20-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել՝ նորածնի մահվան պատճառով
Դիտել նաև
Քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել Դավթաշենի կամրջից
Զինծառայողն ինքնասպան է եղել
Հայաստանը ինքնասպանի քայլեր է անում. ուկրաինացի քաղաքագետը՝ Ուկրաինայի և Հայաստանի միջև շփումների մասին (տեսանյութ)
Ռուս բլոգերի կնոջը Երևանում գտել են լոգասենյակում կախված. մանրամասներ
Սիրած աղջկա ամուսնության մասին իմանալով՝ փորձել է վերջ տալ կյանքին
Այսօր՝ հունվարի 7-ին, ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ մի կին Հաղթանակի կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է նետվել: Ինպես հայտնում է Գագիկ Շամշյանը, փրկարար հոգեբանը, պարեկները, բժիշկներն ու 2 քաղաքացի մոտ 1 ժամ բանակցություններ են վարել կամրջի վտանգավոր եզրագծում կանգնած 20-ամյա Ս. Մ-ի հետ, որպեսզի նա հրաժարվի այդ մտքից ու չդիմի ծայրահեղ քայլի:
Ի վերջո հաջողվել է համոզել կնոջը, նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը փորձում էր ինքնասպան լինել, քանի որ, ըստ իր հայտնածի, օրեր առաջ երեխան մահացած է ծնվել, ինչից հետո, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, փորձում էր այսօր իր կյանքին վերջ տալ: