Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան
10
Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Փաշինյանի ռեժիմի սպասարկու դատավորը կալանավորեց խնամքին անչափահաս երեխա ունեցող հայ կնոջը «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի միջնորդության որոշումը կհրապարակվի 20։00-ին Փաստաբան Տիրայր Կարապետյանը մանրամասներ է ներկայացնում գործի վերաբերյալ. մեղադրանքն անհեթեթ է Բռնատիրական ռեժիմը ուզում է կալանավորել Արեգնազ Մանուկյանին Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
«Ի՞նչ աստիճանի պետք է կորցրած լինեք մարդկայինը, որ կարողանաք այս ամենն անել ու հետո հանգիստ քնել...» Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի «գործով» դատական նիստը (տեսանյութ) Հայաստանից Կարմիր գրքի կենդանիներ են տեղափոխվել Հնդկաստան․ ծավալուն հետաքննություն Արեգնազ Մանուկյանին զրկել են անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Ագնեսա Խամոյան Թուրքիան գաղտնի վերավաճառել է ռուսական S-400 զենիթային համակարգերը Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում. Ռոբերտ Քոչարյան Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ չէի՞ն կալանավորի․ Քոչարյանը՝ դատավորին Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը. Ռոստոմյանը՝ Ծառուկյանի մասին ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Հայաստանը վերածվել է մի երկրի, որտեղ արդեն նույնիսկ կանանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումը սովորական երևույթ է դարձել Քաղաքական պայքարում այլևս փաստարկ չունենալով, ՔՊ-ն դիմում է ամենաստոր մեթոդներին Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է. Գոհար Մելոյան «Մինչեւ հիմա ընդդիմադիրների վրա կարած ո՞ր գործն է հաստատվել, որ այս մեկը հաստատվի». Արմենուհի Կյուրեղյանը՝ Արեգնազ Մանուկյանին ներկայացվող մեղադրանքի մասին Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է բռնապետական ռեժիմ. փաստաբան Նեոլիբերալ «փաշիզմ». հայ լինելը դարձնել վտանգավոր. Արման Աբովյան Փաշինյանն անոնսում է Տիգրանաշենը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին. ասե՛ք, թող չիր սարքի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ... Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան։, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ Առնետների ժամանակը Սամվել Կարապետյան. Հպարտ եմ մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու մեղադրանքի համար Ես, Քոչարյանը երկար ժամանակ եղել ենք այնտեղ, մեզ համար նոր բան պետք է մտածի. Սամվել Կարապետյան Քաղաքական ճգնաժամն իշխող վարչախմբի քայլերի արդյունքում ավելի է խորացել. ՀՅԴ Բյուրո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի հայտարարություն է արել ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին Մեր հանդեպ բռնաճնշումներով ու տարբեր ոտնձգություններով, չի՛ ստացվելու մեզ լռեցնել Սողացող բռնապետություն

Ալիևն ու Նիկոլը պատրաստվում են Հայաստանի առաջիկա ընտրություններին․ «Կարճ ասած»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց տվել իրենց լրատվամիջոցներին և կրկին հիմնականում ելույթը նվիրել Հայաստանին սպառնալիքներին։ Մինսկի խմբի լուծարում, Սահմանադրության փոփոխում, սպառազինման դադարեցում, վերադարձ, «Արևմտյան Ադրբեջան» և այլն։ Նաև ասել է, որ խաղաղության պայմանագիրը իրենց պետք չէ, իսկ Զանգեզուրի միջանցքը պետք է ու կբացվի, ոնց էլ լինի, իսկ Հայաստանը, ասել է, չպետք է պատնեշ լինի Թուրքիայի ու Ադրբեջանի միջև։ Ալիևն ասել է, թե՝ Հայաստանը գրեթե 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսությունը կրող մարդիկ, և իրենց նման պետություն են ձևավորել։ «Այդ ֆաշիզմը կոչնչացնի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Այլ ելք չկա»,- մեջբերեցի Ալիևին։ Ի՞նչ նկատի ունի Ալիևը ֆաշիզմ ասելով․ բնականաբար նկատի ունի մեր ազգայինը, հայրենասիրությունը, նկատի ունի Արցախը ազատագրած, պահած ու բարեկեցիկ դարձրածներին։ Նրանց նրանք անվանում են նաև ռևանշիստներ։ Հայաստանում էլ, ի դեպ։ ՔՊ-ն հիմնականում կամ իրենց արբանյակները։

Ալիևի հարցազրույցը երկու տեսանկյունից դիտարկենք։ Նա դարձյալ սպառնում է Հայաստանին և ջուրը նետում այսպես կոչված խաղաղության պայմանավորվածությունները, եթե դրանք, իհարկե, եղել են երբևէ։ 2020 թվականի պատերազմից հետո մինչ էսօր ՀՀ իշխանության շրջանառող թեզն էր, թե պետք է պայքարենք մեր 29,800 քառակուսի կիլոմետրի համար, Արցախը բեռ էր, մեր անվտանգության սպառնալիքն էր։ Խաղաղության դարաշրջան բացելու թեզով սրանք 2021 թվականին կառավարություն են ձևավորել։ Անցել է 4 տարի, էդ ընթացքում Արցախ են հանձնել, Հայաստանից գյուղեր են հանձնել, 200 քառակուսի կիլոմետր թողել են օկուպացնի, հա ասել են, թե երբեք այսքան մոտ չեն խաղաղությանը, պայմանագրի 17 կետերից 15-ը վերջնականացված է, նախաբանն էլ, մյուս երկու կետի սկզբունքները համաձայնեցված են, ու հիմա Ալիևն ասում է՝ ոչ մի խաղաղության պայմանագիր․ միջանցնքն էլ մեկ է՝ տալու եք։ Այսինքն էն սաղ բանակցությունները իմիտացիա էին, իզուր պետական ռեսուրս են ծախսել ոչ մի բանի վրա։ Կամ էլ խոսել են ուրիշ բանից, մեզ ասել են ուրիշ բան։

Ալիևի այս սպառնալիքներից հետո բազմաթիվ բաներ կար, որ կարող էր անել Հայաստանի կառավարության ղեկավարը՝ դիմեր միջազգայն գործընկերներին, եթե կան, դիմեր ռազմավարական գործըկերներին, եթե ունենար, ԱԽ նիստ աներ և այլն․ որովհետև ռեալ սպառնալիքներ են հնչել։ Ոչինչ չի արել․ իսկ ի՞նչ անի, ի՞նչ կարող է անել Նիկոլը։ Դեկտեմբերի վերջին Ալիևի ևս մեկ ելույթին արձագանքել էր իր լրատվականում։ Ու ի՞նչ ասաց։ Համաձայնեց Ալիևի հետ։

Իրականում վտանգը, իհարկե, մեծ է․ իսկ որ հասկանում ենք, որ մի հատ էլ պատերազմ, էլի Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, այդտեղ արդեն, պատերազմը շատ ավելի սարսափելի է երևում, քան այլ իրավիճակում թշնամու հարձակումները։ Մարդիկ մտածում են, որ սրանք էլի կբերեն պատերազմ, տղերքին էլի տանեն նոր Սարդարապատի ու կբերեն Եռաբլուր, էլի կհանձնեն տարածքներ, ժողովուրդը տապալվի սգի մեջ, իրենք շարունակեն իրենց քեֆերը, սալյուտները, ոնց եղավ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո, 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո։ Չի բացառվում, որ էսպես վախեցնում են, Նիկոլը չի պատասխանում Ալիևի հերթական սպառնալիքներին, հետո միջանցք հանձնելու համար, մի ալմաաթայի հուշագիր կգտնի ու կասի՝ բա ի՞նչ, պատերա՞զմ էիք ուզում։

Բա գիտեք՝ ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը սպառնում է, բայց չի սպառնում Նիկոլ Փաշինյանին իր հարցազրույցում։ Նա սպառնում է հայ ժողովրդին, իսկ Նիկոլին, իրականում, աջակցություն է հայտնում։ Իրականում հայերի, Հայաստանի, Հայոց պատմության դեմ գործողություններում Նիկոլն ու Ալիևը համախոհներ են․ ամեն օր նրանք նույն բանն են ասում, մեկը ադրբեջաներենով, մյուսը՝ հայերենով։ Այսօր Ալիևին իբր պատասխան հղելով՝ Փաշինյանը դարձյալ համաձայնեց նրա հետ, այս անգամ՝ Ալիևի ձևակերպամբ՝ Հայաստանը Ֆաշիստական լինելու մասով։ Հենա Ալիևն ասում է՝ Հայաստանը ֆաշիստական գաղափարներով է, պետք է սպառազինություն տրամադրելը դադարեցնել, Նիկոլն ասում է՝ բա ի՞նչ էինք ուզում, էնքան դուխով-դուխով բաներ ենք ասել, հիմա էլ իրենք են ասում, պետք է դադաերեցնենք․․․ այսինքն, վսյո ժողովուրդ, էլ ազգային-մազգային բաներ չկան, էդ սաղ դիտարկվում ա ֆաշիզմ, որը սպառնալիք ա Ադրբեջանի համար, սսկվեք տեղներդ։ Բացեք նայեք թե՛ Ալիևին (ի միջի այլոց՝ ռուսերեն է, կհասկանաք), թե՛ կարդացեք դրանից հետո այսօրվա մեր Քաջ Նազարի պատասխանները, կհամոզվեք։

Քիչ չեն օրինակները, երբ Ադրբեջանը բացահայտ սատարել է Փաշինյանին, երբ մեր երկրում տեղի են ունեցել ակցիաներ, երբ Նիկոլի աթոռը մի քիչ երերացել է․ անգամ հայտարարում էին Նիկոլին զորքով աջակցություն տրամադրելու մասին։ Դա էլ վրա դրեք, տեսեք ինչ հետաքրքիր պատկեր է ստացվում։
Հայաստանում շուտով տեղի են ունենալու ընտրություններ, հավանականությունը փոքր չէ արտահերթի, եթե ոչ՝ հերթականը մեկ տարի անց տեղի է ունենալու։ Նիկոլ Փաշինյանը, որ բոլոր խոստումները տապալելով՝ Հայաստանում դարձել է ամենամերժված մարդը, ընտրություններին անգամ խաղաղության պայմանագրի թղթով չի կարող ներկայանալ։

Իլհամ Ալիևը ելույթում ասում է, փաստորեն, Նիկոլին ասում է, որ կա՛մ դու, կա՛մ ես, կա՛մ երկուսս միասին պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում իշխանության չգան հայրենասեր ուժեր, որոնց հիմիկվանից անվանում է ֆաշիստական, ռևանշիստական և այլն։ Նա ասում է՝ ոչ մի ուժ պետք է չխանգարի Ադրբեջանի ու Թուրքիայի միացմանը Հայաստանի տարածքով։ Էս ընտրություններում, որի քարոզարշավը Նիկոլը վաղուց էր սկսել, Ալիևն էլ եկավ-միացավ, Նիկոլի նախընտրական կարգախոսը, հիմնական թեզերը Ալիևը շարադրում է՝ Հայաստանում կան շրջանակներ, որոնց Ադրբեջանը համարում է ֆաշիստներ/ռեվանշիստներ և որոնց պատճառով Ադբեջանը կարող է հարձակում գործել Հայաստանի վրա։ Եվ ուրեմն, սիրելի ժողովուրդ, եկեք էնպիսի մարդ հանկարծ չընտրենք, որ զարգացնի Հայաստանը ստորացվածից բացի մեկ այլ կերպ ընկալելու թեման։

Նիկոլը վերջում ասելու է՝ այո՛, ես չեմ կարող արժանապատիվ խաղաղություն բերել, բայց եթե ես չլինեմ, կլինի պատերազմ։ Ես էլի զիջելով-բանով պատերզմը ձգում եմ՝ Սև լիճ եմ տվել, Ջերմուկից եմ տվել, Տավուշից եմ տվել։ Եթե եկան էդ ֆաշիստները, ոչ մի բան չեն զիջի, հլը կարող ա մտքներով էլ անցնի հետ բերել ու կլինի պատերազմ։ Եկեք ինձ ընտրեք, չթողնեք ուրիշը լինի, հայրենասեր մարդ լինի, մենակ թե Ալիևին չկատաղեցնենք։ Նապաստակի քաղաքականություն։ Ի՞նչ է ասում Նիկոլի Արարատը այսօր՝ ի պատասխան Ալիևի հայտարարության, թե չեն կարող թույլ տալ, որ Հայաստանը սեպ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Չէ, ասում է, մենք կկապենք թուրքական աշխարհը, մենք սեպ չենք, մենք կամուրջ ենք, «պաժալստա», ձեզ լինի։ Նիկոլը Թուրքիայի ու Ադրբեջանի միջև եղբայրական կապող օղակ է, Հայաստանում իշխանության եկող մյուսները՝ ֆաշիստ, և ուրեմն ջախջախենք մյուսներին, թող մնա թուրքերի կապող օղակը Հայաստանում։

Կարճ ասած՝ Ալիևը և Նիկոլը պատրաստվում են Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին։ Եվ ծրագիրը, ըստ իս, հետևյալն է՝ Նիկոլը պետք է մնա իշխանության, որովհետև այդպես ուզում է Ադրբեջանը, որ չլինի պատերազմ։ Իսկ այն, ինչ կառավարման այս ժամկետում չի հասցնում հանձնել, ուրեմն ժողովուրդ, օգնեք, ձայն տվեք, սատարեք, որ հաջորդ ընտրություններում դարձյալ ընտրվի և ավարտին հասցնի ծրագիրը ու մոտեցնի Հայաստանի ոչնչացումը։ Իշխանություն՝ երկրի դիմաց․ Հայաստանի գոյությունից շատ ավելի կարևոր է ՔՊ-ի համար իրենց իշխանությունը․ ՔՊ-ի համար 10 հատ Զանգեզուրի միջանցք արժե այն, որ հաջորդ տարի էլ կարողանան ճոխ ու թանկարժեք նշել իրենց ծննդյան օրերը, որ ձվաձեղը սարքեն ոչ թե գաղութում, այլ կառավարական առանձնատանը։ Իսկ դրա համար պատրաստ են ամեն ինչի«։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>