Փաշինյանն Ալիևի սակրալ զոհն է, որ պատերազմի «լեգիտիմ» առիթ է դառնալու
Էդուարդ Սարիբեկյանը նկատում է. «Փաշինյանը, ներքաղաքական մի շարք նկատառումներով պայմանավորված, հիմա պատրաստը չէ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, բայց Ադրբեջանն էլ ժամանակ չունի: Պատերազմի «մի կաթիլ մեղրը» միշտ էլ կարելի է գտնել, մանավանդ, որ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ հայ հասարակությունը, առողջ ընդդիմադիր քաղաքական ուժերը կաշկանդված լինեն իրենց գործողություններում: Այլապես Ալիևն «օգնության» կգա անհապաղ: Չէ, Ալիևը Փաշինյանի թիկնապահը չէ, Փաշինյանը Ալիևի սակրալ զոհն է, որ պատերազմի «լեգիտիմ» առիթ է դառնալու: Դա է պատճառը, որ Ադրբեջանն անցել է վերջնագրի լեզվին, այսինքն՝ կամ Փաշինյանը, թեկուզ իր իշխանության կամ կյանքի գնով, կկատարի իր ստանձնած պարտականությունները, կամ դա կանի Ալիևը՝ հայ ժողովրդի կյանքի գնով»: