Սարսափելի հրդեհներ՝ հայաշատ Լոս Անջելեսում. տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել (տեսանյութ)
Լոս Անջելեսի մերձակայքում բռնկված անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Ըստ լրատվամիջոցների՝ ավելի քան 30 հազար մարդ է տարհանվել:
Իրավիճակը բարդացնում է ուժգին քամին, որը տարածում է կրակը։ Վտանգի տակ է հայտնվել մոտ 15 հազար շենք: Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ տարհանման գոտում է նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի նստավայրը:
Հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ և շրջաններ։ Փասադենայում և Ալթադենայում, որտեղ շատ հայեր են ապրում, կրակը տարածվել է արդեն մոտ 200 հա տարածքում: Բնակչությունը տարհանվում է: Փասադենայում գտնվող գիդ Կարինե Փանոսյանը, որ հրդեհի վայրից 500 մետր է հեռու, «Հայլուր»-ին մանրամասներ է հայտնել: