Չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդևը ծաղրել է Փաշինյանին
Ես չեմ զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին կոշտ հայտարարություններին։
«Կամ մեկ այլ տարբերակ՝ Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ ամուսնանալու մտադրության լույսի ներքո: Կարելի է ուղղակիորեն դիմել ԵՄ-ին, նրանք սիրում են փողով և զենքով օգնել դրախտի թեկնածուներին: Եվրամիությունն իր հետևում ուկրաինական հիանալի փորձն ունի»,-ասել է նա РИА Новости-ին։