝ ո՛չ։ Իսկ ինչո՞ւ ուզեր, ինչ է, ավելի խելքը գլխին մե՞կն էր դիմացը, այդ ժամանակ։ Ո՛չ, Փաշինյանն էր, նույն ինքը, ում նա հարբած ծաղրածու էր կոչել։ Իսկ եթե 2021-ին, պայմանական, դիմացը լիներ Քոչարյանի պես մեկի ղեկավարած Հայաստանը, կունենա՞ր այդքան ռիսկ, մտներ Արցախ՝ հույսով, որ կհայաթափվի․ էլի՝ ո՛չ։

Ժողովուրդ ջան, ճիշտ հասկանանք իրար, հարցը քաղաքական ղեկավարների կերպարների, ճաշակի մեջ չէ, հարցը ունակությունների, լրջության, պատասխանատվության մեջ է։ Պատերզմ սկսելն էլ ճաշակով չէ, ստեղ էլ հարցը բալանսի մեջ է, թե որքան լուրջ բանակ ունես դու, որքան՝ թշնամիդ, որքան ընկեր ունես դու, միջազգային գործընկերներ նկատի ունեմ, որքան՝ թշնամիդ, որքանով ես դու զբաղվում քո ղեկավարած երկրի անվտանգության ապահովմամբ, որքան՝ թշնամիդ։ Եթե դու ձվածեղ ես սարքում, սաղ օրը կնգադ խելքին ընկած հրապարակային ֆոտոշարքերով ես զբաղված, իսկ թշնամիդ իր կշիռն է ավելացնում, զենք գնում, բանակ ավելացնում, եղբա՛յր, նա գալու է հետևներիցս ու պարտադիր այն ժամանակ, երբ ղեկավարդ հենց այդ՝ իր ծաղրած կերպարն է։

Էլի ասեմ, Նիկոլ Փաշինյանը, հենց ինքը բերել է պատերազմ ու բերելու է պատերազմ․ նա խաղաղություն բերելու ո՛չ խելք, ո՛չ ռեսուրս չունի։ Այո, նա կարող է խաղաղության շուրջ ելույթներ ունենալ ժամերով, կոչեր անել, փորձել աջակից հավաքել, բայց իր ելույթները իրականություն դարձնել նա ուղղակի չի կարող։ Ի միջի այլոց, ինչպես մյուս բոլոր թեմաներով ելույթները։ Երբ մեկը ձեզ բան է խոստանում, առաջին հերթին նրան ճանաչելով՝ կարող եք մտածել՝ կարո՞ղ է տալ, թե՞ ոչ։ Դուք Նիկոլին պետության ղեկավարի պաշտոնում ճանաչում եք արդեն 7 տարի։

Ամենապարզ օրինակներից խոսենք, որոնք շատ խորքային են։ Ես չեմ կարող հիշել Նիկոլ Փաշինյանի խոստում, որը կատարվել է։ Մենք շարք ենք հրապարակել «Տեղեկանք՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար» խորագրով, հարյուրավոր խոստումներ են, որոնք չեն կատարվել։ Ի՞նչ եք կարծում՝ պետության ղեկավարի համար ասենք մի հատ տեխնիկայի պուճուր, 10 աշխատողով գործարան բացե՞լն է ավելի դժվար, թե՞ թշամու հետ խաղաղություն հաստատելը։ Գործարանը մեկից մեկ է, չէ՞, էն էլ մի երկրի համար, որը տարին մի միլիարդ դոլար պարտք է վերցնում, կարող է մի երկու միլիոնը տալ ու բացել։ Նույն մարդը ձեզ խոստացել է տեխնիկայի գործարան, որը պետության համար կոպեկների հարց է և խոստացել է խաղաղություն․ եթե էն մանր խոստումը չի կատարել, Ադրբեջանի, Թուրքիայի հետ խաղաղության խոստումը կարո՞ղ է կատարել։

Ո՞րն է ավելի հեշտ, ժողովուրդ ջան, թոշակ բարձրացնե՞լը, թե՞ պատերազմ կանխելը․ ո՞րն է ավելի հեշտ, ընդամենը մի 30 հազար ծայրահեղ աղքատությունը վերցնե՞լը, թե՞ խաղաղություն բերելը։ Եթե սա թոշակ չի կարողանում բարձրացնել, որը մենակ իրենից է կախված, պատերազմ կարո՞ղ է կանխել։ Շատ ավելի հեշտ որոշում է արագաչափերը հանելը, չէ՞, քան խաղաղություն բերելը, երկուսն էլ խոստացել է․ բայց եթե արագաչափերի խոստումը չի կատարել, որը իրենից է կախված, Ալիևի հետ կապված խոստումը կարո՞ղ է կատարել, որը կախված է Ալիևից, Էրդողանից, մյուս-մեկելից։ Ո՞վ է հավատում։ Չասեք համեմատությունը տեղին չէ, որովհետև հակառակը՝ շատ տեղին է, իր երկրում իր ենթակայության տակ գտնվող մանր հարցը նա չի կարողանում լուծել, ո՞նց է լուծելու երկրի հետ կապված գլոբալ հարցը։

Ո՞րն է ավելի դժվար, ժողովուրդ ջան, տոպրակների վաճառքը արգելե՞լը, թե՞ պատերազմ կանգնեցնելը։ Ո՞րն է ավելի դժվար՝ խոստացած ծառերը տնկե՞լը, թե՞ պատերազմ կանգնեցնելը։ Հիմա որ էս մարդը էդ հասարակ խոստումները չի կարողացել կատարել, ի՞նչ եք կարծում, խաղաղության դարաշրջան բացո՞ղ է։ Էս մարդն ինչ արել է, սխալ է արել, թե՛ մինչ պատերազմ, թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ հետո, թե՛՝ հիմա․ ուզում եմ հասկանալ, հույսներս այն է, որ իրեն խելոք կպահի ու Ալիևը չի՞ հարձակվի․․․ Ըհը, հեսա․ Արցախի դեպքում էլ էր էդպես, բոլորը խելոք էին, խաղաղություն եղավ, բա իհարկե։

Բայց էս մարդու նպատակը, կասեք, արդյո՞ք պատերազմ կանխելը չէ․ ոչ ժողովուրդ, դա ցակություն է․ նպատակը իշխանություն պահելն է ամեն գնով։ Իսկ պատերազմը՝ ոչինչ, եթե լինի, մեկ է՝ զոհվողը ինքը չի, պատերազմն էլ մեկ է մի օր կանգնելու է։ Հենա՝ չկանգնե՞ց։ Սրա նպատակը իշխանության մնալն է, որը նաև ձեռք է տալիս Ալիևին։ Շահերի համընկնում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարողների։ Էլի ասեմ, Ալիևին ձեռք չի տալիս Հայաստանում խելքը գլխին, ուժեղ ձեռք ունեցող ղեկավար, որովհետև էդ ուժեղ ձեռք ունեցող, խելքը գլխին ղեկավարի պարագայում չի լինելու այսօրվա Հայաստանը, որը չունի ռազմավարական գործընկերներ, չի լինելու այսօրվա Հայաստանը, որը չունի նորմալ բանակ, որը չունի սպառազինության հնարավորություններ, չի ասելու՝ փողը տվել ենք, զենքերը չեն տալիս, չի ասելու՝ զենքը առել ենք, Հայաստան բերել չենք կարողանում։ Կլինի լրիվ հակառակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բալանսը կսկսի հավասարվել։ Ու մենակ էդ պարագայում Ադրբեջանը չի դիմի իր խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու տարբերակին։ Պատերազմը չի կանխում որևէ պայմանավորվածություն, պայմանագիր․ կանխում է ղեկավարը՝ հետևողական վերականգնելով ուժերի բալանսը․ հենց էդ բալանսը խախտվեց, լինելու է պատերազմ, ինչպես 2020 թվականին, երբ թշնամին ձեռք էր բերում բայրաքթար, Նիկոլը՝ կլուբնիկ։

Կարճ ասած՝ այս ամենից ելնելով՝ մենք պետք է ֆիքսենք մի բան՝ պատերազմ պարտադիր լինելու է և լինելու է Նիկոլ Փաշինյանի օրոք։ Պետք է ազատվել Նիկոլ Փաշինյան ղեկավարից, ունենալ ազգային իշխանություն։ Էդ ժամանակ Ալիևի լեզուն կկարճանա, էդ ժամանակ նկրտումները կհամեստանան։ Ինքը ասում է՝ մենք նախկինում Ղազախի շրջանի 4 գյուղերը չէինք պահանջում, որովհետև չկար հնարավորություն, Նիկոլը եկավ, պատերազմում հաղթեցինք, եղավ այդ հնարավորությունը։ Ինչքան էլ սա ասի Ալմա Աթայի հռչակագիր և այլն, իրականում ուժերի բալանսն է հիմքում։ Այ պետք է Ալիևին զրկել Հայաստանից բաներ պահանջելու ու ստանալու հնարավորությունից։ Իսկ դա հնարավոր է միայն առանց Նիկոլ իշխանության դեպքում։ Պատերազմը կկանխվի միմիայն այս դեպքում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>