ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Անդրանիկ Թևանյան․ Հայաստանի և Փաշինյանի խիստ հակասող շահերը․ հրաժարական, արտահերթ ընտրություններ կամ ցնցումներ

Ալիևը հայտարարեց, որ պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ ու այն դարձնելու է «Արևմտյան Ադրբեջան»։ Նա Նիկոլ Փաշինյանին առաջարկում է դա անել սեփական ձեռքերով՝ հակառակ դեպքում սպառնալով խնդիրը լուծել ուժով։

Դատելով ամենից՝ Փաշինյանն ընտրել է ՀՀ–ն ներսից ապամոնտաժելու Ալիևի առաջարկը։ Իր դրսի տերերը Բայդենի գլխավորությամբ «մահանում» են, բայց Փաշինյանի գիծը մնում է նույնը, քանզի դա իր սեփական կաշին փրկելու միակ տարբերակն է։

Համաձայն այդ գծի՝ Հայաստանը պետք է դառնա հակառուսական ու հակաիրանական։ Արցախը հանձնելն առաջին փուլն էր։ Հիմա Փաշինյանի համար եկել է Հայաստանը հանձնելու փուլը։

Արարատ Միրզոյանը խոստովանում է, որ իրենց «խաղաղության» օրակարգը տապալվել է։ Ու որպես «մխիթարանք» և անվտանգության ապահովման «երաշխիք» հայտարարում է այն մասին, որ շուտով կարող է ԱՄՆ–ի հետ ռազմավարական երկխոսությունը բարձրացվի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն էլ հավանություն է տալիս «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Այս ամենն արվում է քարոզչական փուչիկը փչելու համար։ ԱՄՆ–ը և ԵՄ–ն անվտանգության ոչ մի երաշխիք չեն կարող ու չեն ուզում տալ Հայաստանին։ Իրենց խնդիրը ՌԴ–ին ու Իրանին վնասելն է։ Եթե դրա համար պետք է զոհաբերվի Հայաստանը, ապա իրենք խնդիր չեն տեսնում։ Հայաստանի կործանման հարցում խնդիր չի տեսնում նաև Նիկոլ Փաշինյանը, ում ապահով ապաստանն արևմտաթուրքական շրջանակները, «ա լյա» Տիխանովսկայա, խոստացել են միայն հակառուսական ու հակաիրանական կուրսը մինչև վերջ տանելու դեպքում։

«Ռազմավարական գործընկերության» և «ԵՄ–ին անդամակցելու» բլեֆները նաև ներքին փոքրացող պողոսաքանակի համար են արվում՝ «Քանի հոգու էլ խաբենք ու հիմարի տեղ դնենք՝ էլի «քյար» է» տարբերակով։

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի սպանդանոց՝ սեփական կաշին փրկելու համար։ Հայաստանն այս պայմաններում ունի այլընտրանք․

–քաղաքական «սպանդանոց» տանել Նիկոլ Փաշինյանին,

–Ռուսաստանի հետ վերականգնել դաշնակցային ու ռազմավարական կապերը,

–հայ–ադրբեջանական հարաբերությունները կարգավորել բացառապես ռուսական միջնորդությամբ՝ 2020–ի նոյեմբերի 9–ին ու դրան հաջորդած ժամանակահատվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ձեռքբերված եռակողմ համաձայնությունների շրջանակներում,

–Իրանի հետ խորացնել կապերը, իրականացնել համատեղ զորավարժություններ,

–աշխատել Հայաստանը կոմունիկացիոն խաչմերուկ դարձնելու ուղղությամբ, ինչը կարող է դառնալ իրական խաղաղության կարևորագույն երաշխիքներից մեկը։

Հ․Գ․։ Նիկոլ Փաշինյանը կա՛մ անձնական անվտանգության երաշխիքներով պետք է հրաժարական տա ու փախչի այստեղից, կա՛մ Հայաստանին սպասում են լրջագույն արտաքին ու ներքին ցնցումներ, որոնց մեր պետությունը կարող է չդիմանալ։

ՀՀ բոլոր առողջ ուժերի խնդիրը պետք է լինի Փաշինյանին անցնցում հեռացնելը։ Տարբերակներից մեկը Փաշինյանի հրաժարականն է՝ արտահերթ ընտրությունների անցկացմամբ։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>